Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Այս ցանկում ընդգրկված են Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիր անձինք։
Մրցանակը պաշտոնապես կոչվում է Շվեդական պետական բանկի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտական գիտությունների մրցանակ (շվեդ.՝ Sveriges Riksbanks pris i ekonomisk vetenskap till Alfred Nobels minne)։
1968 թվականին Շվեդիայի բանկն իր 300-ամյակի կապակցությամբ առաջարկեց նոր մրցանակ սահմանել տնտեսագիտության ոլորտի համար։ Տնտեսագիտության ոլորտի այդ մրցանակը, որ ստեղծվեց ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, առաջին անգամ շնորհվեց 1969 թվականին` մյուս նոբելյան մրցանակների հետ միասին։
Նոբելյան մրցանակի դափնեկիր բոլոր տնտեսագետները եղել են տղամարդիկ, բացի Էլինոր Օսթրոմից, ով 2009 թվականին Նոբելյան մրցանակը կիսել է Օլիվեր Ուիլյամսոնի հետ։ 2019 թվականին երկրորդ կին դափնեկիրը դարձել է Էսթեր Դյուֆլոնը, որը Նոբելյան մրցանակը կիսել է իր ամուսնու` Աբհիջիտ Բաներջիի, և Մայքլ Կրեմերի հետ։
Յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբեր ամսին, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան հայտարարում է դափնեկրի կամ դափնեկիրների անունները, որ ընտրվել են Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի շնորհման թեկնածուների ցանկից[1]։ Հաղթողների մրցանակաբաշխությունը կատարվում է մյուս ոլորտի հաղթողների հետ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը` դեկտեմբերի 10-ին[2]։ Յուրաքանչյուր դափնեկրի հանձնվում է շքանշան, դիպլոմ և դրամական պարգև։
Առաջին հաղթողներն են եղել Ռագնար Ֆրիշը՝ Նորվեգիայից, և Յան Թինբերգենը՝ Նիդերլանդներից[3]։
1960-ական թթ. · 1970-ական թթ. · 1980-ական թթ. · 1990-ական թթ. · 2000-ական թթ. · 2010-ական թթ. - 2020-ական թթ.
Տարեթիվ | Մրցանակակիր | Պետություն[Ն 1] | Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] | Պարգևատրման հիմունքը | |
---|---|---|---|---|---|
1969 | Ռագնար Ֆրիշ (1895-1973) |
Նորվեգիա | Օսլոյի համալսարան (Օսլո) | «Տնտեսական պրոցեսների վերլուծության նկատմամբ դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար» (for having developed and applied dynamic models for the analysis of economic processes)[3]։ | |
Յան Թինբերգեն (1903-1994) |
Նիդերլանդներ | Նիդերլանդների տնտեսագիտական դպրոց (Ռոտերդամ) |
Տարեթիվ | Մրցանակակիր | Պետություն[Ն 1] | Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] | Պարգևատրման հիմունքը | |
---|---|---|---|---|---|
1970 | Պոլ Սամուել- սոն[Ն 3] (1915-2009) |
ԱՄՆ | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Տնտեսական գիտություններում գիտական վերլուծության մակարդակի բարձրացման մեջ կատարած ներդրման համար» (for the scientific work through which he has developed static and dynamic economic theory and actively contributed to raising the level of analysis in economic science)[4]։ | |
1971 | Սայմոն Կուզնեց (1901-1985) |
ԱՄՆ | Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Տնտեսական աճի էմպիրիկ հետազոտությունների համար» (for his empirically founded interpretation of economic growth which has led to new and deepened insight into the economic and social structure and process of development)[5]։ | |
1972 | Ջոն Հիկս[Ն 4] (1904-1989) |
