From Wikipedia, the free encyclopedia
FIFA 20, ֆուտբոլային սիմուլյատորի ոճով համակարգչային խաղ, FIFA խաղաշարքում թվով 27-րդն է։ Մշակված է EA Vancouver և EA Romania ընկերության կողմից և հրապարակված Electronic Arts-ի կողմից։ Խաղը պաշտոնապես ցուցադրվել է 2019 թվականի հունիսի 12-ին E3 2019-ի շրջանականերում[7]։ Խաղը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին PlayStation 4, Xbox One և Nintendo Switch-ի համար[8][9][10][11]։
FIFA 20 | |
---|---|
Մշակող | EA Canada և EA Romania? |
Հրատարակիչ | EA Sports |
Դիստրիբյուտոր | Humble Store[1], PlayStation Store և Microsoft Store |
Միջերեսի լեզու | ռուսերեն |
Սերիայի մաս | FIFA |
Սպորտի տեսակ | ֆուտբոլ |
Թողարկման թվական | սեպտեմբերի 27, 2019 |
Պլատֆորմներ | PlayStation 4, Xbox One, Windows և Nintendo Switch |
Շարժիչ | Frostbite 3? |
Ժանր | association football video game? |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
PEGI | PEGI 3 |
USK | USK 0[2], USK 0[3], USK 0[4] և USK 0[5] |
ESRB | բոլորի համար[6] |
CERO | A (Բոլոր տարիքի) |
Կրիչ | Blu-ray Disc և թվային բաշխում |
Կառավարում | գեյմփադ, ստեղնաշար և մկնիկ |
🌐 | ea.com/games/fifa/fifa-20 և ea.com/en-gb/games/fifa/fifa-20(անգլ.) |
FIFA 20 Վիքիպահեստում |
Խաղում առաջին անգամ հայտնվել է VOLTA Football-ը ռեժիմը, որը տարբերվում է ավանդական 11-ը 11-ի դեմ խաղի և կենտրոնացված է ոչ մեծ խաղերի վրա փողոցներում և ֆուտզալում[12]։ Համարվում է, որ ռեժիմը հիմնված FIFA Street խաղաշարքի հիման վրա[13]։
FIFA 20-ի գեյմփլեյը փոխվել է, հիմնական փոփոխությունները կապված են նոր ռեժիմ՝ VOLTA Football-ի հետ[14]։ Ռեժիմը, որի անունը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «վերադարձ», կենտրոնացված է փողոցային ֆուտբոլի վրա, այլ ոչ թե ինչպես ավանդական FIFA խաղաշարքում[15]։ Այն իր մեջ ներառում է հետևյալ խաղի տարբերակները «երեքը երեքի դեմ», «չորսը չորսի դեմ» և «հինգը հինգի դեմ», ինչպես նաև կա տարբերակ մինի-ֆուտբոլի պրոֆֆեսիոնալ կանոներով[16]։ Ռեժիմը իր հիմնված կլինի նույն շարժիչի հիման վրա, սակայն խաղում ուշադրություն է հատկացվել ավելի շատ հմտություններին և անհատական խաղին, այլ ոչ տակտիկական և թիմային խաղին[17]։
Բացի դա, խաղացողները կարող են ըստ իրենց ցանկության ձևավորել խաղացողի արտաքին տեսքը՝ սեռը, հագուստը, խաղակոշիկները, գլխարկ կամ ավելացնել դաջվածքներ[18]։ Անցած տարբերակում գոյություն ուներ "The Journey" սյուժետային ռեժիմը, VOLTA ռեժիմում խաղացողը նույնպես կարող է խաղային սյուժետային խաղ իր իսկ հերոսով։
Ավանդական ֆուտբոլային ռեժիմում նույնպես արվել են որոշակի փոփոխություններ՝ խաղում ավելացել է նոր տուգանային և 11 մետրանոց հարվածներ նոր մեխանիզմներ, ինչպես նաև թարմացվել է գնդակին ֆիզիկան[19]։
VOLTA Football ռեժիմը ունի խաղերի անցկացման 16 տեղանք, որոնցից ամեն մեկ իր յուրահատուկ փորձությունը։ Բացի ընդհանուր պահեստից և կայանատեղերից խաղացողները կարող են մրցել՝ Ամստերդամում, Բարսելոնայում, Բեռլինում, Բուենոս Այրեսում, Քայփթաունում, Լագոսում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մեխիկոյում, Մայամիում, Նյու Յորքում, Փարիզում, Ռիո դե Ժանեյրոյում, Հռումում և Տոկիոյում[20]։
