From Wikipedia, the free encyclopedia
Քարոզչություն (ֆր.՝ propagande, անգլ.՝ Propaganda), գործողությունների ամբողջություն, որը կիրառվում է միտքը, գաղափարը, գաղափարախոսությունը, ուսմունքը ամենատարբեր միջոցներով տարածելու համար և խթանում է թիրախային լսարանի ներսում տվյալ վարքի ընդունմանը։ Այդ մեթոդները կիրառվում են բնակչության վրա ազդելու համար[1][2]։ Քարոզչությունը կարող է օգտագործվել գովազդներում, քանի որ վերջիններիս նպատակն է փոխել մարդկանց ընտրությունները, կարծիքները և վերաբերմունքը այս կամ այն առարկայի նկատմամբ։ Գովազդը օգտագործում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք օգտագործվում են քարոզչությանը կողմից[3][4]։ Չնայած գովադի և քարոզչության միջև առկա նմանություններին՝ մասնագիտական գրականության մեջ մեծապես քննարկվում են դրանց բնորոշ առանձնահատկությունները[5][6][7][8][9][10][11][12][13]։ Քարոզչությունը որպես գիտություն ուսումնասիրվել է 20-րդ դարի սկզբից սկսած[14], հիմնականում պատմության ինչպես նաև հոգեբանության (մասնավորապես սոցիալական հոգեբանության[15]) և հատկապես զանգվածային լրագրության մեջ։
Միջնադարյան լատիներենում propaganda-ն propagare բայի բայական ածականն էր, որը բառացիորեն նշանակում էր «այն ինչ պետք է տարածված լինի»[16]։ Տրենտիի ժողովից (1545-1563 թվականներ) հետ 1622 թվականին կաթոլիկ հավատքի վերականգնման համար Հռոմի պապ Գրիգոր XV -ի նախաձեռնությամբ ստեղծվեց միաբանություն Ժողովուրդներին Ավետարանը քարոզելու համար, որը կոչվեց «Հավատքի քարոզչության սրբազան միություն»։ Վերջինս համախմբեց կարդինալների կոմիտե, որի նպատակն էր քրիստոնյա քարոզիչների օգնությամբ քրիստոնեության քարոզումը, ովքեր ուղարկվեցին տարբեր երկրներ Ավերտարան քարոզելու նպատակով։
Քարոզչություն տերմինը 20-րդ դարից սկսած փոխեց իր իմաստը՝ ստանալով ավելի բացասական իմաստ հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որը պետություններին ներքաշվեց հակամարտություն մեջ և որի ընթացքում հակամարտող կողմերը չարաշահեցին տեղեկատվության վերահսկումը և իրենց բնակիչների «գլուխներ լցրեցին» այդ ժամանակին հատուկ ապատեղեկատվությամբ[17], ինչը ավելի բուռն կերպով շարունակվեց Երկրորոդ hամաշխարհային պատերազմի ընթացքում ևբռանապետական պետությունները, քարոզում էին իրենց սեփական պետական համակարգերը։ Դրա վառ օրինակներից էր Նացիստական Գերմանիան, որտեղ գոյություն ուներ քարոզչության կոմիտե Յոզեֆ Գեբելսի գլխավորությամբ, ով որպես քաչոզչության նախարար 20-րդ դարի երկրորդ կեսին նպաստեց տերմինի բացասական իմաստի ամրապնդմանը[18]։ Միևնույն ժամանակ արհմությունները և քաղաքական կուսակցությունները շարունակեցին մինչև 20-րդ դարի յոթանասունական թվականներ քարոզչության բաժիններ ստեղծել, մինչև որ «քաղաքական հաղորդակցություն» արտահայտությունը եկավ փոխարինելու այս տերմինը, որն արդեն ամբողջությամբ բացասական էր դարձել, քանի որ կապված էր ամբողջատիրության գաղափարի հետ[19]։
Քարոզչությունը տարբեր նպատակներ է հետապնդում, որոնք կարող են լինել քաղաքական, տնտեսական, կրոնական կամ ռազմական։ Այն փորձում է կողմնորոշել հասարական կարծիքը, ձևափոխել թիրախավորված անձանց գործողությունները (գրաքննությունը կարող է ևս համարվել քարոզչության ձև, քանի որ գրաքննության ընթացքում կարող են ջնջնել այն տեղեկատվությունները, որոնք որ իշխանությունները չեն ցանկանում հրապարակել)։ Քարոզչությունը նաև մշակում է տեղեկություններ անձանց մասին, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներով ընդհուպ դիվերսիայի, անկարգություն ստեղծելու միջոցով։ Պատերազմի ընթացքում քարոզչությունը օգտագործվում է թշնամուն անմարդկային դարձնելու և ատելության հրահրելու համար, վերահսկելով դրա հասարակական ընկալումը։ Սա կարող է ներառել ապակողմնորոշիչ մեղադրանքներ, ինչպիսիք են զրպարտությունը։
Բանակի համար քարոզչությունը կարելի է դասակարգել ըստ աղբյուրի.
