Օնեգա լիճ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Օնեգա լիճ (Օնեգո, վեպս.՝ Änine, կարել.՝ Oniegu, ֆիններեն՝ Ääninen, Äänisjärvi), լիճ Ռուսաստանի Դաշնության Եվրոպական հատվածի հյուսիս-արևմուտքում, մեծությամբ երկրորդ քաղցրահամ ջրամբարն է Եվրոպայում Լադոգա լճից հետո[1]։
Կոորդինատներ | ||
Երկիր | Ռուսաստան | |
Վարչատարածքային բաժանում | Կարելիայի Հանրապետություն | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 33 մ | |
Ավազանի մակերեսը | 9720 կմ² | |
Ծավալը | 295 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1542 կմ | |
Ամենամեծ խորությունը | 127 մ | |
Միջին խորությունը | 30 մ | |
Պարզությունը | 1,5—8,0 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 62 800 կմ² | |
Թափվող գետերը | Վիտեգրա, Սունա, Անդոմա, Վոդլա, Շույա | |
Սկիզբ առնող գետերը | Սվիր | |
Վիքիպահեստում |
Տեղակայված է Կարելիայի Հանրապետության, Լենինգրադի և Վոլգոգրադի մարզերում։ Պատկանում է Ատլանտյան օվկիանոսի Բալթիկ ծովի ջրավազանին։
Լճի շուրջ 80 %-ը տեղակայված է Կարելիայի Հանրապետությունում, 20 %-ը՝ Լենինգրադի և Վոլոգդայի մարզերում։
Լճի մակերեսը առանց կղզիների կազմում է 9 690 կմ², իսկ կղզիներով՝ 9 720 կմ², ջրավազանի ծավալը 285 կմ³ է, երկարությունը հարավից հյուսիս՝ 245 կմ, առավելագույն լայնությունը՝ 91,6 կմ է։ Միջին խորությունը 30 մ է, իսկ առավելագույնը՝ 127մ[2]։
Լճի գոգահովիտը տեղակայված է խոշոր երկրաբանական կառուցվածքների եզրերին՝ լճի հյուսիսում Բալթյան պատնեշի, Ռուսական պլատֆորմայի և հարավային մասում։
Օնեգա լճի ափերին տեղակայված են Պետրոզավոդսկ, Կոնդոպոգա և Մեդվեժեգորսկ քաղաքները։ Օնեգա լիճ են թափվում շուրջ 50 գետեր, իսկ սկիզբ է առնում միայն մեկը՝ Սվիրը։
Վաղ ռուսական գրավոր արձանագրություններում այն հիշատակվում է որպես Օնեգո։ Անվան ծագումնաբանությունը հայտնի չէ։ Շատ հավանական է լճի անվան վաղ, ֆիննական ծագումը[3]։
Գոյություն ունեն լճի անվան ծագումնաբանության մի քանի վարկածներ.
Seamless Wikipedia browsing. On steroids.