From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Դայմոնդ (անգլ.՝ Peter A. Diamond, ապրիլի 29, 1940[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ամերիկացի ականավոր տնտեսագետ։ Հայտնի է ԱՄՆ անվտանգության ու սոցիալական քաղաքականության իր վերլուծությամբ և 1980-1990-ական թվականների վերջին սոցիալական ապահովագրման խորհրդատվական խորհրդում կատարած աշխատանքի համար։ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար (2010)։
Փիթեր Դայմոնդը ծնվել է Նյու Յորք քաղաքում Ռուսական կայսրությունից և Ռումինիայից գաղթած հրեաների ընտանիքում[13][14]։ Հայրը փաստաբան էր, մայրը՝ հաշվապահ։ Սովորել է Բրոնքսի ու Վուդմերի միջնակարգ դպրոցներում։
Մաթեմատիկայի բակալավրի աստիճանն ստացել է Յեյլի համալսարանում 1960 թ., իսկ գիտությունների թեկնածու աստիճանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1963 թ.։ 1964-1965 թթ. եղել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր և դոցենտ։ 1966 թ. տեղափոխվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես պրոֆեսորի օգնական։ 1970 թ. նշանակվել է պրոֆեսոր, 1985-1986 թթ. զբաղեցրել է տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը և 1997 թ. ստացել պրոֆեսորի կոչում։
1968 թ. Դայմոնդը ընտրվել է Էկոնոմետրիկ միության անդամ և զբաղեցրել նախագահի պաշտոնը։ 2003 թ. եղել է ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։ 1978 թվականից ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիայի, 1984 թվականից՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 1988 թվականից՝ Սոցիալական ապահովագրության ազգային ակադեմիայի հիմնադիր անդամը։ 2008 թվականից Դայմոնդն ստացել է Ռոբերտ Բոլի մրցանակ՝ սոցիալական ապահովագրության ոլորտում զգալի ներդրումների համար[15]։
Դայմոնդը սոցիալական ապահովագրության մասին գիրք («Սոցիալական ապահովության պահպանումը․ 2004 թվականի հավասարակշռված մոտեցում») է գրել Փիթեր Օրզագի հետ, ով նախագահ Օբամայի ղեկավարման բյուրոյի և բյուջեի նախկին տնօրենն էր[16]։
2010 թ. ապրիլի 29-ին Դայմոնդը նախագահ Օբամայի կողմից հայտարարվեց Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավարման խորհրդի թափուր աշխատատեղի 3 թեկնածուներից մեկը[17]։ Օգոստոսի 5-ին Սենատը քննեց Դայմոնդի թեկնածությունը, սակայն մերժեց վերջինիս[18]։ Նախագահ Օբաման երկրորդ անգամ ներկայացրեց նրա թեկնածությունը սեպտեմբերի 13-ին[19]։
Բեն Բերնանկեն, Դաշնային ռեզերվային համակարգի ներկայիս ղեկավարը, եղել է Դայմոնդի ուսանողը[20]։
2010 թ. հոկտեմբերին Փիթեր Դայմոնդը Դեյլ Մորթենսենի հետ ստացել է Նոբելյան մրցանակ՝ որոնողական համակարգերով շուկաների հետազոտման համար[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.