Քարոզչությունը շատ է զարգացել հոգեբանական պատերազմի ծագումից հետո։ 1962 թվականին Ժակ Էլույլը առանձնացրեց երկու տիպի քարոզչություն[20]։ Քաղաքական քարոզչություն, որը շատ հին է և որի գործող մեթոդները այժմ ընդհանուր առմամաբ հայտնի են և նոր տիպի՝ սոցիալական քարոզչություն:
Առաջին՝ քաղաքական(կառավարությունների, կուսակցությունների և լոբբինների) քարոզչությունը տարբերվում է երկրորոդից՝ սոցիալական քարոզչությունից։ Քանի որ վերջինս ավելի քիչ տեսանելի է և մոտ է սոցիալականացմանը։ Էլույլը հակադրում է քաղաքական քարոզչության «ուղիղ», «դիտավորյալ» և «հարկադրական» բնույթը (այն, որը մենք հիմանականում հանդիպում ենք տոտալիտար ռեժիմներում) «լայն», «ավելի անորոշ», «գաղափարական», «ցրված», «չգիտակցված» և «ինքնաբուխ» սոցիալական քարոզչության բնույթի հետ։ Այս մեկը հակասում է բազմակարծիք ժողովրդավարության քարոզչությանը։ Վերջինս կիրառվում է գովազդներում, կոմերցիոն կինոնկարներում և ընդհանրապես դպրոցական կրթության, սոցիալական մեդիայում ...Մասամբ ոչ դիտավորյալ, այս քարոզչությունը հիմնված է մի շարք գործողությունների վրա, որոնք գործում են ներդաշնակ ինչպես մի ամբողջություն որպեսզի ներշնչեն որոշակի ապրելաձև [21]։ |
Քաղաքական քարոզչությունը տեսանելի երևույթ էր հին քաղաքակրթություններում և որը իր տեղն է գտել առասպելներում, ճառերում, ելույթներում, պոեզիայում, պամֆլետներում և փոքրիկ քաղաքական աշխատություններում բայց նաև գրական ստեղծագործություններում։ Այս ժամանակահատվածի ընթացքում գործող քաղաքական քարոզչության մեջ տարբերակվում էր երկու տեսակ քարոզչություն, որոնցից առաջինը այսպես կոչված բացասական քարոզչությանը կամ ըստ Էլլուլի քննադատում և վարկաբեկում է հակառակորդին և երկրորդը ՝ այսպես կոչված դրական քարոզչություն։
Հին Հունսատանում հռետորությունը համարվում էր քարոզչության հիմնական ուղղություններից մեկը։ Մ․թ․ա 351 թվականին Դեմոսթենեսը կազմում է իր առաջին՝« Philippique» անունը կրող աշխատությունը, որտեղ նա ներկայացնում է Փիլիպոս II Մակեդոնացուն որպես բարբարոսի և հարբեցողի։ Փիլիպոս II Մակեդոնացու այս տեսակ հակաքարոզչությունը համարվում էր ընդունելի մինչև XIX-րդ դարը[22]։
Հին Հռոմում ևս հռետորությունը քարոզչության հիմնական ձևն էր։ Մ․թ․ա 44-ից 43 թվականներին Ցիցերոնը վերցնելով Դեմոսթենեսից իր ՝ «Philippique » աշխատության վերանագիր նա իր աշխատության մեջ իրականացնում էր Մարկոս Անտոնիոսի հակաքարոզչությունը։ Աշխատության մեջ նա բազմիցս հայհոյում է նրան, անվանելով Մարկոսին գլադիատոր, ոճրագործ, ավազակ, խռովարար, հարբեցող և վերջապես սպառնալիք, որը տապալելու է հանրապետությունը։ Մ.թ.