![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Melt-2013-James_Blake-7_%2528cropped%2529_%2528cropped%2529.jpg/640px-Melt-2013-James_Blake-7_%2528cropped%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ջեյմս Բլեյք
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Բլեյք Լիթերլանդ (անգլ.՝ James Blake Litherland, սեպտեմբերի 25, 1988(1988-09-25), Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[2], անգլիացի երգիչ, երգերի հեղինակ, բազմագործիքավորող և ձայնային պրոդյուսեր Լոնդոնից։ Նա առաջին անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել 2010 թվականին՝ իր մինի ալբոմների շարքի («CMYK» և «Klavierwerke» ներառյալ) և «James Blake» դեբյուտային ալբոմի շնորհիվ[3]։ Նրա երկրորդ ալբոմը՝ «Overgrown»-ը, թողարկվել է 2013 թվականին՝ նրան միջազգային ուշադրություն բերելով, ինչից հետո նա առաջադրվել է Mercury Prize-ին[4]։ 2016 թվականին թողարկվել է նրա երրորդ՝ «The Colour in Anything» ալբոմը[5], իսկ 2019-ին՝ չորրորդ՝ «Assume Form» ալբոմը[6]։ Երկուսն էլ դրական գնահատականներ են ստացել, իսկ վերջինս դարձել է նրա ալբոմներից US Billboard 200 հիթ-շքերթում բարձրագույն՝ 21-րդ հորիզոնական զբաղեցրածը։
Ջեյմս Բլեյք | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ James Blake Litherland |
Նաև հայտնի է որպես | Harmonimix և James Blake |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1988(1988-09-25) (35 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ և Էլեկտրոնային[1] |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, դիջեյ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր[1], սինթեզատոր[1], վոկալ[1], կիթառ[1], երաժշտական ստեղնաշար[1] և Practice pad?[1] |
Լեյբլ | A&M Records և R&S Records? |
Կրթություն | Գոլդսմիթի համալսարան և The Latymer School? |
Կայք | jamesblakemusic.com jamesblakemusic.com |
![]() |
Իր կարիերայու ընթացքում, Բլեյքը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Mount Kimbie-ն և Bon Iver-ը, և մասնակցել է այնպիսի արտիստների երգերի արտադրությանն, ինչպիսիք են Քենդրիկ Լամարը, Բիյոնսեն, Վինս Սթեյփլզը, Ֆրենկ Օուշենը և Թրևիս Սքոթը[3]։ Բլեյքը նաև թողարկել է ռեմիքս աշխատանքներ Harmonimix կեղծանվան տակ[3]։
Նա հաղթել է Mercury Prize երկու անվանակարգերում, Գրեմմի՝ հինգ անվանակարգերում, ներառյալ «Լավագույն նոր արտիստ» մրցանակը 2014 թվականին; և Brit Awards՝ երեք անվանակարգերում։