վեպ From Wikipedia, the free encyclopedia
«Անասնաֆերմա» (առաջին անգամ թարգմանվել է «Կենդանական ագարակ» վերնագրով, անգլ.՝ Animal Farm), Ջորջ Օրուելի այլաբանական վիպակը, հրապարակվել է 1945 թվականին։ Քաղաքական սատիրայի և հակաուտոպիական ժանրերի վիպակ է, որի հիմքը 1917 թվականի Բոլշևիկյան հեղափոխությունն է և դրան հաջորդած ստալինիզմը։
Անասնաֆերմա Animal Farm | |
---|---|
Ենթավերնագիր | Հեքիաթային պատմություն |
Հեղինակ | Ջորջ Օրվել[1] |
Անվանվել է | barnyard? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բանալիով վեպ, satirical fiction?, առակ և հակաուտոպիստական գրականություն |
Թեմա | ամբողջատիրություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1945 |
Նկարագրում է | Անգլիա և Manor Farm? |
Էջեր | 92[2] |
Նախորդ | Coming Up for Air? |
Հաջորդ | 1984 |
Երկիր | Անգլիա |
Հրատարակման վայր | Լոնդոն |
Հրատարակիչ | Harvill Secker |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 17, 1945[3] |
Թարգմանիչ հայերեն | Սամսոն Առաքելեան, Արտաշես Էմին (անգլերենից հայերեն) |
Հրատարակում հայերեն | 1984, 1991, 2013, 2018 թթ. |
Թարգմանիչ | Juan Martin Elexpuru? |
Թվային տարբերակ | grapaharan.org/Անասնաֆերմա |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Անասնաֆերմա |
Animal Farm Վիքիպահեստում |
Գրքի հերոսներն են «Մենըր» (անգլ.՝ Manor, այսինքն՝ «Կալվածք» կամ «Դաստակերտ») ֆերմայի (ագարակի) անասունները, որոնք, ազատվելով իրենց շահագործող ֆերմերից (ագարակատիրոջից), փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։
Ջորջ Օրուելը գիրքը գրել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, այն հրատարակվել է 1945-ին։ Սակայն գիրքը հանրային մեծ ճանաչում է ստացել ավելի ուշ՝ 1960-ականներին՝ Սառը պատերազմի շրջանում։ Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական ստեղծագործություն։ Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» և «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, ուր հեղինակը քննարկում է ամբողջատիրական վարչակարգերի (տոտալիտար ռեժիմների) պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։
Մի խաղաղ օր էր։ Լուր էր տարածվել, որ մի ծեր խոզ ժողովի է հրավիրել ֆերմայի բոլոր անասուններին։ Հավաքվում են բոլորն անխտիր, նույնիսկ առնետները։ Եվ ահա սկսում է ժողովը։ Ծեր խոզուկը պատմում է անցյալ գիշերվա իր տեսած երազը. երազում նա տեսել էր, թե ինչպես են իր նախնիները երգում «Անգլիայի գազանները» երգը։ Այդ երգով ոգեշնչված` ծեր խոզը բարձրացնում է ֆերմայի անասունների մարտական ոգին և պատրաստում ապստամբության։ Երեք օր անց ծեր խոզուկը մահանում է։
Մի օր, երբ ֆերմայի տերը` միստեր Ջոնզը, խմած գալիս է ֆերմա և կեր չի տալիս անասուններին, կենդանիները, հիշելով ծերուկի խոսքերը, պատրաստվում են մարտի։ Ապստամբությունը վերջանում է կենդանիների հաղթանակով, նրանք վռնդում են Ջոնզին իր իսկ ֆերմայից։ Եվ սկսվում է կենդանիների կողմից այդքան երազած կյանքը։ Նրանք իրենք են խոտհունձ անում, իրենք են բերքահավաք անում։ Եվ ահա մի օր ոչ շատ հեռու գտնվող Փինչֆիլդ ագարակի տերը` միստեր Ֆրեդերիկը, և Ֆոքսվուդ ագարակի տեր միստեր Փիլինգթոնը որոշում են ետ վերադարձնել ագարակը։ Նրանք մի քանի հոգով (այդ թվում նաև Ջոնզը) գնում են ագարակ։ Խոզերից մեկը՝ Ձնագնդին, արդեն կանխատեսել էր նրանց գալու փաստը և լավ «պատրաստություն տեսել»։ Այս անգամ էլ անասունները հաղթում են մարդկանց։ Հաղթանակից հետո անասունները փոխում են ագարակի անունը՝ նախկին «Մենըր» անվան փոխարեն դնելով «Անասնաֆերմա»։ Նրանք հորինում են իրենց սեփական դրոշը, որը արտահայտում է Անիմալիզմի խորհրդանիշը՝ սմբակը և եղջյուրը, և Անգլիայի արոտավայրերը (դրոշի կանաչ գույնը)։ Սակայն ֆերման աստիճանաբար վերածվում է բռնապետության, և նոր տերերը կենդանիներին ավելի դաժան շահագործման են ենթարկում։
• Աստված իրեն պոչ է պարգևել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։
• Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, և այն նույն պահին, երբ մեր պիտանելիության ժամկետը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։
• Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, և մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։ Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետևից։ Եվ չնայած դրան նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար և յուրացնում մնացածը։
•Մարդ ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։
• Թռչնի թևը, ընկերներ, շարժման և ոչ թե գործառության օրգան է։ Այդպիսով առկա են բոլոր հիմքերը այն ոտք համարելու։ Մարդու որոշիչ հատկանիշը ձեռքն է, չարիք գործելու համար։
Խորհրդային Միության գոյության ընթացքում՝ մինչև 1991 թվականը «Անասնաֆերման» չէր կարող հրատարակվել այդ երկրում և դրա կազմում գտնվող Խորհրդային Հայաստանում։ Ուստի «Անասնաֆերման» առաջին անգամ հայերեն լույս է տեսել արտասահմանում՝ Իրանում, 1984 թվականին՝ Սամսոն Առաքելեանի թարգմանությամբ («Նաիրի» հրատարակչություն, Թեհրան, Իրան)։ Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է, Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախության վերականգնումից հետո՝ 1991 թվականին Արտաշես Էմինի թարգմանությամբ՝ Գարուն ամսագրի 9-րդ համարում։ 1993 թվականին «Ագարակ» վերնագրով Յ. Պոտրումյանի (ֆր.՝ Bodrumian) արևմտահայերեն թարգմանությունը լույս է տեսել Բեյրութում[4]։
Վերահրատարակվել է 2013 թվականին առանձին գրքով («Անտարես» հրատարակչություն, ISBN 978-9939-51-520-5)։
2018 թվականին վերահրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից Զաքար Դեմիրճյանի նկարազարդումներով (ISBN 978-9939-76-151-0)։
«Անասնաֆերման» էկրանավորվել է երկու անգամ․ 1954 թվականին Մեծ Բրիտանիայում՝ որպես անիմացիա[5], և 1999-ին ԱՄՆ-ում՝ որպես հեռուստատեսային ֆիլմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.