Նոր Ֆրանսիա
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Ֆրանսիա (ֆր.՝ Nouvelle-France), տարածք Հյուսիսային Ամերիկայում, որն Ամերիկայի ֆրանսիական գաղութականացում է Ֆրանսիայի կողմից, որը սկսվել է 1534 թվականին Ժակ Կարտիեի կողմից Սուրբ Լավրենտիոս ծոցի հայտնաբերմամբ և ավարտվել է Իսպանիային և Մեծ Բրիտանիային տարածքների զիջմամբ 1763 թվականին։ Այն իր հզորության գագաթնակետին հասավ 1712 թվականին (Ուտրեխտի պայմանագրից առաջ), Նոր Ֆրանսիա տարածաշրջանի, նաև հայտնի որպես Ֆրանսիական Հյուսային Ամերիկյան կայսրություն կամ Արքայական Նոր Ֆրանսիա,որի տարածքը ձգվում էր Նյուֆաունդլենդից մինչև Կանադական Պրերիաներ և Հուդզոնի ծոցից մինչև Մեքսիկական ծոց, ներառյալ բոլոր Մեծ Լճերը։
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Քվեբեկ | |||
Լեզու | ֆրանսերեն | |||
Կրոն | կաթոլիկություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | բացարձակ միապետություն |
Տարածաշրջանը բաժանված էր հինգ գաղութի, յուրաքանչյուրը սեփական կառավարությամբ`
- Կանադա
- Հուդզոնի ծոց
- Ակադիա
- Նյուֆաունդլենդ
- Լուիզիանա[1][2]։
Ուտրեխտի պայմանագրով Ֆրանսիան կորցրեց վերահսկողությունը Ակադիայի, Հուդզոնի ծոցի և Նյուֆանունդլենդի նկատմամբ և նրա ենթակայության տակ անցավ Կեյպ-Բրեթոն գաղութը, որտեղ ֆրանսիացիները կառուցեցին Լուիսբուրգի ամրոցը[3][4]։ 1754 – 1763 թվականներին Ակադիայում տեղի ունեցավ պարտերազմ որի ընթացքում ակադիացիները աքսորվեցին։ Տեղաբնիկները բնակեցվեցին Կանադայի ծովային պրովինցիաներում, Մենում և Լուիզիանայում։ Ակադիանացիների աքսորը հիշվում է ամեն տարի հուլիսի 28-ին սկսած 2003 թվականից։
16-րդ դարում տարածքը հիմնականում օգտագործվում էր բնական հանածոների արդյունահանման համար։ 17-րդ դարում բնակավայրեր հիմնվեցին Ակադիայում և Քվեբեկում։ 1765 թվականի դրությամբ Քվեբեկի բնակչությունը հասնում էր յոթանասուն հազարի։
1763 թվականին Փարիզի պայմանագրով Ֆրանսիան զիջեց Նոր Ֆրանսիան բացառությամբ Սեն Պիեռ և Միքելոն կղզիների Մեծ Բրիտանիային և Իսպանիային, որը վերջ դրեց Յոթնամյա պատերազմին։ Բրիտանիային անցավ Կանադան, Ակադիան և Ֆրանսիական Լուիզանայի մի մասը, իսկ մյուս մասը անցավ Իսպանիային։
1800 թվականին Իսպանիան վերադարձրեց Լուիզիանայի իր մասը Ֆրանսիային գաղտնի պայմանագրով։ Սակայն Ֆրանսիայի առաջնորդ Նապոլեոն Բոնապարտը վաճառեց տարածքը ԱՄՆ-ին 1803 թվականին՝ ավարտելով Ֆրանսիայի գաղութատիրական ժամանակաշրջանը Հյուսիսային Ամերիկայում։
Ներկայումս Նոր Ֆրանսիայի տարածքը կիսվել է ԱՄՆ և Կանադայի միջև և միայն մի փոքր հատված` Սեն Պիեռ և Միքելոն կղզիներն են մնում Ֆրանսիայի կազմում։ Ներկայումս ԱՄՆ տարածքում Նոր Ֆրանսիայից ժառանգություն մնում եմ փոքրաթիվ ֆրանսախոս բնակավայրեր։