Թրևիս Սքոթ
From Wikipedia, the free encyclopedia
Ջաք Ուեբսթեր (անգլ.՝ Jacques Webster, ապրիլի 30, 1991(1991-04-30)[3][4], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), առավել հայտնի Թրևիս Սքոթ (անգլ.՝ Travis Scott) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ։ 2012 թվականին ստորագրել է պայմանագիր «Epic Records» և ռեփեր Քանյե Ուեսթի «Very GOOD Beats» ձայնագրման լեյբլների հետ։ 2013 թվականին ռեփեր T.I.-ի «Grand Hustle Records» լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, թողարկել է իր «Owl Pharaoh» (2013) և «Days Before Rodeo» (2014) միքսթեյպները։
Թրևիս Սքոթ | |
---|---|
Թրևիսը 2016 թվականի փետրվարին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Travis Scott |
Ի ծնե անուն | Ժակ Վեբսթեր |
Նաև հայտնի է որպես | Լա Ֆլեյմ |
Ծնվել է | ապրիլի 30, 1991 (33 տարեկան) Հյուստոն, Տեխաս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ |
Գործիքներ | Վոկալ, դրամ մեքենա, ստեղնաշարային գործիքներ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Epic Records, Very GOOD Beats, Grand Hustle Records, Cactus Jack Records |
Կրթություն | University of Texas at San Antonio? |
Կապված | Քանյե Ուեսթ, T.I., Յանգ Թագ, Քիդ Քադի, Քուեյվո |
Պարգևներ | |
Կայք | travisscott.com |
Ստորագրություն | |
Travis Scott Վիքիպահեստում |
2015 թվականին թողարկվել է Թրևիսի «Rodeo» կոչվող դեբյուտային ալբոմը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ Ալբոմի «Antidote» սինգլը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ 2016 թվականին վաճառքի է դուրս եկել նրա «Birds in the Trap Sing McKnight» անվանումը կրող երկրորդ ալբոմը և գլխավորել է Billboard 200-ը։ 2018 թվականին թողարկված նրա երրորդ` «Astroworld» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։