From Wikipedia, the free encyclopedia
Ալիտուս[1][2] (լիտ.՝ Alytus, լեհ.՝ Olita), քաղաք Լիտվայի հարավում՝ Ձուկիայում։ Հանդիսանում է Ալիտուսի նահանգի ու Ալիտուսի շրջանի վարչական կենտրոնը։ Լիտվայի վեցերորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ալիտուս | |||||
լիտ.՝ Alytus | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | Լիտվա | ||||
Նահանգ | Ալիտուսի նահանգ | ||||
Շրջան | Ալիտուսի շրջան | ||||
Համայնք | Alytus City Municipality? և Kalvariysky Uyezd? | ||||
Հիմնադրված է | 1377 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1377 | ||||
Այլ անվանումներ | Օլիտա | ||||
Տվյալ կարգավիճակում | 1581 թվականից | ||||
Մակերես | 48 կմ² | ||||
ԲԾՄ | 48 մ | ||||
Բնակչություն | 57 281 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+370) 315 | ||||
Փոստային ինդեքս | LT-62001 | ||||
Փոստային դասիչ | LT-62001 | ||||
Պաշտոնական կայք | alytus.lt(լիտվ.)(անգլ.) | ||||
| |||||
Քաղաքը տեղակայված է Նեման գետի երկու ափերին՝ Վիլնյուսից 105 կմ և Կաունասից 69 կմ հեռավորության վրա։ Հարավային Լատվիայի մշակութային ու արդյունաբերական կենտրոնն է։
2013 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ Ալիտուսի բնակչությունը կազմում է 57 281 մարդ։ Ներկայումս քաղաքի բնակչության 94,7 %-ը լիտվացիներ են, 2,8 %-ը՝ ռուսներ։
Ենթադրվում է, որ քաղաքն իր անունն ստացել է Նեման գետի վտակի անունից։ Ներկայումս այն կոչվում է Ալիտուպուս (լիտ.՝ Alytupis), սակայն նախկինում կարող է կրած լինել Ալիտուս (լիտ.՝ Alytus) անվանումը։
Քաղաքն իր զինանշանն ստացել է մագդեբուրգյան իրավունքների հետ միաժամանակ Ստեֆա Բատորի թագավորի կողմից 1981 թվականի հունիսի 15-ին։ Քաղաքի պատմական գերբը վերահաստատվել է Լիտվայի նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանագրով։
Գրավոր աղբյուրներում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1377 թվականին։ Քաղաքային իրավունքներ է ստացել 1581 թվականին։
XIX դարի վերջին, երբ ամրացվում էին Ռուսական կայսրության արևմտյան սահմանները, որոշում ընդունվեց ուժեղացնել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող վայրում տեղակայված Օլիտուի (Ալիտուս) պաշտպանությունը։ 1890 թվականին Օլիտուն դարձավ Ռուսական կայսրության երրորդ դասի բերդ։
Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրերին՝ 1941 թվականի հունիսի 22-23-ին, Ալիտուսի շրջանում տեղի է ունենում տանկային մեծ ճակատամարտ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ալիտուսում գնդակահարվել են շուրջ 10-20 հրեաներ (ստույգ քանակը հայտնի չէ[3], մանրամասն քննություն չի եղել, որոշ աղբյուրներում նշվում է այլ թիվ՝ 60 հազար[4])։
1941 թվականի հունիսից մինչ 1943 թվականի ապրիլ զորամասերի տարածքում գործել է ռազմագերինների «Շտալագ-343» համակենտրոնացման ճամբարը։ 1943 թվականի մայիսից մինչև 1944 թվականի հունիս այստեղ գտնվել է տեղափոխված անձանց ճամբար, որոնք հիմնականում Ռուսաստանի արևմտյան շրջաններից էին։ Գերիների մի մասը Լիտվայի գյուղացիների տնտեսություններում կատարում էին գյուղատնտեսական աշխատանքներ։ Արխիվային փաստաթղթերի տվյալների համաձայն՝ ճամբարում զոհվել են շուրջ 2000 ռուս զինվորականներ ու քաղաքացիական անձինք։ Եղբայրական գերեզմանի տեղում կանգնեցվել է հուշարձան (ներկայում այն Ալիտուսի քաղաքային այգու սահմաններում է)[5]։
1944 հուլիսին 11-րդ գվարդիական բանակի զորամասերի կողմից քաղաքի վրա հարձակման ժամանակ զոհվել են բազմաթիվ սպաներ ու զինվորներ։ Պատերազմից հետո Ուլոնու փողոցի հրապարակում կառուցվել է գերեզմանատուն, որտեղ թաղված են 2 891 խորհրդային զինվորներ, այդ թվում՝ Խորհրդային Միության 6 հերոսներ[6] (գվարդիայի գնդապետ Գավրիիլ Եմելյանով, գվարդիայի ավագ լեյտենանտ Վասիլի Կալինին, կրտսեր սերժանտ Ն. Նիկոնով, շարքային Ա. Տիխոնենկո, ավագ սերժանտ Իվան Տոնկոնոգ, կրտսեր սերժանտ Տուրգուն Ախմեդով)։
Քաղաքում գործում են «Alytaus tekstilė» տեքստիլ ընկերությունը, սառնարաններ արտադրող «Snaige» գործարանը, ալկոհոլային խմիչքներ արտադրող «Alita» գործարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.