Միացյալ Թագավորություն | Օլ Սոուլզ քոլեջ (Օքսֆորդ) | «Հավասարակշռության ընդհանուր տեսության մեջ նորարական ներդրման համար» (for their pioneering contributions to general equilibrium|general economic equilibrium theory and welfare theory)[6]։ | |
Քեննեթ Էրրոու (1921-2017) |
ԱՄՆ | Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | |||
1973 | Վասիլի Լեոնտև (1905-1999) |
ԽՍՀՄ ԱՄՆ |
Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | ««Ծախքեր-թողարկում» մեթոդի զարգացման և այն կոնկրետ տնտեսական հիմնահարցերի նկատմամբ կիրառելու համար» (for the development of the input-output method and for its application to important economic problems)[7]։ | |
1974 | Գուննար Մյուրդալ (1898-1987) |
Շվեդիա | «Փողի տեսության և տնտեսական տատանումների վերաբերյալ աշխատությունների և տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծությունների համար» (for their pioneering work in the theory of money and economic fluctuations and for their penetrating analysis of the interdependence of economic, social and institutional phenomena)[8]։ | ||
Ֆրիդրիխ ֆոն Հայեկ (1899-1992) |
Ավստրիա Միացյալ Թագավորություն |
||||
1975 | Լեոնիդ Կանտորովիչ (1912-1986) |
ԽՍՀՄ | ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա (Մոսկվա) | «Ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար» (for their contributions to the theory of Pareto efficiency|optimum allocation of resources)[9]։ | |
Տյալլինգ Կուպմանս (1910-1985) |
Նիդերլանդներ ԱՄՆ |
Եյլի համալսարան (Նյու Հևեն) | |||
1976 | Միլթոն Ֆրիդմեն[Ն 5] (1912-2006) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Սպառման վերլուծության, դրամաշրջանառության պատմության և մոնետարիզմի տեսության բնագավառում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև տնտեսական կայունության քաղաքականության բարդության պրակտիկ ցուցադրման համար» (for his achievements in the fields of consumption analysis, monetary history and theory and for his demonstration of the complexity of stabilisation policy)[10]։ | |
1977 | Բերտիլ Ուլին (1899-1979) |
Շվեդիա | Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց (Ստոկհոլմ) | «Միջազգային առևտրի և կապիտալի միջազգային շարժման տեսության մեջ կատարած ներդրման համար» (for their pathbreaking contribution to the theory of international trade and international capital movements)[11]։ | |
Ջեյմս Միդ (1907-1995) |
Միացյալ Թագավորություն | Քեմբրիջի համալսարան (Քեմբրիջ) | |||
1978 | Հերբերտ Սայմոն (1916-2001) |
ԱՄՆ | Կարնեգի Մելոնի համալսարան (Փիթթսբուրգ) | «Տնտեսական կազմակերպություններում որոշումների ընդունման պրոցեսների վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար» (for his pioneering research into the decision-making process within economic organizations)[12]։ | |
1979 | Թեոդոր Շուլց (1902-1998) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Տնտեսական զարգացման պրոցեսների (հատկապես զարգացող երկրների) վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար» (for their pioneering research into economic development research with particular consideration of the problems of developing countries)[13]։ | |
Ուիլյամ Արթուր Լյուիս (1915-1991) |
Սենտ Լյուսիա Միացյալ Թագավորություն |
Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի)) |
