Միչիգան
From Wikipedia, the free encyclopedia
Միչիգան (անգլերեն՝ Michigan), կամ Միշիգն, նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ Այն բնակչության քանակով ութերորդն է՝ մոտավորապես 10 միլիոն։
Միչիգան անգլ.՝ Michigan | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Միջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | My Michigan? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Լանսինգ | |||||
Ամենաբարձր կետ | Mount Arvon? | |||||
ԲԾՄ | 275 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Michigan Legislature? | |||||
Դատական մարմին | Michigan Supreme Court? | |||||
Միության մուտք | հունվարի 26, 1837 (26-րդ) | |||||
Բնակչություն | ▲10 077 331 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (8 տեղ) | |||||
Տարածք | 250 493 կմ² (11 տեղ) | |||||
Հիմնադրված է | հունվարի 26, 1837 թ. | |||||
Սահմանակցում է | Վիսկոնսին, Օհայո, Ինդիանա, Օնտարիո, Մինեսոտա և Իլինոյս | |||||
Ժամային գոտի | EDT?[2], CDT?[2], Ամերիկա/Նյու Յորք և UTC-5 | |||||
Հապավում | MI և Mich. | |||||
ISO 3166-2 կոդ | US-MI | |||||
Անվանված է | Մեծ Լճեր | |||||
Մականուն | The Great Lakes State | |||||
Միության մուտք | հունվարի 26, 1837 (26-րդ) | |||||
michigan.gov(անգլ.) | ||||||
Անվանումը ծագում է ֆրանսիական միշիգամա բառից, որը նշանակում է մեծ լիճ[3]։ Նահանգը գտնվում է Մակինո ջրվեժով բաժանվող Ցածր և Բարձր թերակղզիների վրա, ութ կիլոմետր լայնությամբ ջրանցքով, առանձնացված Գուռոն և Միչիգան լճերով։ Հաճախ են ասում, որ Ցածր թերակղզին ունի ձեռնոցի տեսք։ Երկու թերակղզիներն առանձնացվում են Մակինո կամրջով։ Նահանգը ունի ամենաերկար մերձջրյա ափը համեմատած աշխարհի վարչական տարածքային միավորների հետ, շրջապատված հինգ Մեծ և Սենտ-Քլերի[4] լճերով։ Նահանգում կան 64980 լճեր և լճակներ[5]։ Տարածքում բնակվել են հնդկական ցեղեր։ 18-րդ դարում ֆրանսիական գաղութարարաները եկել են այդ տարածք և այն դարձել է Նոր Ֆրանսիայի մաս։ 1762 թվականին ֆրանկ-հնդկական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո նահանգն անցավ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, և վերջ ի վերջո Մեծ Բրիտանիան զիջեց տարածքն ԱՄՆ-ին` անկախության համար պատերազմում պարտության պատճառով։ Պարտությունից հետո նահանգը դարձավ Հյուսիս-արևմտյան տարածքի մաս։ 1800 թվականից նահանգի արևմտյան մասը մտավ Ինդիանայի տարածք։ Միչիգանը, որը ձևավորվել է 1805 թվականին, 1837 թվականի հունվարի 26-ին այն անցավ ԱՄՆ-ին, որպես 26-րդ նահանգ։ Շուտով Միչիգանը դարձավ առաջատար արդյունաբերական նահանգներից մեկը։
Միչիգանում կարևոր բնագավառ է մեքենաների արդյունաբերությունը։ Նահանգը երեք խոշոր ավտոմեքենաների ընկերությունների հայրենիքն է` «Ջեներալ մոթըրս», «Ֆորդ», «Կռեյսլեր», դրանց հսկողությունն այժմ էլ գտնվում է Դետրոյթի մետրոպոլիտի տարածքում` Դետրոյթ, Դիրբորն և Օբերն-Խիրս քաղաքներում։