միջազգային մարզական միջոցառում From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկոֆոնյան խաղեր (ֆր.՝ Jeux de la Francophonie, կանադական անգլերեն` Francophonie Games; բրիտանական անգլերեն` Francophone Games), 1989 թվականից ի վեր յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվող ֆրանկոֆոնիայի գեղարվեստական և սպորտային իրադարձությունների ամբողջություն, որը կազմակերպվում է հիմնականում ֆրանսախոս ժողովուրդների համար։
Ֆրանկոֆոնյան խաղեր | |
---|---|
Տեսակ | մարզական կրկնվող իրադարձություն |
Ենթաեսակ | բազմասպորտային իրադարձություններ և international competition? |
Առաջինը | 1989 |
jeux.francophonie.org(ֆր.) | |
Jeux de la Francophonie Վիքիպահեստում |
Տարի | Միջոցառումներ | Բացումը կատարել է | Ամսաթիվ | Հյուրընկալող քաղաք | Աթլետների թիվը (ազգեր) |
---|---|---|---|---|---|
1989 | I | Հասան II | հուլիսի 8–22 | Կասաբլանկա/Ռաբատ, Մարոկկո | 1,700 (39) |
1994 | II | Ֆրանսուա Միտտերան | հուլիսի 5–13 | Փարիզ/Էվրի-Բոնդուֆլե, Ֆրանսիա | 2,700 (45) |
1997 | III | Դիդիե Ռացիրակա | սեպտեմբերի 27- օգոստոսի 6 | Անտանանարիվու, Մադագասկար | 2,300 (38) |
2001 | IV | Ադրիեննա Քլարքսոն | հուլիսի 14–24 | / Օտավա-Գատինո, Կանադա/Քվեբեկ | 2,400 (51) |
2005 | V | Մամադու Տանջա | դեկտեմբերի 7–17 | Նիամեյ, Նիգեր | 2,500 (44) |
2009 | VI | Միշել Սուլեյման | սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 6 | Բեյրութ, Լիբանան | 2,500 (40) |
2013 | VII | Ֆրանսուա Օլանդ | սեպտեմբերի 6–15 | Նիս, Ֆրանսիա | 2,700 (54) |
2017 | VIII | Ալասան Ուատտարա | հուլիսի 21–30 | Աբիջան, Կոտ դ'Իվուար | 4,000 (49) |
2021 | IX | հուլիսի 23- օգոստոսի 1 | Մոնկտոն-Դիեպ,Նյու Բրանսուիկ |
1989 թվականի բացման արարողությանը ներկայացված էր 4 մարզաձև `աթլետիկա, բասկետբոլ, ֆուտբոլ և ձյուդո։ 1994 թվականին մրցութային ծրագրին ավելացվել են պարալիմպիկ սպորտաձևեր, հանդբոլ, սեղանի թենիս և ըմբշամարտ։ Այս չորս մարզաձևերից ոչ մեկը չի ներկայացվել 1997 թվականի խաղերին, փոխարենը ներկայացվել է բռնցքամարտի և թենիսի ծրագրեր։ 2001 թվականին ներկայացվել են 8 մարզաձևեր` չորս անդրանիկ սպորտաձևերը, ներառյալ բռնցքամարտ և սեղանի թենիս։ Հետագայում պարալիմպիկ սպորտաձևը և լողափի վոլեյբոլն անցկացվել են որպես ցուցադրական միջոցառումներ։ 2005 թվականին այս ցուցադրական մարզաձևերից ոչ մեկը չի ներառվել, ավանդական ոճի ըմբշամարտը ներկայացվել է 6-ից ավելի հաստատված սպորտաձևերի հետ միասին։ 2009 թվականի ծրագրում կրկին ներկայացվել է լողափի վոլեյբոլը։
Ֆրանկոֆոնյան խաղերն առանձնահատուկ են, եթե ոչ եզակի, բազմասպորտային միջազգային մրցաշարքում` ներառելով մրցութային մշակութային ներկայացումներ ու ցուցահանդեսներ և հաղթող մասնակիցների համար սահմանելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