ա 44-ից 30 թվականներին, երբ քաղաքական մրցակցության մեջ էին Օկտավիանոսը և Մարկոսը , նրանք օգտագործում էին այս տեսակ քարոզչությունը[23][24]։ Պալատում կայսերական երկրպագությունը եղել է կայսերական քարոզչության միջոցներից մեկը[25]։ Մետաղադրամներն[26] և ուղեսյունները[27] օգտագործվում էին քարոզչություն իրականացնելու նպատակով։ Հռոմեական կայսրերը մայթերի երկայնքով կանգնեցնում էին երկու մետր բարձրություն ունեցող սյուններ, որոնց վրա գրված էր կայսեր անունը։ 1997 թվականին Հաագայի շրջանի Ջուինգսե Վելդ քաղաքում փրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են այդպիս չորս սյուն, որոնցից յուրաքանչյուրը կառուցվել է տարբեր կայսրերի օրոք[28]։ Այնուամենայնիվ, Պոլ Վեյնը կարծում է, որ այս «ճարտարապետական քարոզչության» միջոցով հռոմեացի կայսրերը փորձում էին ցույց տալ իրենց միապետական շքեղությունը և իշխանությունը, քան քարոզչություն իրականացնել, քանի որ նրանց գլխավոր նպատակը ոչ թե ժողովրդին հավոզելն էր այլ իրենց ուժն և հզորությունը ցուցադրելը[29][30]։
Նապոլեոն Բոնապարտը որպես քարոզչական միջոց օգտագործում էր իր արտաքինը[31] ՝ երկծայր գլխարկը, թիկնոց, ձեռքը դրված որովայնի հատվածում, սառը և վճռական հայացքը։ Նա նաև հայտնի էր իր ցածր հասակով այս իսկ պատճառով նրան անվանում էին «փոքրիկ կապրալ»։ Իր կողմակիցները պաշտում էի նրան, քանի որ չնայած նրան, որ նա առաջնորդ էր նա գտնվում էր միևնույն հարթության վրա իր զինակիցների հետ։ Նապոլեոնը իշխանությունը նվաճելու գործում մեծ կարևորություն էր տալիս քարոզչությանը։ Դեռևս Իտալական արշավանքի (1796-1797) ընթացքում երբ նա դեռ միայն գեներալ Բոնապարտն էր, նա օգտվում էր Իտալական բանակի տեղակագրերի ազդեցությունից։ Օրինակ՝ նա Արկոլի համար մղվող ճակատամարտում ներկայացավ ձեռքին մի դրոշ։ Այնուհետև իշխանությունը նվաճելուց հետո նա ընդլայնում է իր քարզչական միջոցները այն իրականացնելով Մեծ Բանակի տեղեկագրերի միջոցով։ Նա օգտագործում էր մամուլը ձևափոխելով փաստերը ի օգուտ իրեն կամ իր մարդկանց փառաբանելու համար։ ինչպես օրինակ մամուլում կարող էր հայտնվել` «Բոնապարտի և իր առաքինի մարդիկ» վերնագրով ամսագրի։ Ժակ Լուի Դավիդի և Անտուան-Ժան Գրեսի նկարները, այդ ժամանակաշրջանի պաստառները, երգերը և շատ ավելին ուշ Սուրբ Հեղինեի հիշատականը նպաստեցին Նապոլոնի անձի քարզչությանը։
Նապոլեոնը շրջանառության մեջ դրեց իր դրոշմանկարով մետաղադրամներ։ Մետաղադրամների վրա նա պատկերված էր անտիկ ժամանակներում ինչպես Հուլիոս Կեսարը, նա նաև կրում էր դափնե պսակ, որը Հին Հռեմում խորհրդանշում էր հաղթանակ[32]։ Մետաղադրմաները օգտագործվում էին բոլորի կողմից, շրջանառության մեջ դնելով մեծ գեներալի պատկերը, որը համեմատելի էր Հուլիոս Կեսարի հետ։ Որպես ուրիշ խորհրհանիշ նա օգտագործում էր արծիվը, որը ևս հզորություն էր խորհրդանշում։ Քարոզչական միջոցներից մեկը պալատական արարաողակարգերն էին։ Նա կազմակերպում էր հսկայական արարողություններ, որտեղ նա պետք է ներկա լիներ[31] և որտեղ գլխավորը նա էր։ Սրան հակառակ անգլիացիները հականապալեոնական քարոզչություն էին իրականցնում վարկաբեկելով նրան, բայց ի վերջո այդ հակաքարոզչությունը ծառայում էր ի օգուտ նրան, քանի որ նույնիսկ նրա թշնամիները խոսում են նրա մասին[31]։ Իր մահից հետո նրա գեներալների վկայությունների և հուշանվերների վաճառքը իրականացնող առևտրականները սկսեցին լեգնդներ հորինել Նապոլեոնի մասին։
