Քարոզչություն
From Wikipedia, the free encyclopedia
Քարոզչություն (ֆր.՝ propagande, անգլ.՝ Propaganda), գործողությունների ամբողջություն, որը կիրառվում է միտքը, գաղափարը, գաղափարախոսությունը, ուսմունքը ամենատարբեր միջոցներով տարածելու համար և խթանում է թիրախային լսարանի ներսում տվյալ վարքի ընդունմանը։ Այդ մեթոդները կիրառվում են բնակչության վրա ազդելու համար[1][2]։ Քարոզչությունը կարող է օգտագործվել գովազդներում, քանի որ վերջիններիս նպատակն է փոխել մարդկանց ընտրությունները, կարծիքները և վերաբերմունքը այս կամ այն առարկայի նկատմամբ։ Գովազդը օգտագործում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք օգտագործվում են քարոզչությանը կողմից[3][4]։ Չնայած գովադի և քարոզչության միջև առկա նմանություններին՝ մասնագիտական գրականության մեջ մեծապես քննարկվում են դրանց բնորոշ առանձնահատկությունները[5][6][7][8][9][10][11][12][13]։ Քարոզչությունը որպես գիտություն ուսումնասիրվել է 20-րդ դարի սկզբից սկսած[14], հիմնականում պատմության ինչպես նաև հոգեբանության (մասնավորապես սոցիալական հոգեբանության[15]) և հատկապես զանգվածային լրագրության մեջ։