![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Ouzb%25C3%25A9kistan-Samsas.jpg/640px-Ouzb%25C3%25A9kistan-Samsas.jpg&w=640&q=50)
Սամսա
From Wikipedia, the free encyclopedia
Սամսա (տաջ.՝ самбуса, ղազ.՝ самса, ղրղզ.՝ самса, ույգ.՝ سامسا, ուզբ.՝ somsa), կծու մսային ուտելիք, որը տարածված է Կենտրոնական Ասիայի խոհանոցներում[1]։
![]() | |
Ենթատեսակ | թխվածք |
Առաջացման երկիր | Կենտրոնական Ասիա |
![]() |
Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Սինծիանում սամսան գրեթե միշտ թխում են և երբեք չեն տապակում։ Ավանդական սամսան թխվում է թոնրում, որը հատուկ կավե ջեռոց է։ Խմորը կարող է լինել հասարակ հացի խմոր։ Ամենատարածված միջուկը գառան ծեծած մսի և սոխի խառնուրդն է, բայց հավի միսը, տավարի ծեծած միսը և պանրի տարբեր տեսակները ևս տարածված են փողոցում վաճառող սամսաների մեջ։ Այլ միջուկով, օրինակ, կարտոֆիլով և դդումով սամսաներ ևս հանդիպում են։ Կենտրոնական Ասիայում պատրաստվող սամսան նման է քաղցր փոքրիկ բլիթի` տավարի կամ գառան մսով և բանջարեղենով[2]։
Կենտրոնական Ասիայում սամսան փողոցներում վաճառում են որպես տաք նախաճաշ։ Ուտելիքը վաճառվում է այնպիսի կրպակներում, որտեղ միայն սամսա է պատրաստվում, ինչպես նաև` որպես երկընտրանք այնպիսի կրպակներում, որտեղ վաճառվում է նաև այլ արագ սնունդ։ Շատ մթերային խանութներ գնում են սամսան մատակարարներից և վերավաճառում են այն։