XIX-րդ դարում արդյունաբերական հեղաշրջնումը հանգեցնում է մի նոր` բանվորական աշխատուժի ստեղծմանը, որը փնտրում էր հնարավոր բոլոր ուղիները իր ձայնը լսելի դարձնելու համար։ Սոցիալիզմը կազմավորվելով ստեղծում է մի բառապաշար, որը ստացավ «ուսմունք» անվանումը և որը տարածվեց բանվորների շրջանում։ Սոցիալիստական շարժման առաջնորդները ձգտում են աշխատողների մեջ մտնցել իրենց իրավիճակի մասին գիտակցումը, որպեսզի նրանց հավաքական գործողություններ կատարենին[33]։ Դարասկզբին իշխանությունը պետք է հաշվի նստեր այդ նոր խավի հետ, ինչն էլ հիմք դրեց «ամբոխների հոգեբանությունը» ստեղծմանը[34], որի վերաբելյալ Գուստավ Լը Բոնը անդրադարձ է կատարել իր «Զանգվածային մանիպուլյացիայի հիմունքներ»-ը գրքում։
Կուբայի անկախության համար ապստամբության ժամանակ ամերիկյան մամուլը ակտիվ քարոզչություն սկսեց ընդդեմ Իսպանիայի պատերազմի։ Մեդիամագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթին մեծ հռչակ բերեց իր Կուբայում գտնվող նկարազարդողի` Ֆեդերիկ Ռեմինգտոնի հայտին պատասխանը, ով համարում էր, որ Հավանայում տեղի ունեցող իրադարձություննները չեն արդարացնում պատերազմը. «Դուք պատկեր եք տալիս, ես պատերազմ եմ տալու»։
ԱՄՆ-ի հայտնի թերթերի այս ռազմատենչ քարոզչությունը մեծ դեր է խաղաց պատերազմական գործողություններում և որն էլ ստիպել է նախագահ Ուիլյամ Մաք-Քինլի հարձակման անցնել՝ մի բան, որ նա չէր ցանկանում անել։
Քարոզչական մեթոդները առաջին անգամ գիտական ճանապարհով դասակարգվել և կիրառվել է ակնարկագիր Վոլտեր Լիպպմանի և Հանրային կապերի խորհրդական Էդվարդ Բերնայի կողմից 20-րդ դարի սկզբին[35]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը աշխատանքի վերցրեց Լիպպմանին և Բերնային, որպեսզի նրանք փոփոխեն մեկուսանալու ամերիկյան ավանդական քաղաքական վարքագիծը։ Սա ենթադրում էր, որ Միացյալ նահանգները միջամտելու էր այլ երկրներում տեղի ունեցող հակամարտություններին։ Դրա համար նա դիմել է նաև Հանրային տեղեկատվության կոմիտերին, որը գլխավորում էր լրագրող Ժորժ Կրելը, դրանով իսկ Վիլսոնը « սեփականաշնորհում էր» պատերազմի քարոզչությունը։ Կրելի քարոզչական կենտոնը, Լիպպմանը և Բերնայը վեց ամսում ինտնեսիվ այնպիսի աշխատանք կատարեցին, որ առաջացրեց հակագերմանական հիստերիա։ Վերջինս ստեղծեց այնպիսի տպավորություն, որ ամերիկյան արդյունաբերությունը ունի այնքան միջոցներ, որ կարող է օգտագործել հասակական կարծիքի և ընդհանուր երկրի վրա ազդեցություն ունենալ համար։ Բերնայը ստեղծեց «խմբի ոգի» և «ինժեներական համաձայնություն» տերմինները, որոնք կարևոր հասկացություններ են կիրառական քարոզչության մեջ։ Բրիտանացիները իրենց կողմից 1914 թվականի սեպտեմբերին ստեղծեցին Պատերազմի քարոզչության բյուրոն, որը իր շուրջը հավաքեց գրական աշխարհի հայտիններին։
Լորդ Արթուր Պոնսոնբին, ով անգլիացի արիտսոկրատ, սոցիալիստ և խաղախասեր էր 1928 թվականին իր գրքում ամփոփեց բոլոր այն քարոզչական մեթոդները, որոնք օգտագործվել էին հակամարության ժամանակ, ներառելով նաև իր սեփական երկրի մեթոդները.
