Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գաղափարախոսություն (հուն․՝ ιδεολογία, ծագել է ιδεα - «նախատիպ», «գաղափար» և λογος - «բառ», «միտք», «ուսուցում» բառերից), գաղափարների և հայացքների համակարգ, արտացոլում է հասարակության տարբեր խավերի, խմբերի վերաբերմունքը իրականության հանդեպ, արտահայտում է նրանց արմատական շահերը, մտայնությունը և պահանջները[1]։
«Գաղափարախոսություն» տերմինն սկսել է կիրառվել Ֆրանսիայում XVIII դարի վերջում Դեստուտ դե Տրանսիի կողմից, ով Էտիեն Բոննոդը Կոնդիլյակի հետ միասին փորձում էր ստեղծել մի գիտություն՝ գաղափարների ձևավորման ընդհանուր սկզբունքների ու մարդկային գիտակցության հիմքերի մասին։ Լինելով Ջոն Լոքի սենսուալիստական իմացաբանության հետևորդ՝ դը Տրասին գործածության մեջ դրեց տերմինը՝ գաղափարների մասին ուսմունքը բնորոշելու համար, որը իր կողմից ընկալվում էր, որպես զգայական փորձից ստացված գաղափարների ծագման ընդհանուր օրինաչափությունների մասին ուսմունք։ Այս ուսմունքը պետք է հանդես գար ինչպես գիտական, այնպես էլ հասարակական կյանքում՝ որպես կողմնորոշման հիմնական սկզբունք։ Այդ պատճառով դե Տրանսին գաղափարախոսության մեջ տեսնում էր բարոյականության հիմունքների, քաղաքականության, իրավունքի մասին գիտելիքների համակարգ։
Դեստուտ դե Տրանսին ու Կոնդիլյակը փորձում էին ազդել Նապոլեոնի վարած քաղաքականության վրա, ով համարում, որ նրանք փորձում են փոխարինել քաղաքական իրականությունը վերացական պնդումներով, ու բացասաբար վերաբերվեց առաջ բերված առաջարկներին։ Պատմական մեծ դեմքի թեթև ձեռքով «գաղափարախոսություն» բառը ձեռք բերեց նվաստացնող իմաստ, որը կարծրացել է ընդհուպ մինչև մեր օրերը։ Կապված նրա հետ, որ դե Տրասիի ու Կոնդիլյակի նախագիծը մերժվել է Նապոլեոնի կողմից, գաղափարախոսության հասկացությունը որոշ ժամանակով մոռացվեց։
Ժամանակակից հիմնական գաղափարախոսությունները ձևավորվել են տասնիններորդ դարում։ Չնայած դրանց բազմազանությանն ու մեծ թվաքանակին, ընդունված է ամենաընդհանուր տեսքով առանձնացնել գաղափարախոսությունների հետևյալ տեսակները.
Հասարակական-քաղաքական
Դասակարգային
Ազգային-ազգայնական
Այլ
Քսաներորդ դարի վերջերից քաղաքագետների ու կուսակցությունների գործելակերպում նկատվել է հետևյալ միտումը. գործնական նպատակներից ելնելով՝ հրաժարվել կայուն գաղափարախոսությունից, այսինքն՝ զինանոցում ունենալ և օգտագործել հակագաղափարախոսականության, երբեմն՝ նաև ժողովրդահաճության (պոպուլիզմի) ռազմավարությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.