From Wikipedia, the free encyclopedia
Մորիս Ալլե (ֆր.՝ Maurice Félix Charles Allais, մայիսի 31, 1911[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5][2] - հոկտեմբերի 9, 2010[6][1][7][…], Սեն Կլու[8][9][10]), ֆրանսիացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում։
Ծնվել է 1911 թվականի Փարիզում, մանր ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Հայրը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Մորիս Ալլեն 4 տարեկան էր, երբ հայրը մահացավ գերմանական ճամբարում գերության մեջ։ Ավարտել է Փարիզի ազգային բարձրագույն լեռնամետալուրգիական դպրոցը 1936 թվականին, նույն դպրոցում դարձել է տնտեսագիտական վերլուծության պրոֆեսոր, ապա Փարիզի համալսարանի տեխնիկական գիտությունների դոկտոր։ Դասախոսել է Փարիզ X - Նանտեր համալսարանում 1970-1985 թվականներին։
Սկզբում հետաքրքվել է պատմությունով և ֆիզիկայով, բայց արդեն սկսած 1940-ական թթ. սկսած հետաքրքրվել է տնտեսագիտությամբ, զբաղվել տնտեսագիտական խնդիրների վերլուծությամբ։
Ստացել է Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում «Շուկաների տեսության մեջ ներդրման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատությունների համար» (for his pioneering contributions to the theory of markets and efficient utilization of resources)[19]։
Նրա անվամբ է կոչվել որոշումների ընդունման տեսության Ալլեի պարադոքսը։
1944-1968 թթ. դասավանդել է Փարիզի համալսարանում, միաժամանակ գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում իրականացրել է մի շարք հետազոտություններ, իսկ արդեն 1946 թ. սկսած գլխավորում է այդ կառույցը։ 1967-1970 թթ. դասավանդում է Միջազգային հետազոտությունների Ժնևյան համալսարանում, 1958-1959 թթ.), որպես հրավիրյալ պրոֆեսոր աշխատում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանում, ապա 1970-1985 թթ. Փարիզի համալսարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.