Պատմաբան Աննա Մորիելլին կարծում էր, որ այս ցուցակը կարելի էր օգտագործել նույնիսկ 20-րդ դարի վերջում տեղի ունեցած հակամարտությունների ընթացքում։ Կետերից ոմանք ընդգծում են նաև արդի և այդ ժամանակաշրջանի հակամարտությունների նմանությունները։
Նացիստները լայնորեն օգտագործում էին քարոզչական մեթոդները, որպեսզի ի դեմս Հիտլերի գան իշխանության։ Ապագա բռնապետին այդ առումով աջակցում էր Յոզեֆ Գեբելսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը թատերաբեմ էր մշտական քարոզչության համար, որը օգտագործվում էր որպես պատերազմական զերք ինչպես նացիստների այնպես էլ Անտանտի երկրների կողմից։
Մուսոլինի նրանցից առաջ 1920-ական թվականներին էր հասկացել քարոզչության կարևորությունը և «Իլոպոլո Իտալիա» թերթում ունեցած սեփական ներդրումների հիման վրա նա ստեղծեց մշակույթի նախարարություն, որը 1925 թվականից սկսած ծառայում էր որպես քարոզչական գործիք։
Մուսոլինին իշխանության եկավ 1922 թվականի և Հռոմ այցից հետո նա շատ լավ հասկացավ ժամանականից գովազդի ու տպագիր մամուլի դերը և սկսեց այն օգտագործել քաղաքական նպատակներով։ Բացի սրանից իր քարոզչությունը շարունակում է գրող Գաբրիել դ'Աննուսիոն, ով ճարպիկ ազգայնական քարոզիչ էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն նա իր տաղանդը և համբավը օգտագործում էր նաև բազմաթիվ գովազդներում(մասնաորապես վերմուտի և այս սպիրտային խմիչքների գովազդներում)։ Մուսոլինյան քարոզչության միջոցներից մեկը անձի պաշտամունքն էր։ Մուսոլինիի անձի պաշտամունքը իրականացվում էր այսպես կոչված հնչեղ բառերով նրան անվանում էին «նախախնամական մարդ», «ֆաշիստ գերմարդ» և այլն։ Նա նաև օգտագործում էր հաղորդակցության բոլոր միջոցները` գրավոր մամուլը, կինեմատոգրաֆիան, պաստառները, պատերին նկարող նկարիչներին, քանդակագործներն և գեղանկարիչներին(նա քարոզչության նպատակով մեծապես օգտագործում էր Մարինետտիի ֆուտուրստական դպրոցի ներկայացուցիչների աշխատանքներ)[36], ովքեր իրեց տաղանդը օգտագործում էին ֆաշիստական ռեժիմը գովաբանելու և քազոզելու մեջ։ Որպես քարոզչական նյութ օգտագործվում էին նաև բացիկներ և նամականիշներ[37]։ Մուսոլինիիի վարչակարգի ընթացքում գրավոր մամուլը, ռադիոն , կինեմատոգրաֆիան վերահսկվում էին մշակույթի նախարարաության կողմից։ Այդ գործը վստահված էր նաև Դինո Ալֆիերիին, Ալեսանդրո Պավոլինիին, և Ֆերնանդո Մեզզասոմնիսին։ Մշակույթի նախարարությունը վերահսկում էր նաև երկրում շրջանառվող ողջ տեղեկատվությունը։ Նրանք շատ բծախնդիր էին, որը հաճախ հասնում էր անհեթեթ և չափազանցված մակարդակի։ Այդպիսի վերահսկողությունը շարունակվեց ամբողջ ֆաշիստական ռեժիմի ընթացքում։
ԽՍՀՄ-ում մասնավորապես Ստալինի կառավարման ժամանակաշրջանում (1924-1953) տոտալիտար վարչակարգը օգտագործում էր այդ ժամանակաշրջանի բոլոր հնարավոր քարոզչական միջոցները․
Նացիստական քարոզչությունը ներառված էր Երրորոդ Ռեյխի կրթություն և քարոզչության նախարարության պատականությունների մեջ, որը ղեկավարում էր Յոզեֆ Գեբելսը։ Նացիստական կուսակցությունը ևս ուներ իր առաջխաղացման կենտրոնը գերմ.՝ Reichspropagandaleitung der NSDAP։ Դա մասամբ մասսայական քարոզչության օգտագործման շնորհիվ է, որ նացիստները կարողացան գերմանացիների մեծ մասին համեզել և ոգեշնչել անդամակցել իրենց կուսակցությանը և ինչի շնորհիվ էլ նրանք իշխնության գլուխ բարձրացան։