Տարեթիվ | Մրցանակակիր | Պետություն[Ն 1] | Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] | Պարգևատրման հիմունքը | |
---|---|---|---|---|---|
1980 | Լոուրենս Քլեյն (1920-2013) |
ԱՄՆ | Փենսիլվանիայի համալսարան (Ֆիլադելֆիա) | «Տնտեսական մոդելների ստեղծման և տնտեսական քաղաքականության ու ցիկլային տատանումների վերլուծության ժամանակ դրանց կիրառման համար» (for the creation of econometric models and the application to the analysis of economic fluctuations and economic policies)[14]։ | |
1981 | Ջեյմս Թոբին (1918-2002) |
ԱՄՆ | Եյլի համալսարան (Նյու Հևեն) | «Ֆինանսական շուկաների իրավիճակների և արտադրության, զբաղվածության ու գների բնագավառում որոշումների ընդունման ժամանակ դրանց ազդեցության վերաբերյալ վերլուծությունների համար» (for his analysis of financial markets and their relations to expenditure decisions, employment, production and prices)[15]։ | |
1982 | Ջորջ Ստիգլեր (1911-1991) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Արդյունաբերական կառուցվածքների, շուկաների գործողության, ինչպես նաև պետական կարգավորման արդյունքների և պատճառների վերաբերյալ ուսումնասիրությունների համար» (for his seminal studies of industrial structures, functioning of markets and causes and effects of public regulation)[16]։ | |
1983 | Ժերար Դեբրյո (1921-2004) |
Ֆրանսիա ԱՄՆ |
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) | «Ընդհանուր հավասարակշռության տեսության մշակման մեջ ունեցած ներդրման և տնտեսագիտության տեսության մեջ վերլուծությունների նոր մեթոդների նորամուծությունների համար» (for having incorporated new analytical methods into economic theory and for his rigorous reformulation of the theory of general equilibrium)[17]։ | |
1984 | Ռիչարդ Սթոուն (1913-1991) |
Միացյալ Թագավորություն | Քեմբրիջի համալսարան (Քեմբրիջ) | «Ազգային հաշիվների համակարգի ստեղծման մեջ հիմնարար ներդրման համար» (for having made fundamental contributions to the development of systems of national accounts and hence greatly improved the basis for empirical economic analysis)[18]։ | |
1985 | Ֆրանկո Մոդիլյանի (1918-2003) |
Իտալիա ԱՄՆ |
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Խնայողությունների տեսության հիմքերի մշակման և կուտակումների ու ֆինանսական շուկաների վերաբերյալ հետազոտությունների համար» (for his pioneering analyses of saving and of financial markets)[19]։ | |
1986 | Ջեյմս Բյուքենեն (1919-2013) |
ԱՄՆ | Հասարակական ընտրության ուսումնասիրությունների կենտրոն (Ֆեյրֆաքս (Վիրջինիա)) | «Տնտեսական և քաղաքական որոշումների ընդունման տեսության պայմանագրային և սահմանադրական հիմքերի ուսումնասիրությունների համար» (for his development of the contractual and constitutional bases for the theory of economic and political decision-making)[20]։ | |
1987 | Ռոբերտ Սոլոու (1924) |
ԱՄՆ | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Տնտեսական աճի տեսության մեջ կատարած ներդրման համար» (for his contributions to the theory of economic growth)[21]։ | |
1988 | Մորիս Ալլե (1911-2010) |
Ֆրանսիա | Փարիզի լեռնային դպրոց (École Nationale Supérieur des Mines de Paris) (Փարիզ) | «Շուկաների տեսության մեջ ներդրման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատությունների համար» (for his pioneering contributions to the theory of markets and efficient utilization of resources)[22]։ | |
