Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Միջուկային վառելիք, միջուկային ռեակտորներում տրոհման շղթայական ռեակցիան ապահովող նյութ։ Միակ բնական միջուկային վառելիքը ուրանն է (տրոհվող 235Ս իզոտոպը կազմում է 0, 71%)։ Գործնականում օգտագործվող հարստացված ուրանային վառելիքում 235Ս-ի պարունակությունը 2—4% է՝ ջերմային նեյտրոններով ռեակտորներում և մինչև 30%՝ արագ նեյտրոններով ռեակտորներում։ Որպես միջուկային վառելիք օգտագործվում են նաև բնության մեջ չհանդիպող 239Pu և 233Ս իզոտոպները (երկրորդային վառելիք), որոնք առաջանում են, երբ համապատասխանաբար 238Ս և 232Th հումքային միջուկները նեյտրոններ են կլանում։ Բնական միջուկային վառելիքի պաշարների սահմանափակության առումով հեռանկարային է արագ նեյտրոններով ռեակտորների շահագործումը, որոնցում կուտակվող երկրորդային վառելիքի քանակությունը որոշակի պայմանների դեպքում գերազանցում է այրված միջուկային վառելիքի քանակությանը։ Միջուկային ռեակտորներում միջուկային վառելիքն օգտագործվում է տարբեր քիմիական միացությունների ձևով և տեղավորվում է մետաղե հերմետիկ թաղանթների՝ ջերմաանջատիչ տարրերի մեջ։ Միջուկային վառելիքի միավոր զանգվածի տված ջերմությունը մի քանի միլիոն անգամ գերազանցում է նույն զանգվածով ածխից ստացված ջերմությանը և, բացի այդ, երկրորդային վառելիքի վերարտադրության պայմանի դեպքում միջուկային վառելիքի այրումից ստացված էներգիան ավելի էժան է, քան ածխի այրումից ստացվածը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 604)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջուկային վառելիք» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.