Միացյալ Նահանգները և Սովետական Միությունը սառը պատերազմի ժամանակ ինտենսիվ քարոզչություն էին իրականացնում։ Երկու կողմերն օգտագործում էին ԶԼՄ-ները (կինոնկար, հեռուստատեսություն և ռադիո) իրենց երկրների քաղաքացիների և ինչպե նաև երրորդ աշխարհի ազգերի վրա ազդելու համար։ Այս պատերազմի ընթացքում ԱՄՆ կառավարությունը գործարկել է «Ամերիկայի ձայնը» (անգլ.՝ Voice of America) ռադիոկայանը։ Այն գործում էր այնպես, ինչ ամերիկացիները կոչում են «հանրային դիվանագիտություն» այսինքն հաղորդակցություն, որը նախատեսված է բնակչության համար և նպատակ ուներ ԱՄՆ-ն և իր վարչակարգը ներկայացնել դրական լույսի ներքո (2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո այդ տեսակ քարոզչություն վերսկսեց իր աշխատանքը)։ Ռադիոկայաններում հովանավորվում էին մասնավորապես ԿՀՎ-ից (Կենտրոնական հետախուզական վարչություն)։ Այդ ռադիոկայանները հրապարակում էին «մոխրագույն» քարոզչություն Արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության լուրերի և ժամանցային ծրագրերում։ Խորհրդային Միության կառավարության պաշտոնական ռադիոն էլ իր հերթին հեռարձակում էր «սպիտակ» քարոզչություն։ Սակայն ճգնաժամի ընթացքում երկու կողմերն էլ «սև» քարոզչություն են իրակացրել։
Օրինակ, արևմտյան մամուլը հաճախ դատապարտում էր այն փաստը, որ խոշոր խորհրդային քաղաքների բնակիչները ստիպված էին կիսել մեկ բնակարանը երկու ընտանիքի միջև մի բան ինչը անհայտ գործելակերպ էր արևմուտքում։ Այդ ամեն իրականացնում էր ԽՍՀՄ-ում բնակարանների բացակայությունը կամ սակավութությունը ցույց տալու համար։ Այդ նույն ժամանակամիջոցում սովետական մամուլը իր հերթին դատապարտում էր փողոցներում և անցումներում ապրող անտունների խնդիրը ինչը հատուկ էր խոշոր արևմտյան քաղաքներին, մի երևույթ ինչը անհայտ Արևելքում, այս ձևով Խորհրդային միությունը ցույց էր տալիս արևմտյան հասարակություններում տիրող աղքատությունը ու սնանկությունը։
Նմանապես, արևմտյան մամուլը քննադատում էր խորհրդային զորքերի ներխուժումը Աֆղանստան, իսկ սովետական մամուլը շնորհավորում էր քաջարի զինվորներին, որոնք օգնում են աֆղանցիներին։ Եվ նույն ձևով օրինակ արևմտյան մամուլը աջակցում է 1986 թվականին Տրիպոլի և Բենղազի քաղաքների վրա օդային հարձակումները, երբ խորհրդային մամուլը դատապարտում էր անմեղ քաղաքացիների վրա հարձակումները։ Գրողներից մեկը, որը լավագույնս բնութագրել է քարոզչության մեխանիզմը դա Ջորջ Օրուելը իր 1984 վեպում։ Վերպի հերոսները ապրում էին տոտալիտար ռեժիմում, որտեղ լեզուն մշտապես արատավորված է քաղաքական մանիպուլյացիաներով։ Գրքում ներկայացված է «անցյալի» ՝ այդ ժամանակաշրջանի քաղաքական նպատակները։ Նմանապես Անասնաֆերմա գիրքը, որը հորինված, այլաբանական վիպակ է։ Վերջինս կարծես ռուսական, ֆրանսիական և այլ հեղափոխությունների և դրանց քարոզչությունների ծաղրանկարը լինի։ ԿՀՎ-ն, սակայն, գաղտնի հանձնարարեց 1950-ականներին նկարահանել անիմացիոն ֆիլմը Անասնաֆերմա գրքի հիման վրա։ Ինչին դեմ էր Օռուելին,քանի որ նա մերժում էր քարոզչության առկայությունը իր գրքերում։
1990 թվականին Ամերիկյան կոնգրեսի առջև մի երիտասարդ աղջիկ արցունքները աչքերին պատմում էր, որ ականատես է եղել Քուվեյթում տեղի ունեցած վայրագությունների, այդ թվում նա իր սեփական աչքերով է տեսել թե ինչպես իրաքցի զինվորները հարձակվում ծննդտան վրա, սպանելով նորածիններին։ Իրականում այս ամբողջ պատմությունը հորինված էր, չնայած դրան այս աղջկա պատմություն իր խոսքում հիշատակեց Ջորջ Բուշը, որպեսզի արդարացնի ամերկյան զորքերի մուտքը Իրաք։ Իսկ իրականում այդ երիտասարդ աղջիկը Վաշինքտոնում Քուվեյթի դեսպանի աղջիկն էր։ Իրաքյան հակաքարոզչությունը ընդհանուր առմամբ կազմակերպվել էր «Hill & Knowlton» անունը կրող կազմակերպության կողմից, որին նպատամով «Citizens for a Free Kuwait »ընկերությունը 10 մլն դոլար էր վճարել[38]։