1989 | Թրյուգվե Հաավելմո (1911-1999) |
Նորվեգիա | Օսլոյի համալսարան (Օսլո) | «Էկոնոմետրիայի հավանականությունների տեսության հիմնումը պարզաբանելու և միաժամանակյա տնտեսական կառուցվածքների վերլուծության համար» (for his clarification of the probability theory foundations of econometrics and his analyses of simultaneous economic structures)[23]։ | |
Տարեթիվ | Մրցանակակիր | Պետություն[Ն 1] | Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] | Պարգևատրման հիմունքը | |
---|---|---|---|---|---|
1990 | Գարի Մարկովից (1927-2023) |
ԱՄՆ | Նյու Յորքի քաղաքային համալսարան (Նյու Յորք) | «Ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների համար» (for their pioneering work in the theory of financial economics)[24]։ | |
Մերտոն Միլլեր (1923-2000) |
Չիկագոյի համալսարան (Չիկագո) | ||||
Ուիլյամ Շարպ (1934) |
Ստենֆորդի համալսարան (Ստենֆորդ (Կալիֆոռնիա)) | ||||
1991 | Ռոնալդ Կոուզ[Ն 6] (1910-2013) |
Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Տրանսակցիոն ծախքերի և սեփականության իրավունքի հիմնահարցերի վերաբերյալ աշխատությունների համար» (for his discovery and clarification of the significance of transaction costs and property rights for the institutional structure and functioning of the economy)[25]։ | |
1992 | Գերի Բեքքեր (1930-2014) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Մարդկային վարքագծի և փոխներգործության, ներառյալ նաև ոչ շուկայական ոլորտի նոր բնագավառների վրա տնտեսագիտության տեսության կիրառության ընդլայման համար» (for having extended the domain of microeconomic analysis to a wide range of human behaviour and interaction, including non-market behaviour)[26]։ | |
1993 | Ռոբերտ Ֆոգել (1926-2013) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Տնտեսության պատմության ուսումնասիրության նոր ուղղության ստեղծման համար («Կլիոմետրիա»), որը ենթադրում է տնտեսական վիճակագրության կիրառում տնտեսական զարգացման պատմության ուսումնասիրության ժամանակ» (for having renewed research in economic history by applying economic theory and quantitative methods in order to explain economic and institutional change)[27]։ | |
Դուգլաս Նորտ (1920-2015) |
Վաշինգտոնի համալսարան (Սենտ Լյուիս (Միսսուրի)) | ||||
1994 | Ջոն Հարշանի (1920-2000) |
ԱՄՆ | Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) | «Տնտեսական հարաբերությունների ուսումնասիրման ժամանակ խաղերի տեսության մշակման համար» (for their pioneering analysis of equilibria in the theory of non-cooperative games)[28]։ | |
Ջոն Նեշ (1928-2015) |
Փրինսթոնի համալսարան Փրինսթոն (Նյու Ջերսի) | ||||
Ռեյնհարդ Զելտեն (1930-2016) |
Գերմանիա | Բոննի համալսարան (Բոնն) | |||
1995 | Ռոբերտ Լուկաս Կրտսեր (1937-2023) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Ռացիոնալ սպասումների վարկածի մշակման համար, որը բերել է մակրոտնտեսական վերլուծության փոփոխությանը և տնտեսական քաղաքականության վերաբերյալ պատկերացումների խորացմանը» (for having developed and applied the hypothesis of rational expectations, and thereby having transformed macroeconomic analysis and deepened our understanding of economic policy)[29]։ | |
1996 | Ջեյմս Միրլիս (1936-2018) |
