Պետրոզավոդսկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պետրոզավոդսկ (ռուս.՝ Петрозаводск, կարել.՝ Petroskoin linnupiiri, ֆիններեն՝ Petroskoin kaupunkipiiri)[4], հանրապետական նշանակության քաղաք Ռուսաստանի Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգում, Օնեգա լճի ափին (լճափով ձգվում է 27 կիլոմետր)։ Կարելիայի Հանրապետության մայրաքաղաքն է[5][6][7], Պետրոզավոդսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնը[8]։ 2015 թվականի ապրիլի 6-ին բնակավայրին շնորհվել է «Մարտական փառքի քաղաք» պատվավոր կոչումը[9]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պետրոզավոդսկ | |||||
վեպս.՝ Petroskoi կարել.՝ Petroskoi[1] | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Petrozavodsk Urban Okrug? | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1703[2] թ. | ||||
Մակերես | 135 կմ² | ||||
ԲԾՄ | 60 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▲279 190 մարդ (հունվարի 1, 2018)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8142 | ||||
Փոստային դասիչ | 185000–185036 | ||||
Պաշտոնական կայք | петрозаводск.рф | ||||
| |||||
Ծովի մակերևույթից բարձրությունը 50-60 մետր է[10]։ Զբաղեցնում է 113,26 կմ² տարածք[11][12][13][14]։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 280.170: Բնակիչների մեծ մասը ռուսներ են, կարելներ, ֆիններ։ Ազգային փոքրամասնություններից են բելառուսները, ուկրաինացիները, վեպսերը[15]։
Բնակավայրի ռուսական նախկին անվանումներն են Շույսկի Զավոդ (1703–1704) և Պետրովսկայա Սլոբոդա (1704–1777): Շվեդական հին անվանումը եղել է Օնեգաբորգ, որը նշված է հոլանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսի՝ 1592 թվականին կազմած քարտեզում[16]։
Հնագիտական գտածոները վկայում են, որ Պետրոզավոդսկի ներկայիս տարածքում բնակավայր է եղել դեռևս յոթ հազար տարի առաջ։ Միջին դարերում Օնեգա լճի ափերին գոյություն են ունեցել մի քանի գյուղ։ 16-րդ դարի սկզբներին հիշատակվել է Սոլոմեննոյե շրջանը, որը ներառել է ներկայիս քաղաքի տարածքը։ Հոլանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսի՝ 1592 թվականին կազմած քարտեզում նշված է Օնեգաբորգ բնակավայրը։
1703 թվականին իշխան Մենշիկովը Պետրոս Մեծի հանձնարարությամբ հիմնադրել է Պետրովսկայա Սլոբոդա բնակավայրը՝ այնտեղ բալթիական նավատորմի համար թնդանոթների ու խարիսխների արտադրություն կազմակերպելու նպատակով (Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակներն էին)։ Սկզբում գործարանն անվանվել է Շույսկի Զավոդ, մեկ տասնամյակ անց վերանվանվել Պետրովսկի Զավոդ՝ Պետրոս Մեծի պատվին[4]։ Դրանից էլ առաջացել է քաղաքի Պետրոզավոդսկ անվանումը։
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1723 | 1787 | 1801 | 1811[17] | 1840[17] | 1856[17] | 1863[17] |
2000 | →2000 | ↗4700 | →4700 | ↗5100 | ↗10 100 | ↗11 400 |
1897[18] | 1913[17] | 1914[17] | 1926[18] | 1931[19] | 1933[20] | 1939[21] |
↗13 000 | ↗16 200 | ↗16 400 | ↗26 000 | ↗37 569 | ↗50 500 | ↗69 723 |
1956[22] | 1959[23] | 1962[17] | 1967[17] | 1970[24] | 1973[17] | 1975[25] |
↗118 000 | ↗135 256 | ↗142 000 | ↗171 000 | ↗184 481 | ↗198 000 | ↗222 000 |
1976[26] | 1979[27] | 1982[28] | 1985[29] | 1986[26] | 1987[30] | 1989[31] |
→222 000 | ↗234 103 | ↗243 000 | ↗256 000 | →256 000 | ↗264 000 | ↗269 485 |
