Սաֆարիների պետություն
From Wikipedia, the free encyclopedia
Սաֆարիների պետություն (պարս.՝ دولت صفاریان` դոուլաթ է սաֆարիան), միջնադարյան պետություն Իրանի կենտրոնում և արևելքում, Աֆղանստանում ու Ինդոս գետի ավազանում 861-1003 թվականներին։ Հիմնադրել է Յակուբ իբն Լեյս ալ-Սաֆարը 861 թվականին։ Երկիրը կառավարել է Սաֆարիների պարսկական տոհմը[3]։ Տարածքը կազմել է առավելագույնն ավելի քան 3.000.000 քառ. կմ՝ հիմնադիր Յակուբ իբն Լեյս ալ-Սաֆարի օրոք (861-879)[4]։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Զարանջ | |||
Լեզու | պարսկերեն[1][2] | |||
Կրոն | Սուննի իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Սաֆարիներ | |||
Կառավարիչ | Վեզիր | |||
Պատմություն | ||||
- Սամանիների գերիշխանություն | 913-922 | |||
- Ղազնևիների հարձակում | 1002 |
Ի սկզբանե պետության մայրաքաղաքը եղել է Սիստան մարզի Զարանջ քաղաքը։ Մայրաքաղաքի այդչափ հեռավորությունը Իրանի կենտրոնական նահանգներից բացատրվում էր նրանով, որ Սաֆարիները, ինչպես և նրանց նախորդ Թահիրիները[5], պարսկալեզու ոչ շիա մուսուլմաններ էին, և մեծ հեղինակություն էին վայելում թյուրքալեզու ժողովուրդների շրջանում[6]։ Իրանական մշակույթ ունեցող այդ քաղաքն այժմն բնակեցված է գլխավորապես իրանական ծագման ժողովուրդներով՝ բելուջներ, տաջիկներ, աֆղաններ։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Արաբական խալիֆայությունը և Թահիրիների էմիրությունը, ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր մարզեր[7]։ Զարգացման շրջանում այն ներառում էր գրեթե ամբողջ Իրանական լեռնաշխարհը՝ Իրանի կենտրոնական, հարավային ու արևմտյան նահանգները, ինչպես նաև ժամանակակից Աֆղանստանն ու Պակիստանը՝ տարածվելով Առաջավոր Ասիայի և Հինդուստան թերակղզու միջև[8]։
Հիմնադիր միապետի մահից հետո պետությունը սկսում է թուլանալ. նախ՝ տարածքների մեծ մասը գրավվում է Սամանիների պետության (819-999) կողմից, ապա Միջին Ասիայից երկիր թափանցած սելջուկ-թյուրքերը հիմք են դնում նոր պետության՝ Սելջուկյան սուլթանությանը (1037-1194)։ Սաֆարիների պետությունը իսլամական Արևելքի նորաստեղծ թագավորություն էր, որն առաջացել էր Բաղդադի խալիֆայության թուլացման շրջանում։ Այն մասնակիորեն հանդիսանում էր պարսիկների կորսված պետականության՝ Սասանյան Պարսկաստանի (226-642) լեզվական և մասամբ նաև մշակութային ժառանգորդը[9]։