Քրիստոնեական խաչ (կրոնական խորհրդանշան)
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեական խաչ (անգլ.՝ The Christian cross), Հիսուսի խաչելության փաստը վավերացնող գործիք, քրիստոնեուական ամենահայտնի խորհրդանշան[1]։ Այն կապված է կիրառական արվեստում պատկերվող խաչելության հետ (խաչ, որն իր մեջ ներառում է մարմին, սովորաբար Հիսուսի մարմնի եռաչափ պատկեր) և խաչերի խորհրդանիշների ավելի ընդհանուր ընտանիքի հետ։ Խաչ (cross) տերմինը ժամանակակից անգլերենում, ինչպես շատ այլ արևմտյան լեզուներում, ինքնին կտրված է քրիստոնեությանը հատուկ ավանդական մտածողությունից[Ն 1]։ Խաչի աստվածաբանական ընկալումն ու գեղագիտական գնահատումը սկիզբ է առել Պողոս առաքյալի մեկնություններից։ Հետագայում խաչի պողոսյան աստվածաբանությունը հիմք է դարձել եկեղեցու հայրերի դիտարկումների համար։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Խաչի հիմնական ձևերն են` լատինական խաչը՝ անհավասար թևերով (✝) և հունական խաչը (✚) հավասար թևերով ի թիվս բազմաթիվ տարբերակների, որոնք մասամբ դավանաբանական նշանակություն ունեն, ինչպիսիք են տաու խաչը (ͳ), հովվապետական՝ կրկնաձող խաչը (☨), պապական՝ եռաթև խաչը (), խաչակիրների զորավոր խաչերը (), ինչպես նաև բազմաթիվ հերալդիկ տարբերակներ, ինչպիսիք են խաչի վրա խաչերը (), տամպլիերների թաթանման խաչը (), խարսխանման խաչը (), ծաղկած խաչը () և այլն։
Մի քանի դարերի ընթացքում Քրիստոսի խորհրդանիշը T-աձև՝ Տաու խաչն է եղել, այլ ոչ թե լատինական խաչը։ Էլվորտը կարծում էր, որ դա առաջացել է հեթանոսական դրուիդներից, ովքեր տաու խաչեր են պատրաստել կաղնու ծառերի երկու մեծ ճյուղերից, որոնք ամրացվում էին ձողի վերևում՝ նմանեցնելով մարդու ձեռքերի. դա Տաուն էր, կամ աստվածը[2]։