Միացյալ Թագավորություն | Քեմբրիջի համալսարան (Քեմբրիջ) | «Ասիմետրիկ տեղեկատվության ստացման ժամանակ խթանների տեսության բնագավառում կատարած մշակումների համար» (for their fundamental contributions to the economic theory of incentives under asymmetric information)[30]։ | |
Ուիլյամ Վիկրի (1914-1996) |
Կանադա ԱՄՆ |
Կոլումբիայի համալսարան (Նյու Յորք) | |||
1997 | Ռոբերտ Մերտոն (1944) |
ԱՄՆ | Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Երկրորդային արժեթղթերի արժեքի որոշման նոր մեթոդի մշակման համար» (for a new method to determine the value of derivatives)[31]։ | |
Մայրոն Շոուլզ (1941) |
Կանադա ԱՄՆ |
Երկարատև կապիտալի կառավարում (Long Term Capital Management) (Գրինվիչ (Կոնեկտիկուտ)) | |||
1998 | Ամարտյա Սեն (1933) |
Հնդկաստան ԱՄՆ |
Թրինիթի քոլեջ (Քեմբրիջի համալսարան, Քեմբրիջ) | «Բարեկեցության հիմնարար տեսության համար» (for his contributions to welfare economics)[32]։ | |
1999 | Ռոբերտ Մանդել (1932) |
Կանադա | Կոլումբիայի համալսարան (Նյու Յորք) | «Արժութային կուրսերի տարբեր ռեժիմների պայմաններում դրամավարկային և բյուջետային (գանձարանային) քաղաքականության վերլուծության, ինչպես նաև օպտիմալ վալյուտային գոտիների վերլուծության համար» (for his analysis of monetary and fiscal policy under different exchange rate regimes and his analysis of optimum currency areas)[33]։ |
Տարեթիվ | Մրցանակակիր | Պետություն[Ն 1] | Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] | Պարգևատրման հիմունքը | |
---|---|---|---|---|---|
2000 | Ջեյմս Հեկման (1944) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Վիճակագրական ընտրության տեսության և ձևավորման մեթոդների մշակման համար» (for his development of theory and methods for analyzing selective samples)[34]։ | |
Դենիել Մակ-Ֆադ- դեն (1937) |
ԱՄՆ | Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) | «Դիսկրետ ընտրության տեսության և վերլուծության մեթոդների զարգացման համար» (for his development of theory and methods for analyzing discrete choice)[34]։ | ||
2001 | Ջորջ Աքերլոֆ (1940) |
ԱՄՆ | Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) | «Ասիմետրիկ տեղեկատվությամբ շուկաների վերլուծության համար» (for their analyses of markets with asymmetric information)[35]։ | |
Մայքլ Սփենս (1943) |
Ստենֆորդի համալսարան (Ստենֆորդ (Կալիֆոռնիա)) | ||||
Ջոզեֆ Ստիգլից (1943) |
Կոլումբիայի համալսարան (Նյու Յորք) | ||||
2002 | Դենիել Կահնեման (1934) |
Իսրայել ԱՄՆ |
Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի)) | «Տնտեսագիտության մեջ հոգեբանական հետազոտություններից որոշ գաղափարներ ներդնելու համար, հատկապես անորոշության պայմաններում որոշումների կայացման և դատողության վերաբերյալ» (for having integrated insights from psychological research into economic science, especially concerning human judgment and decision-making under uncertainty)[36]։ | |
Վեռնոն Սմիթ (1927) |
ԱՄՆ | Ջորջ Մեյսոնի համալսարան (Ֆեյրֆաքս (Վիրջինիա)) | «Էմպիրիկ տնտեսական վերլուծության՝ հատկապես շուկայական այլընտրանքային մեխանիզմների հետազոտման ժամանակ, լաբորատոր փորձարկումները որպես գործիք օգտագործելու համար» (for having established laboratory experiments as a tool in empirical economic analysis, especially in the study of alternative market mechanisms)[36]։ | ||
2003 | Ռոբերտ Ինգլ (1942) |