2001 թվականին սթրիթ արտն առանձնացվել է որպես ցուցադրական իրադարձություն։
Ստորև ներկայացված է Ֆրանկոֆոնյան խաղերի մեդալների աղյուսակը 1989 թվականից մինչև 2017 թվական[1]։
Դաս | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|
1 | Ֆրանսիա | 212 | 158 | 129 | 499 |
2 | Կանադա | 87 | 85 | 123 | 295 |
3 | Մարոկկո | 65 | 83 | 69 | 217 |
4 | Ռումինիա | 64 | 43 | 46 | 153 |
5 | Սենեգալ | 25 | 32 | 40 | 97 |
6 | Քվեբեկ | 21 | 26 | 48 | 95 |
7 | Կոտ դ'Իվուար | 20 | 24 | 22 | 66 |
8 | Լեհաստան | 20 | 8 | 20 | 48 |
9 | Մադագասկար | 19 | 14 | 25 | 58 |
10 | Եգիպտոս | 18 | 16 | 21 | 55 |
11 | Թունիս | 16 | 31 | 40 | 87 |
12 | Կամերուն | 13 | 23 | 42 | 78 |
13 | Բելգիայի ֆրանսախոս համայնք | 13 | 16 | 29 | 58 |
14 | Մավրիտանիա | 9 | 16 | 23 | 48 |
15 | Կոնգոյի Հանրապետություն | 9 | 7 | 8 | 24 |
16 | Շվեյցարիա | 9 | 6 | 24 | 39 |
17 | Չադ | 9 | 4 | 5 | 18 |
18 | Լիբանան | 8 | 7 | 4 | 19 |
19 | Բուրկինա Ֆասո | 8 | 6 | 18 | 32 |
20 | Սեյշելյան կղզիներ | 6 | 3 | 3 | 12 |
21 | Ռուանդա | 5 | 3 | 5 | 13 |
22 | Նիգեր | 4 | 10 | 8 | 22 |
23 | Հայաստան | 4 | 5 | 6 | 15 |
24 | Բենին | 3 | 3 | 5 | 11 |
25 | Բուրունդի | 3 | 3 | 3 | 9 |
26 | Գաբոն | 2 | 8 | 13 | 23 |
27 | Նյու Բրանսուիկ | 2 | 5 | 13 | 20 |
28 | Կաբո Վերդե | 2 | 2 | 2 | 6 |
29 | Ջիբութի | 2 | 1 | 4 | 7 |
30 | Հայիթի | 2 | 1 | 2 | 5 |
31 | Գվինեա | 2 | 1 | 0 | 3 |
32 | Տոգո | 2 | 0 | 2 | 4 |
33 | Կոսովո | 2 | 0 | 0 | 2 |
34 | Մալի | 1 | 5 | 8 | 14 |
35 | Լիտվա | 1 | 5 | 6 | 12 |
36 | Վիետնամ | 1 | 4 | 3 | 8 |
37 | Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 1 | 3 | 5 | 9 |
38 | Կատար | 1 | 1 | 6 | 8 |
39 | Բուլղարիա | 1 | 0 | 3 | 4 |
40 | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 1 | 0 | 2 | 3 |
41 | Հյուսիսային Մակեդոնիա | 1 | 0 | 0 | 1 |
42 | Լյուքսեմբուրգ | 0 | 5 | 13 | 18 |
43 | Չեռնոգորիա | 0 | 1 | 1 | 2 |
44 | Դոմինիկա | 0 | 1 | 0 | 1 |
45 | Գվինեա Բիսաու | 0 | 1 | 0 | 1 |
46 | Սլովակիա | 0 | 1 | 0 | 1 |
47 | Կամբոջա | 0 | 0 | 6 | 6 |
48 | Սենտ Լյուսիա | 0 | 0 | 1 | 1 |
49 | Ուրուգվայ | 0 | 0 | 1 | 1 |
Ընդհանուր (49 երկիր) | 694 | 677 | 857 | 2228 |
Ֆրանկոֆոնյան խաղերը բաց են 55 անդամ երկրների, 3 ասոցիացված անդամ-պետությունների և Ֆրանկոֆոնիայի 12 դիտորդ ազգերի մարզիկների և արտիստների համար։ Կանադան ներկայացված է երեք թիմով` Քվեբեկ, Նյու Բրանսուիկ (միակ պաշտոնական երկլեզու կանադական նահանգը) և մեկ այլ թիմ, որը ներկայացնում է երկրի մնացած մասը։ Բելգիական թիմը սահմանափակվում է երկրի ֆրանսախոս մարզիկներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.