2001 թվականին ամերիկյան զորքերի Աֆղանստան ներխուժման ժամանակ հոգեբանական մարտավարությունը օգտագործվում էր, որպեսզի բարոյալքեն Թալիբանի զինյալներին և գրավեն աֆղանական բնակչության համակրանքը։ Ազնվազն վեց EC-130E տեսակի ինքնաթիռներ են օգտագործվել տեղական ռադիոհաղորդումները արգելափակելու և այլընտրանքային քարոզչական հաղորդումներ ցուցադրելու համար։ Բացի այդ աֆղանական բնակչության շրջանում սկսեցին թռուցքներ բաժանվել, որում խոստանում պարգևավճարներ Ուսամա բեն Լադենի և ուրիշների գտնվելու մասին տեղեկատվություն հայտնոցներին և որոնցում ամերիկացիները նկարագրված էին ինչպես Աֆղանստանի բարեկամներ։ Այդ թռուցիկներում նաև աերիկացիները ներկայացնում էին Թալիբանի տարբեր բացասական կողմերը։ Մեկ այլ ամերիկյան հակաահաբեկչական քարոզչական պաստառ ցույց է տալիս Մուհամեդ Օմարի կերպարը, ով շրջում է հրացանով «Մենք ձեզ տեսնում ենք» բառերով։
2003 թվականին ամերիկյան զորքերի Իրաքի ներխուժման ընթացքում այդ երկրի տեղեկատվության նախարար Մոհամմեդ Սաիդ ալ Սահհաֆը բազմիցս հայտարարել է, որ Իրաքի ուժերը վճռական հաղթական են տանելու ճակատամարտում։ Նույնիսկ Բաղդադում Իրաքի կառավարության տապալման ժամանակ, նա հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շուտով պարտություն կմատնվի, ի հակադրություն միջազգային լրատվամիջոցների։ Սակայն այս տեսակ քարոզչությունը ի վերջո հեղինակինակազրկեց նրան։ 2005 թվականի նոյեմբերին, տարբեր ԶԼՄ-ներ, այդ թվում Չիկագո տրիբունը և Լոս Անջելես թայմսը հաղորդում էին, որ Միացյալ Նահանգների Զինված ուժերը կեղծել էին նորություններ, որոնք հաղորդում էին Իրաքի լրատվամիջոցները, ջանալով բարենպաստ լույս տակ ներկայացնել իրենց գործողությունների և բարոյալքել ապստամբներին։ Գեներալ-լեյտենանտ Բարրի Ջոնսոնը, ով այդ ժամանակ հանդիսանում էր ԱՄՆ-ի ռազմական խոսնակ Իրաքում ասել է, որ ծրագիր եղել է «կարևոր առաքելության» մի մասը, որի նպատակն է եղել հաղորդել կեղծ տեղեկություններ ապստամբներին, իսկ պաշտպաության նախարարի մամաուլի խոսնակ Դոնալդ Ռամսֆելդի ասել է, որ մանիպուլյացիայի մեղադրանքները մտահոգիչ են, եթե իհարկե այդ լուրերը ապացուցվեն։ Պաշտպանության դեպարտամենտը այդ օրից ի վեր հաստատել է ծրագրի գոյության մասին։ Բոլորովին վերջերս, Նյու Յորք Թայմսը հրապարակել է մի հոդված[39] այն մասին թե ինչպես է Պենտագոնը սկսել է օգտագործել լրագրողների անուններ, որոնք քիչ փորձ ունեիր լրագրության կամ հանրային կապերի ոլորտներում, որպեսզի ոդվածներ գրեն իրաքյան մամուլում։ Այս հոդվածները սովորաբար գրված էին լինում ամերիկյան զինվորների կողմից և այդ ամենը վերագրվում էր «Միջազգային տեղեկատվական կենտրոն» կոչվող գոյություն չունեցող կազմակերպությանը։ Թերթերը, որպես քարոզչություն իրականացնելու միջոց օգտագործվել էին դեռևս Առաջին համաշխարհային պատերզմի տարիներին Դաշնակիցները և Կենտրոնական Եվրոպայի տերությունները կողմից իսկ Երկրորոդ համաշխարհաին պատերազմի ընթացքում մամաուլում քարոզչություն էին իրականացնում Դաշնակիցները և Եռյակ դաշինքը։
Լրագրող Դավիթ Բարստովը 2009 թվականին շնորհվել է Պուլիցերյան մրցանակ որպես հետաքննող լրագրող՝ իր Նյու Յորք Թայմսում հրապարակված երկու հոդվածների համար որտեղ նա նկարագրում է զինծառայոցների, լրատվամիջոցների՝ հեռուստաալիքների, թերթերի և Պենտագոնի միջև եղած կապերը[40][41]։
Քարոզչական միջոցները շրջանառության մեջ դրվեցին դեմոկրատական երկրներում Առաջին համաշխարհային պատերազմից սկսած[42], սակայն այսօր այդ քարոզչկան միջոցները կիրառվում են «քաղաքական հաղորդակցություն» կամ «հանրային կապեր» անվանումներով[43]։ Միապետական վարչակարգի դեպքում իշխանության պահպանումը ապահովում է հարկադրական միջոցներով, մինչդեռ ժողովրդավարության մեջ իշխանության նվաճման կամ պահպանման միջոցները հիմնված են վստահության վրա։ Միապետական վարչակարգի դեպքում ԶԼՄ-ների ռազմական ուժերի հսկողության տակ են։ Այս ամենը հաշվի առնելով Հումենը ձևակերպեց պարադոքս, ըստ որի ժողովրդավարական երկրներում բանակն ավելի քիչ ուժեղ է, քան բռնապետական երկրներում։ Հետևաբար, ժողովրդավարական՝ ավելի թույլ բանակ ունեցող երկրներում իշխանությունը պահպանելու համար առաջնորդները պետք է ավելի արդյունավետ քարոզչություն իրականացնեն, քան բռնապետական վարչակարգի դեպքում։
