![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Kendrick_Lamar_%2540_Grosse_Freiheit_36%252C_Hamburg_%25289498448120%2529_%2528cropped%2529.jpg/640px-Kendrick_Lamar_%2540_Grosse_Freiheit_36%252C_Hamburg_%25289498448120%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Քենդրիկ Լամար
From Wikipedia, the free encyclopedia
Քենդրիկ Լամար Դաքվորթ (անգլ.՝ Kendrick Lamar Duckworth, հունիսի 17, 1987(1987-06-17)[3][4], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4]), ամերիկացի ռեփեր, 2009 թվականին ձևավորված «Black Hippy» խմբի անդամ։ Առաջին անգամ մեծ ճանաչում է ձեռք բերել 2010 թվականի սեպտեմբեր ամսին թողարկված իր «Overly Dedicated» միքսթեյպի շնորհիվ։ 2011 թվականի հուլիսի 2-ին թողարկել է իր «Section.80» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերի 22-ին թողարկել է իր «Good Kid, M.A.A.D City» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվել է 242,000 օրինակով և Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտել երկրորդ հորիզոնականով։ Այդ ալբոմը նաև առաջադրված է եղել Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում։ Քենդրիկ Լամարի երրորդ ալբոմը, որը կրում է «To Pimp a Butterfly» անվանումը, թողարկվել է 2015 թվականի մարտին և գլխավորել է Billboard 200-ը։ 2016 թվականի փետրվարին Լամարը ստացել է 5 Գրեմմի մրցանակ։
Քենդրիկ Լամար | |
---|---|
![]() Լամարը 2013 թվականի օգոստոսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kendrick Lamar |
Ի ծնե անուն | Քենդրիկ Լամար Դաքվորթ |
Նաև հայտնի է որպես | K-Dot |
Ծնվել է | հունիսի 17, 1987 (37 տարեկան) Կոմպտոն, Կալիֆորնիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ[1] |
Գործունեություն | 2003-ներկա |
Լեյբլ | Top Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records (ներկա) Konkrete Jungle (նախկին) |
Կրթություն | Centennial High School? |
Պարգևներ | |
Կայք | oklama.com |
![]() |