1990[32] | 1991[26] | 1992[26] | 1993[26] | 1994[26] | 1995[29] | 1996[29] |
↗276 000 | ↗277 000 | ↗280 000 | ↘279 000 | →279 000 | ↗281 000 | ↗282 000 |
1997[33] | 1998[29] | 1999[34] | 2000[35] | 2001[29] | 2002[36] | 2003[17] |
→282 000 | →282 000 | ↗282 500 | ↘282 100 | ↗282 900 | ↘266 160 | ↗266 200 |
2004[37] | 2005[38] | 2006[39] | 2007[40] | 2008[41] | 2009[42] | 2010[43] |
→266 200 | ↘266 000 | ↘265 100 | ↗266 300 | ↗268 800 | ↗271 112 | ↘261 987 |
2011[44] | 2012[45] | 2013[46] | 2014[47] | 2015[48] | 2016[49] | 2017[50] |
↗263 500 | ↗265 263 | ↗268 946 | ↗272 101 | ↗275 346 | ↗277 111 | ↗278 551 |
2018[51] | 2019[52] | |||||
↗279 190 | ↗280 170 |
Մերօրյա Պետրոզավոդսկում զարգացած են մեքենաշինությունը, մետաղների, փայտանյութի, քարերի մշակությունը, թեթև, սննդի և պոլիգրաֆիական արտադրությունը։ Հիմնական արտադրատեսակներն են ատոմային էլեկտրակայանների ռեակտորների սարվածքները, օգտագործված միջուկային վառելիքի թափոնների պահպանման ու տեղափոխման համար գերամուր թուջե տարաները, քիմիական ու նավթագազային ձեռնարկությունների սարքավորումներ, փայտամշակման և քարամշակման հաստոցները, մարզական գույքը, կարի ու տրիկոտաժե արտադրանքը, կոշկեղենը, երշիկեղենը։ Քաղաքն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 85 տոկոսն ստանում է իր տարածքում գործող ջերմաէլեկտրակայանից։
Պետրոզավոդսկ (1991–2020 normals, extremes 1816–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 5.5 (41.9) |
7.3 (45.1) |
15.5 (59.9) |
24.2 (75.6) |
33.0 (91.4) |
34.3 (93.7) |
33.9 (93) |
32.4 (90.3) |
28.5 (83.3) |
21.3 (70.3) |
11.1 (52) |
9.4 (48.9) |
33.9 (93) |
Միջին բարձր °C (°F) | −5.7 (21.7) |
−5.2 (22.6) |
0.0 (32) |
6.7 (44.1) |
13.8 (56.8) |
18.8 (65.8) |
21.5 (70.7) |
19.3 (66.7) |
13.6 (56.5) |
6.4 (43.5) |
0.2 (32.4) |
−3.3 (26.1) |
7.2 (45) |
Միջին օրական °C (°F) | −8.4 (16.9) |
−8.2 (17.2) |
−3.5 (25.7) |
2.5 (36.5) |
8.9 (48) |
14.1 (57.4) |
17.1 (62.8) |
15.0 (59) |
10.0 (50) |
3.8 (38.8) |
−1.9 (28.6) |
−5.6 (21.9) |
3.7 (38.7) |
Միջին ցածր °C (°F) | −11.4 (11.5) |
−11.4 (11.5) |
−6.9 (19.6) |
−1.3 (29.7) |
4.1 (39.4) |
9.4 (48.9) |
12.7 (54.9) |
11.1 (52) |
6.8 (44.2) |
1.5 (34.7) |
−4.1 (24.6) |
−8.1 (17.4) |
0.2 (32.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −41.6 (−42.9) |
−39.3 (−38.7) |
−30.0 (−22) |
−19.3 (−2.7) |
−9.8 (14.4) |
−2.6 (27.3) |
−0.1 (31.8) |
−1.7 (28.9) |
−5.0 (23) |
−13.4 (7.9) |
−27.5 (−17.5) |
−36.8 (−34.2) |
−41.6 (−42.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 38 (1.5) |
29 (1.14) |
31 (1.22) |
32 (1.26) |
48 (1.89) |
61 (2.4) |
82 (3.23) |
81 (3.19) |
59 (2.32) |
56 (2.2) |
51 (2.01) |
44 (1.73) |
612 (24.09) |
Միջ. անձրևոտ օրեր | 4 | 3 | 6 | 11 | 16 | 18 | 18 | 18 | 20 | 19 | 11 | 6 | 150 |
Միջ. ձնառատ օրեր | 26 | 24 | 20 | 10 | 4 | 0.3 | 0 | 0 | 1 | 8 | 20 | 27 | 140 |
% խոնավություն | 87 | 85 | 80 | 70 | 66 | 71 | 75 | 80 | 84 | 86 | 89 | 89 | 80 |
Միջին ամսական արևային ժամ | 28 | 70 | 118 | 178 | 265 | 282 | 287 | 218 | 126 | 65 | 25 | 11 | 1673 |
Աղբյուր #1: Погода и Климат[53] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[54] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.