գերմանացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Կարլ Գրիմ (գերմ.՝ Wilhelm Karl Grimm, փետրվարի 24, 1786[1][2][3][…], Հանաու, Landgraviate of Hesse-Kassel, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - դեկտեմբերի 16, 1859[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի բանասեր, Յակոբ Գրիմի եղբայրը։ Նա, ինչպես և եղբայրը, Հեյդելբերգի ռոմանտիկայի ներկայացուցիչն է, որի նպատակն էր հասարակական և գիտական հետաքրքրության վերականգնումը ժողովրդական մշակույթի (ֆոլկլորի) նկատմամբ։
Վիլհելմ Գրիմը ծնվել է 1786 թվականի փետրվարի 24-ին Հանաու քաղաքում։ Նա Շտայնաու-ան-դեր-Շտրասե քաղաքի ամտման Ֆիլիպ Վիլհելմ Գրիմի (1751-1796) և Դորոտթա Ցիմմերի (1755-1805) երրորդ որդին էր։ Իր ավագ եղբոր՝ Յակոբ Գրիմի հետ հաճախել է Կասելի Lyceum Fridericianum (գերմ.՝ das Friedrichsgymnasium) հնագույն գիմնազիան, իսկ այնուհետև ընդունվել է Մարբուրգի համալսարան, որտեղ պրոֆեսոր Ֆրիդրիխ Սավինիի ղեկավարությամբ սովորել է գերմանական իրավունք։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Կասել, որտեղ ապրել է մոր տանը, որն այդ ժամանակ արդեն այրի էր։
Առողջական խնդիրները (նա տառապում էր ասթմայով և, բացի այդ, դժգոհում էր սրտի ցավից) երկար ժամանակ նրան խանգարում էին որևէ պաշտոն ստանալ[5], և 1806 թվականից նա միացել է գերմանական հեքիաթներ հավաքելու աշխատանքին, որն սկսել էր նրա եղբայր Յակոբը։ 1809 թվականին բուժվել է հայտնի բժիշկ Յոհաննա Քրիստիան Ռեյլի մոտ՝ Հալլե քաղաքում՝ բնակվելով իր ընկերոջ՝ կոմպոզիտոր Ի. Ֆ. Ռայխարդտի տանը։
Հալլեում նա ծանոթացել է Կլեմենս Բրենտանոյի հետ, և բուժումն ավարտելով՝ նրա հետ մեկնել է Բեռլին։ Պրուսիայի մայրաքաղաքում նա Կ. Բրենտանոյի և Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի հետ վարձել է մեծ բնակարան։ Սակայն որոշ ժամանակ անց Վիլհելմ Գրիմը վերադարձել է Կասել, որտեղ հանդիպել է Գյոթեին, որը «նրան սրտանց շնորհակալություն է հայտնել վաղուց մոռացված մշակույթի բարօրության օգտին նրա գործադրած ջանքերի համար»[6]։ 1814-1829 թվականներին աշխատել է որպես Կասելում Հեսսենի լանդգրաֆյան գրադարանի քարտուղար։
1825 թվականին ամուսնացել է Հենրիետտե Դորոթեա Վիլդի հետ։ 1828 թվականին ծնվել է նրանց որդին՝ Հերման Գրիմը (1828-1901), որը հետագայում հայտնի է դարձել որպես գրականության պատմաբան, Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և «Գյոթեի միության» համահիմնադիր։
1831-1835 թվականներին Վիլհելմ Գրիմը եղել է Գյոթինգենի համալսարանի գրադարանավար, իսկ 1835 թվականին դարձել է նրա արտահաստիքային պրոֆեսոր։ «Գյոթինգեն յոթ» բողոքին մասնակցելու համար (ինչպես և նրա ավագ եղբայրը) 1837 թվականին Հաննովերի հերցոգի կարգադրությամբ հեռացվել է բոլոր պաշտոններից և երկրից արտաքսվել։ Սակայն 1841 թվականին պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի կողմից հրավիրվել է Բեռլին, նույն թվականին ընտրվել է որպես Պրուսական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ։ 18 տարի (մինչև մահը) դասավանդել է Բեռլինի համալսարանում և աշխատել «Գերմանական բառարանի» վրա։ Նրա մահացու հիվանդությունը, որ սկսվել է մեջքի սովորական ֆուրունկուլով, զարգացել է երկու շաբաթվա ընթացքում։ 1859 թվականի դեկտեմբերի 16-ին լուծանքը դադարեցրել է նրա տառապանքը[7]։
Գրիմ եղբայրների հրատարակած գերմաներենի պատմության և քերականության գրքերն այդ լեզվի բազմաթիվ բարբառաների ֆոնին հանդես են եկել որպես ազդակ լեզվաբանության՝ որպես ինքնուրույն գիտաճյուղի ձևավորման համար։ Վիլհելմ Գրիմը եղբոր հետ միասին կազմել է գերմանական հեքիաթների հայտնի ժողովածուն՝ հիմք դնելով ռունական գրականության համակարգված գիտական ուսումնասիրությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.