ԱՄՆ | Նյու Յորքի համալսարան (Նյու Յորք) | «Տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների մշակման (ARCH մոդելի հիման վրա) համար» (for methods of analyzing economic time series with time-varying volatility (ARCH))[37]։ | |
Քլեյվ Գրենջեռ (1934-2009) |
Միացյալ Թագավորություն | Կալիֆոռնիայի համալսարան (Սան Դիեգո) | «Ընդհանուր միտումներով տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների (կոինտեգրացիոն) մշակման համար» (for methods of analyzing economic time series with common trends (cointegration))[37]։ | ||
2004 | Ֆինն Քիդլենդ (1943) |
Նորվեգիա | Կարնեգի Մելոնի համալսարան (Փիթթսբուրգ) Կալիֆոռնիայի համալսարան (Սանտա Բարբարա (Կալիֆոռնիա)) |
«Դինամիկ մակրոտնտեսագիտության բնագավառում ունեցած ավանդի համար՝ բիզնես ցիկլերի շարժիչ ուժերի հետազոտման և տնտեսական քաղաքականության վրա ժամանակի գործոնի ազդեցության ուսումնասիրման համար» (for their contributions to dynamic macroeconomics: the time consistency of economic policy and the driving forces behind business cycles)[38]։ | |
Էդվարդ Փրեսքոթ (1940) |
ԱՄՆ | Արիզոնա նահանգի համալսարան (Թեմփի)[Ն 7] | |||
2005 | Ռոբերտ Աուման (1930) |
ԱՄՆ Իսրայել |
Երուսաղեմի համալսարան (Երուսաղեմ) Հրեական համալսարանի ռացիոնալ հետազոտությունների կենտրոն (Երուսաղեմ) |
«Խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար» (for having enhanced our understanding of conflict and cooperation through game-theory analysis)[39]։ | |
Թոմաս Շելլինգ (1921) |
ԱՄՆ | Մերիլենդի համալսարան (Քոլիջ Փարք, Մերիլենդ) | |||
2006 | Էդմունդ Ֆելպս (1933) |
ԱՄՆ | Կոլումբիայի համալսարան (Նյու Յորք) | «Մակրոտնտեսական քաղաքականության մեջ միջժամանակային փոխանակման վերլուծության համար» (for his analysis of intertemporal tradeoffs in macroeconomic policy)[40]։ | |
2007 | Լեոնիդ Հուրվիչ (1917-2008) |
Լեհաստան ԱՄՆ |
Մինեսոտայի համալսարան (Մինեապոլիս, Մինեսոտա) | «Օպտիմալ մեխանիզմների տեսության հիմնման համար» (for having laid the foundations of mechanism design theory)[41]։ | |
Էրիք Մեսքին (1950) |
ԱՄՆ | Առաջատար ուսումնասիրությունների կենտրոն (Փրինսթոն (Նյու Ջերսի)) | |||
Ռոջեր Մայերսոն (1951) |
Չիկագոյի համալսարան (Չիկագո) | ||||
2008 | Փոլ Քրուգման (1953) |
ԱՄՆ | Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի)) | «Տնտեսական գործունեության տեղակայման և առևտրի կառուցվածքի վերլուծության համար» (for his analysis of trade patterns and location of economic activity)[42]։ | |
2009 | Էլինոր Օսթրոմ (1933-2012) |
ԱՄՆ | Ինդիանայի համալսարան (Բլումինգտոն, Ինդիանա) Արիզոնա նահանգի համալսարան (Թեմփի (Արիզոնա)) |
«Տնտեսական կառավարման վերլուծության համար (հասարակական սեփականության ոլորտում)» (for her analysis of economic governance, especially the commons)[43]։ | |
Օլիվեր Ուիլյամ- սոն[Ն 8] (1932) |
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) | «Տնտեսական կառավարման վերլուծության համար, հատկապես ընկերության շրջանակներում»(for his analysis of economic governance, especially the boundaries of the firm)[43]։ |
Տարեթիվ | Մրցանակակիր | Պետություն[Ն 1] | Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] | Պարգևատրման հիմունքը | |
---|---|---|---|---|---|
2010 | Փիթեր Դայմոնդ (1940) |
ԱՄՆ | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար» (for their analysis of markets with search frictions)[44]։ | |
