Էմինեմ
From Wikipedia, the free encyclopedia
Մարշալ Բրյուս Մաթերս III (անգլ.՝ Marshall Bruce Mathers III, հոկտեմբերի 17, 1972(1972-10-17)[2][2][5][…], Սենթ Ջոզեֆ, Բուկենան շրջան, Միսսուրի, ԱՄՆ[2][2])[6], ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան։ Առավել հայտնի է Էմինեմ (անգլ.՝ Eminem, հաճախ հանդիպում է EMINƎM ոճով) բեմական կեղծանունով և իր Սլիմ Շեյդի (անգլ.՝ Slim Shady) ալտեր էգոյով։ Բացի սոլո կարիերայից, Մարշալը նաև D12 խմբի և Bad Meets Evil հիփ հոփ դուետի անդամ է։ Էմինեմը աշխարհի ամենից շատ վաճառվող երաժշտական կատարողներից մեկն է, ինչպես նաև 2000-ական թվականների ամենից շատ վաճառվող կատարողը[7]։ Նա առկա է տարբեր ամսագրերի կողմից կազմված բոլոր ժամանակների աշխարհի մեծագույն երաժիշտների ցանկերում, այդ թվում՝ Rolling Stone ամսագրի ցանկում, որտեղ Էմինեմը զբաղեցնում է 83-֊րդ հորիզոնականը՝ 100 մեծագույն կատարողների ցանկում[8]։ Նույն ամսագիրը անվանել է նրան «Հիփ հոփի Արքա»[9]։ Եթե իր ալբոմների հետ հաշվենք նաև իր խմբերի ստուդիական ալբոմները, ապա Էմինեմն ունի 10 ալբոմ, որոնք զբաղեցրել են Billboard 200֊ի առաջին հորիզոնականը[10]։ Որպես սոլո կատարող, Էմինեմը ամբողջ աշխարհում վաճառել է իր ալբոմների ավելի քան 100 միլիոն օրինակ[11][12][13]։ Միայն ԱՄՆ֊ում նա վաճառել է մոտ 49 միլիոն սկավառակ և 42 միլիոն երգ[14]։
Էմինեմ | |
---|---|
Ի ծնե անուն | Մարշալ Բրյուս Մաթերս III |
Նաև հայտնի է որպես | M&M (նախկին) |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1972 (51 տարեկան)[1] Սենթ Ջոզեֆ, Բուկենան շրջան, Միսսուրի, ԱՄՆ[2][2] |
Երկիր | ԱՄՆ, Միչիգան, Դետրոյթ |
Ժանրեր | Հիփ Հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր Երաժշտական պրոդյուսեր Դերասան Երգահան Կոմպոզիտոր |
Երգչաձայն | տենոր[3] |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1990–ից մինչև մեր օրեր |
Լեյբլ | Aftermath, Shady, Interscope (ընթացիկ) Bassmint, FBT Productions, Mashin' Duck Records, Web (նախկին) |
Կրթություն | Lincoln High School? և Oak Park High School? |
Անդամակցություն | D12? և Bad Meets Evil? |
Կապված | Bad Meets Evil, D12, 50 Cent, Dr. Dre, Nate Dogg, Obie Trice, Proof, Rihanna, Xzibit |
Ամուսին | Kim Scott?[4] և Kim Scott?[4] |
Պարգևներ | |
Կայք | eminem.com |
Ստորագրություն | |
Eminem Վիքիպահեստում |
Իր առաջին անկախ ալբոմը՝ Infinite֊ը 1996 թ․ թողարկելուց հետո, Էմինեմը մեծ ճանաչում ձեռք բերեց 1999 թվականին թողարկված The Slim Shady LP ալբոմի շնորհիվ։ Այդ ալբոմը Էմինեմին բերեց իր առաջին Գրեմմի մրցանակը լավագույն ռեփ ալբոմի համար։ Նրա հաջորդ երկու սկավառակները՝ The Marshall Mathers LP֊ն և The Eminem Show֊ն, նույնպես արժանացել են Գրեմմիի նույն կատեգորիայում, ինչի շնորհիվ Էմինեմը դարձավ առաջին կատարողը, ով արժանացել է այդ մրցանակին երեք անգամ անընդմեջ։ Դրան հաջորդում է 2004 թ․ թողարկված Encore ալբոմը և այդ ալբոմի հետ շրջագայությունը, ինչից հետո Էմինեմը ստեղծագործական դադար է վերցնում։ 2009 թ․ մայիսի 15֊ին նա հինգ տարի ընդմիջումից հետո թողարկում է թողարկում է Relapse ալբոմը։ 2010 թ․ թողարկում է յոթերորդ ստուդիական ալբոմը՝ Recovery֊ն, որը համաշխարհային հաջողության է արժանանում։ Այն դառնում է տարվա ամենաշատ վաճառվող ալբոմը, ինչպես The Eminem Show֊ն 2002 թ․: Էմինեմը և՛ Relapse֊ի, և՛ Recovery֊ի համար արժանանում է Գրեմմի մրցանակի։ Այդ մրցանակը դառնում է նրա ամբողջ կարիերայի ընթացքում ստացած 13-֊րդ մրցանակը։ 2013 թ․ նոյեմբերի 5֊ին Էմինեմը թողարկում է իր ութերորդ ստուդիական ալբոմը՝ The Marshall Mathers LP 2֊ն։
Էմինեմը զբաղվում է տարբեր գործունեությամբ։ Նա ունի իր սեփական ձայնագրման լեյբլը, որը ղեկավարում է իր մենեջեր Փոլ Ռեզենբերգի հետ համատեղ, նաև ունի իր սեփական ռադիոընկերությունը՝ Shade 45֊ը Sirius XM Radio֊ի վրա։ 2002 թ․ Էմինեմը նկարահանվում է «8-րդ մղոն» ֆիլմում, որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի ֆիլմում լավագույն երգի համար՝ դառնալով առաջին ռեփ կատարողը, ով ստանում է այս մրցանակը[15]։