![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/Samosachutney.jpg/640px-Samosachutney.jpg&w=640&q=50)
Սամոսա
From Wikipedia, the free encyclopedia
Սամոսա (պարս.՝ سنبوساگ; sanbosag[1]), տապակված կամ թխած, լցոնումով խմոր (կարտոֆիլ, սոխ, սիսեռ, միս, ոսպ, հավի միս)։ Ուտեստի չափսն ու ձևը տարատեսակ են, բայց ամենահայտնի ու ամենատարածված ձևը համարվում է եռանկյան ձև ունեցող սամոսան։ Շատ հաճախ մատուցվում է սոուսների հետ։ Սամոսան հայտնի է Հնդկաստանում, կենտրոնական և հարավարևմտյան Ասիայում, Աֆրիկայի հյուսիսային և հարավային մասերում։
![]() | |
Տեսակ | կերակուր, թխվածք և խմորի շերտով կիսաֆաբրիկատներ |
Առաջացման երկիր | Միջին Արևելք |
Հիմնական | ցորենի ալյուր, գազար, L. oleraceus, միս և S. tuberosum |
![]() |
Ենթադրաբար ուտեստը կենտրոնական Ասիայում (որտեղ ուտեստը հայտնի է սամսա անվանումով) հայտնվել է մոտավորապես 10-րդ դարում[2]։ Ուտեստը նշվում է իրանցի պատմիչ Աբու-Լը-Ֆադլ-Բայհակիի աշխատություններում (995-1077)։ Սամոսան իր հայտնիությունը ձեռք է բերել Հնդկաստանում՝ սկսած XIII դարից և ներկրվել է հարևան շրջանների առևտրականների կողմից։ Գոյություն ունի ուտեստի պատրաստման բազմաթիվ շրջանային տարբերակներ, որտեղ ուտեստն ունի այլ անվանումներ, ինչպես՝ Իսրայելում և Իրաքում՝ «սամբուս(ա)կ»[3][4]։