Դեյլ Մորթենսեն (1939–2014) |
Հյուսիսարևմտյան համալսարան (Էվանսթոն, Իլինոյս) Օրհուսի համալսարան (Օրհուս, Դանիա) | ||||
Քրիսթոֆեր Պիսարիդես (1948) |
Կիպրոս Միացյալ Թագավորություն |
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց (Լոնդոն) | |||
2011 | Թոմաս Սարջենթ (1943) |
ԱՄՆ | Նյու Յորքի համալսարան (Նյու Յորք) | «Տնտեսության մակրո մակարդակում առկա պատճառահետևանքային կապերի էմպիրիկ հետազոտության համար» (for their empirical research on cause and effect in the macroeconomy)[45]։ | |
Քրիսթոֆեր Սիմս (1942) |
Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի)) | ||||
2012 | Էլվին Էլիոթ Ռոթ (1951) |
ԱՄՆ | Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) Հարվարդի բիզնեսի դպրոց (Բոստոն) |
«Տեղաբաշխման տեսության մշակման և շուկայական ծրագրման մեջ գործնական կիրառման համար» (for the theory of stable allocations and the practice of market design)[46]։ | |
Լլոյդ Շեփլի (1923-2016) |
Կալիֆոռնիայի համալսարան (Լոս Անջելես) | ||||
2013 | Յուջին Ֆամա (1939) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Ակտիվների գների փոփոխման էմպիրիկ վերլուծության համար» (for their empirical analysis of asset prices)[47]։ | |
Լարս Փիթեր Հանսեն (1952) |
Չիկագոյի համալսարան (Չիկագո) | ||||
Ռոբերտ Շիլլեր (1946) |
Եյլի համալսարան (Նյու Հևեն) | ||||
2014 | Ժան Տիրոլ (1953) |
Ֆրանսիա | Թուլուզի 1 համալսարան (Թուլուզ) | «Շուկայական իշխանության վերլուծության և կարգավորման համար» (for his analysis of market power and regulation)[48]։ | |
2015 | Էնգուս Դիթոն (1945) |
ԱՄՆ Միացյալ Թագավորություն |
Փրինսթոնի համալսարան (Փրինսթոն (Նյու Ջերսի)) | «Աղքատության, բարեկեցության և սպառման վերաբերյալ իր վերլուծությունների համար» (for his analysis of consumption, poverty, and welfare)[49]։ | |
2016 | Օլիվեր Հարթ (1948) |
Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Պայմանագրի տեսության բնագավառում իրենց ներդրումների համար» (for their contributions to contract theory)[50]։ | |
Բենգթ Հոլմսթրյոմ (1949) |
Ֆինլանդիա | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | |||
2017 | Ռիչարդ Թալեր (1945) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան (Չիկագո) | «Վարքագծային տնտեսագիտության բնագավառում նրա ավանդի համար» (for his contributions to behavioural economics)[51]։ | |
2018 | Ուիլյամ Նորդհաուս (1941) |
ԱՄՆ | Յեյլի համալսարան | «Երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ կլիմայի փոփոխությունը ներդնելու համար» (for integrating climate change into long-run macroeconomic analysis)[52]: | |
Փոլ Ռոմեր (1955) |
ԱՄՆ | Նյու Յորքի համալսարանի բիզնես դպրոց | «Երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար» (for integrating technological innovations into long-run macroeconomic analysis): | ||
2019 | Աբհիջիտ Բաներջի (1961) |
Հնդկաստան - ծննդավայր ԱՄՆ |
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Գլոբալ աղքատությունը մեղմացնելու՝ իրենց փորձառական մոտեցման համար» (for their experimental approach to alleviating global poverty)[53]։ | |
Մայքլ Կրեմեր (1964) |
ԱՄՆ | Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | |||
Էսթեր Դյուֆլո (1972) |
Ֆրանսիա - ծննդավայր ԱՄՆ |
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | |||