Էդուարդ Հերմանը և Նոեմ Չոմսկին առաջարկել են «քարոզչության մոդել», որը փորձարկվել են Միացյալ Նահանգներում։ Նրանց մեթոդը կազմվել է ԶՄԼ-ների տարբեր, սակայն միևնույն ժամանակ համեմատելի հոդվածների հիման վրա։ Մեթոդի գլխավոր միտքն այն է, որ քարոզչությունը հիմնված է չորս գործոնների վրա, որոնք կարող են փոխել տեղեկատվությունը ինչպիսինք են ԶԼՄ-ները, գովազդատուները, տեղեկությունների մատակարարները (պետական մարմիններ) և գերիշխող գաղափարախոսությունը։ Ժողովրդավարական երկրներում քարոզչության հիմնական ուղղությունները ըստ Էդուարդ Հերմանի և Նոեմ Չոմսկիի կատարած հետազոտությունների հետևյալն են․
Ժողովրդավարական երկրներում այդպիսով քարոզչությունը շարունակում է մնալ բազմազան։ Այս եզրակացության է եկել նաև հոգեբան-սոցիոլոգ Ժան-Լեոն Բովուան իր «Ազատական ցնորքներ» գրքում, որը հրատարակտվել է 2005 թվականին։ Նա նշում է, որ «քարոզչություն» բառը XX-րդ դարի երկրորդ կեսի սկսվել է ընկալվել բացասական լույս ներքո[44][45]։ Իշխանությունը, կամ տարբեր իշխանությունները ձգտում են գտնել այն քարոզչության ձևերը, որոնք ժողովրդավարական տեսանկյունից ընդունելի են և որոնք կունենան լավ ազդեցություն, ինչպիսիք օրինակ ավանդական սև, սպիտակ կամ մոխրագույն ռազմական քարոզչությունները, որոնց նպատակները բնակչության շրջանում գաղափարներ, արժեքներն ու համոզմունքները տարածելն է։ Իսկ օրինակ «Կապտականաչ քարոզչության» գաղափարը[46] , որ նա առաջարկում է արտացոլում է այս երկակի բնույթ․ խոսքը քարոչական այն գործողության մասին է, որն իրականացվում են չգիտակցված ազդեցության միջոցով ինչպիսիք նկարագրվում են հոգեբանական գիտություններում (մասնավորապես ճանաչողական՝ իմացաբանական հոգեբանության մեջ)։ Այս տեսակ քարոզչությունը իրագործվում է ի շահ որոշակի կարծիքների և արժեքների, որոնք ուսումնասիրվել են որոշակի փորձարարական իրավիճակներում։ Օրինակ, պարբերաբար ներկայացնելով պետական ծառայությունները, որոնք աշխատում են որպես «բիզնես» և նրանց ղեկավարները որպես «ճշմարիտ» գործարարներ հասարակությունը սկսում է մոդելավորելով դրանք հանրային ծառայությունների հատկանիշներ օժտելով։ Այս ձևի քարոզչության առանձնահատկությունն այն է, որ այն կարող է իրականացվել ոչ դիտավորյալ ձևով։ Բոուվուայի խոսքերով, նա հատկապես ակտիվ է լիբերալ ժողովրդավարական երկրներում, որտեղ լրատվամիջոցները պատկանում են որոշ խոշոր արդյունաբերական և ֆինանսական ընկերությունների։
Ուսումնասիրողներին երկար ժամանակ անհրաժեշտ եղավ, որպեսզի վերլուծեն բոլոր այն ուղիները, որոնց միջոցով քարոզչական ուղերձները կկարողանան իրենց ազդեցությունը թողել հասարակության վրա։ Եվ արդյունքում որոշ հետազոտողներ առաջարկում ե վեր հանեցին քարոզչության մի քանի դասական տեխնիկաներ, որոնց մեծ մասը հիմնված է լսարանի զգացմունքների օգտագործման վրա․
Այս մեթոդները վերլուծվել են երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում մի խումբ ամերիկացի գիտնականների կողմից, որոնք Քարոզչության վերլուծության ինստիտուտի (անգլ.՝ Institute for Propaganda Analysis) անդամներ էին։ Նրանք հավաքվել էին, որպեսզի ուսումնասիրեն և բացահայտեն հանրային քարոչության մեթոդները պատերազմի և խաղաղարարության ընթացքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.