Մեկնաբանները կրկին մնացել են Մարտին Թյլերը և Ալան Սմիթը։
Ultimate Team ռեժիմում արդեն կան են 88 լեգենդար խաղացող, այդ թվում 15 նոր անուններ՝ Կառլոս Ալբերտո, Ջոն Բարնես, Քենի Դալգլիշ, Դիդիեռ Դրոգբա, Մայքլ Էսսյեն, Գարինչա, Խոսեպ Գվարդիոլա, Կակա, Ռոնալդ Կոեման, Անդրեա Պիռլո, Իան Ռուշ, Ուգո Սանչես, Իան Ռայթ, Ջանլուկա Զամբռոտտա և Զինեդին Զիդան[21]։
Կարիերայի ռեժիմը, հանրության կողմից արձագանքից հետո, կրել է որոշակի փոփոխություններ[22]։ Նոր հավելումները իրենց մեջ են ներառում ավելի ինտերակտիվ մոմլո ասուլիսներ և խոսակցություներ խաղացողների հետ, որոնք կարող են ազդեցություն ունենալ թիմի վիճակագրության կամ կոնկրետ խաղացողի հետ հարաբերությունների վրա։ Հնարվորություն կան ամբղջությամբ կարգավորել մարզչի արտաքին տեսքը և սեռը, պոտենցիալ խաղացողների դինամիկ համակարգի կառավարում, ինչպես նաև ավելացել են պայմանագրի որոշ կետեր[23]։
Ի տարբերություն FIFA 19-ի այս անգամ հայտնվել է Ռումինիաի առաջնությունը։ Ինչպես նաև ավելացվել է 13 նոր ստադիոնների գերմանական Բունդեսլիգայից։
Խաղի գլխավոր կորուստներից մեկը Յուվետուսի լիցեզիայի կորուստն էր, որը անցել է Pro Evolution Soccer 2020-ին։ Այս նույն պատճառով FIFA-ն կորցրել է թուրինյան ակումբի պաշտոնական լոգոն, մարզահագուստը և մարզադաշտը։ Այս անգամ ակումբը ստացել է Piemonte Calcio անունը։ Խաղից չեն հանվել Մանչեսթեր Յունայթեդի և Արսենալի խաղադաշտերը, սակայն երկու ակումբներն էլ տեղափոխվել են Konami-ի կազմ։ Խաղադաշտից զրկվել է Բավարիան[24]։
FIFA 20-ի դեմո տարբերակը թողարկվեց 2019 թվականի սեպտեմբերի 10-ին և իր մեջ ներառում էր 6 ակումբներ (Բորուսիա Դորտմունդ, Լիվերպուլ, Չելսի, Պ0արիզ Սեն-Ժերմեն, Տոտենհեմ Հոտսպուր և Ռեալ Մադրիդ), որոնք կարող էին խաղալ ՈւԵՖԱ Չեմպիոների Լիգայում ընկերական հանդիպման ռեժիմով և հասանելի է նաև VOLTA Football-ի դեմո տարբերակը[25][26]։ Դեմո տարբերակը հասանելի դարձավ PS4-ի, Xbox One-ի և ԱՀ-ների համար[27]։
FIFA 20-ի կազմի համար հասանելի են 3 աստղեր։ Ռելա Մադրիդի հարձակվող Էդեն Ազարը պատկերված է Regular Edition-ի վրա։ Լիվերպուլի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքը պատկերված է Champions Edition տարբերակի վրա։ Ռեալ Մադրիդի նախկին խաղացող և ներկայիս մարզիչ Զինեդին Զինդանը պատկերված է Ultimate Edition տարբերակի վրա։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք | Հղումներ |
---|---|---|---|---|
2019 | Gamescom | Best Sports Game | Առաջադրված | [28] |
2019 Golden Joystick Awards | Best Multiplayer Game | Առաջադրված | [29] | |
Titanium Awards | Best Sports/Racing Game | Առաջադրված | [30] | |
The Game Awards 2019 | Առաջադրված | [31] | ||
2020 | Guild of Music Supervisors Awards | Best Music Supervision in a Video Game | Հաղթանակ | [32][33] |
23rd Annual D.I.C.E. Awards | Sports Game of the Year | Հաղթանակ | [34][35] | |
NAVGTR Awards | Game, Franchise Sports | Սպասվող | [36] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.