Տարեթիվ | Մրցանակակիր | Պետություն[Ն 1] | Պարգևատրման պահին հետևյալ կրթական հաստատության ներկայացուցիչ[Ն 2] | Պարգևատրման հիմունքը | |
---|---|---|---|---|---|
2020 | Փոլ Միլգրոմ (Paul R. Milgrom) (1948) |
ԱՄՆ | Սթենֆորդի համալսարան (Սթենֆորդ (Կալիֆոռնիա)) | «Աճուրդների տեսությունը կատարելագործելու և աճուրդների նոր ձևաչափեր հայտնագործելու համար» (for improvements to auction theory and inventions of new auction formats)[54]։ | |
Ռոբերտ Ուիլսոն (Robert B. Wilson) (1937) |
ԱՄՆ | Սթենֆորդի համալսարան (Սթենֆորդ (Կալիֆոռնիա)) | |||
2021 | Դեյվիդ Քարդ (1956) |
Կանադա - ծննդավայր ԱՄՆ |
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի (Կալիֆոռնիա)) | «Աշխատանքի տնտեսագիտության մեջ փորձագիտական ներդրման համար»[55] (for his empirical contributions to labour economics)[56]։ | |
Ջոշուա Անգրիստ (1960) |
ԱՄՆ Իսրայել |
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Պատճառահետևանքային կապերի վերլուծության մեջ մեթոդաբանական ներդրման համար» (for their methodological contributions to the analysis of causal relationships)[56]։ | ||
Գվիդո Իմբենս (1963) |
Նիդերլանդներ - ծննդավայր ԱՄՆ |
Սթենֆորդի համալսարան (Սթենֆորդ (Կալիֆոռնիա)) | |||
2022 | Բեն Բեռնանկե (1953) |
ԱՄՆ | Բրուքինգյան ինստիտուտ (Վաշինգտոն) | «Բանկերի և ֆինանսական ճգնաժամերի ուսումնասիրության համար»[57] (for research on banks and financial crises)[58]։ | |
Դուգլաս Դայմոնդ (1953) |
ԱՄՆ | Չիկագոյի համալսարան | |||
Ֆիլիպ Դիբվիգ (1955) |
ԱՄՆ | Վաշինգտոնի համալսարան (Սենթ Լուիս) | |||
2023 | Կլաուդիա Գոլդին (1946) |
ԱՄՆ | Հարվարդի համալսարան (Քեմբրիջ (Մասաչուսեթս)) | «Աշխատաշուկայում կանանց դերի ըմբռնումը բարելավելու համար»[59] (for having advanced our understanding of women’s labour market outcomes)[60]։ | |
Ընդհանուր առմամբ, 1969-2023 թվականներին մրցանակը հանձնվել է 55 անգամ՝ 93 հոգու։ Մրցանակը 26 անգամ ստացել է 1 գիտնական, 20 անգամ՝ 2, և 9 անգամ՝ 3 գիտնական[61]։
Մրցանակակիրների միջին տարիքը մրցանակը ստանալու պահին եղել է 67 (1969-2017 թթ.-ին)[61][62]։ Ամենաերիտասարդ դափնեկիրը եղել է Քեննեթ Էրրոուն, որն այդ մրցանակին արժանացել է 51 տարեկանում (1972 թվականին), սակայն 2019 թվականին 46 (47) ամյա Էսթեր Դյուֆլոն դարձել է ամենաերիտասարդ դափնեկիրը, իսկ ամենատարեց մրցանակիրը՝ Լեոնիդ Հուրվիչն է, որն այդ պատվավոր մրցանակն ստացել է 90 տարեկանում (2007 թվականին)[61]։Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրներից միայն երեքն են կանայնք՝ Էլինոր Օսթրոմը (2009 թ.-ին), Էսթեր Դյուֆլոն (2019 թ.-ին) և Կլաուդիա Գոլդինը (2023 թ.-ին)։
1974 թվականին ընդունված որոշման համաձայն՝ նոբելյան մրցանակը հետմահու չի տրվում, եթե իհարկե, մահվան դեպքը չի գրանցվել դափնեկրի անվանումը հայտարարելուց հետո (այսպիսի դեպք գրանցվել է Ուիլյամ Վիկրիի հետ 1996 թ.-ին)։ Իսկ մինչ 1974 թվականը հետմահու պարգևատրվել են երկու հոգի, որոնք չէին ներկայացնում տնտեսագիտության ոլորտը[61]։
Մրցանակիրներից ամենաերկարը ապրել է Ռոնալդ Կոուզը` 102 տարի, իսկ ամենաքիչը՝ Լեոնիդ Կանտորովիչը` 74 տարի։
Ամենաշատը՝ թվով 9 գիտնականի, մրցանակ տրվել է մակրոէկոնոմիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար[63][64]։
Ամենաշատը դափնեկիր դարձել են ԱՄՆ-ը ներկայացնող կրթական հաստատությունների ներկայացուցիչները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.