արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Պաուլո Բրունո Դիբալա (իսպ.՝ Paulo Bruno Dybala, [ˈpaulo ðiˈβala], նոյեմբերի 15, 1993, Լագունա Լարգա, Կորդովա), լեհական ծագմամբ արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող։
Պաուլո Դիբալա Paulo Bruno Dybala իսպ.՝ Paulo Dybala | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Պաուլո Բրունո Դիբալա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա և Իտալիա | ||||||||||||||
Մականուն |
«նոր Ագուերո» «նոր Մեսսի»[1] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1993 (30 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր |
Լագունա-Լարգա Կորդովա, Արգենտինա | ||||||||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||||||||
Քաշ | 69 կգ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Յուվենտուս | ||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անվանվելով որպես «զարդ» (իսպ.՝ La Joya)[2]` շնորհիվ խաղում դրսևորած իր ստեղծարարության, տեխնիկայի ու հստակության` նա համեմատվել է մի շարք ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Սերխիո Ագուերոյի[3], Խավիեր Պաստորեի[4], Կառլոս Տևեսի[5] և Լիոնել Մեսսիի[6], ինչպես նաև նախկին իտալացի մարզիկների՝ Վինչենցո Մոնտելլայի[7] և Ռոբերտո Բաջոյի[8] հետ։
Պաուլո Դիբալան ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 15-ին Արգենտինայում՝ Կորդովայի նահանգի Լագունա Լարգա քաղաքում՝ Լեհաստանից ու Իտալիայից ներգաղթածների ընտանիքում։
Մարզիկի պապը՝ Բոլեսլավ Դիբալան, ազգությամբ լեհ էր՝ Լեհաստանի Կրաշնիով քաղաքից[9], իսկ արյունակից ազգականներից ոմանք ունեն իտալական արմատներ[10]. մորական տատը ծնվել էր Իտալիայի Նեապոլ մարզում։
Դիբալան կարիերան սկսել է տեղական «Նյուէլլ Օլդ Բոյզ Լագունա Լարգա» ակումբի մանկական թիմում։ Տասը տարեկանում նա տեղափոխվում է արգենտինական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ինստիտուտոյի» պատանեկան ակումբը։ Տասնհինգ տարեկանում Պաուլոն զրկվում է հորից, որից հետո նա վերջնականապես որոշում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
2011 թվականի օգոստոսի 12-ին Դիբալան մասնակցում է «Ուրական» ակումբի դեմ «Ինստիտուտոյի» խաղին՝ խաղալով որպես կիսապաշտպան[11]։ Մեկ շաբաթ անց «Ալդոսիվի» ակումբի դեմ խաղում նա խփում է առաջին գոլը[12]։
7 ամիս խաղալով «Ինստիտուտոյի» կազմում Դիբալան դառնում է երկու հեթ թրիքի հեղինակ՝ Բուենոս Այրեսի «Ատլանտա»[13] և Սան Խուանի «Դեսամպարադոս» ակումբների դեմ խաղերում[14], ընդհանուր առմամբ դառնալով 17 գոլի հեղինակ[15][16]։ Դրանից հետո Դիբալային սկսում են համեմատել արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ[17]։
Պաուլոն գերազանցում է Մարիո Կեմպեսի` 1972 թվականի ռեկորդը, 17 տարեկանում դառնալով ամենաերիտասարդ ռմբարկուն, ինչպես նաև հակառակորդի դարպասին 7 խաղ անընդմեջ հարվածող։ Մինչ այդ մաքսիմալ գոլային սերիան եղել էր 4 խաղ[18]։ Միայն առաջնության 40 խաղերում Դիբալան դարձել էր 17 գոլի հեղինակ[16][19]։
Արգենտինայի առաջնությունում «Ինստիտուտո» ակումբի կազմում Դիբալան դարձել է 1000-րդ գոլի հեղինակը։
2012 թվականի ապրիլի 29-ին իտալական «Պալերմո» ակումբի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարարում է Պաուլոյի հետ պայմանագրի կնքման մասին։ Նույն օրը այդ տեղեկությունը հերքվել է «Ինստիտուտո» ակումբի ներկայացուցիչների կողմից։
Իվերջո, հուլիսի 20-ին Դիբալան կնքում է 4-ամյա պայմանագիր սիցիլիական ակումբի հետ[20]։ Սեպտեմբերի 2-ին А սերիայի՝ «Լացիո» ակումբի դեմ խաղում Պաուլոն նշում է իր նորամուտը[21]։ Նոյեմբերի 11-ին «Սամպդորիայի» դեմ խաղում Դիբալան դառնում է դուբլի հեղինակ՝ այդ ակումբում խփելով իր առաջին գոլերը։ Նա դառնում է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ «Պալերմոյի» կազմում գոլի հեղինակ էր դարձել[22]։
2014 թվականի հոկտեմբերի 30-ին Պաուլո Դիբալան դառնում է 57-րդը՝ Եվրոպայի 21 տարեկանից ցածր լավագույն ֆուտբոլիստների ցուցակում[23]։ Նույն թվականի դեկտեմբերին Ձամպարինին հայտարարել էր, որ Դիբալան կգերազանցի Ռոնալդուին, Մեսսիին և Իբրահիմովիչին[24]։
2015 թվականին նրանով հետաքրքրվում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը»[25] և «Չելսին»[26], իսպանական «Բարսելոնան», գերմանական «Դորտմունդի Բորուսիան»[27] և ֆրանսիական «ՊՍԺ»-ն[26]։ Դիբալան իր հերթին նպատակ ուներ խաղալ «Մանչեսթեր Սիթիում» կամ «Բարսելոնայում»[28]։ Մասնավորապես «Բարսելոնայի» հետ կապված՝ մարզիկը նշել էր, որ պատրաստ է «Պալերմոյից» լողալով հասնել «Բարսելոնա»[29]։ «Բարսելոնայի» ներկայացուցիչը Դիբալայով հետաքրքրվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս արդեն կես տարի խաղում էր «Յուվենտուսի» կազմում[30]։
2015 թվականի հունիսի 4-ին Պաուլոն տեղափոխվում է «Յուվենտուս», որի հետ ստորագրում է 5-ամյա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել էր € 32 միլիոն[31]։ Դա այն պարագայում, երբ նույն տարվա մարտին Արսենալը պատրաստ էր Դիբալայի համար վճարել € 40 միլիոն[32]։ Պաուլոն հայտնել էր, որ 40 միլիոնն իր համար շատ է[33]։
Օգոստոսի 8-ին Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթում` Հռոմի «Լացիո» ակումբի դեմ խաղում նա փոխարինում է Քինգսլի Կոմանին[34]։ Խաղի ընթացքում Պաուլոն «Յուվենտուսի» կազմում խփում է իր առաջին յուվենտուսյան գոլը։ «Յուվենտուսը» 7-րդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր, ինչը մրցաշարի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է[35]։ «Միլանն» այդ կոչմանն արժանացել էր 6 անգամ[36]։ Հաղթանակից հետո Դիբալան հայտնել էր, որ բոլոր մրցաշարերում հաղթելու նպատակ ունի, նշելով, որ պետք է արդարացնի մարզչական անձնակազմի սպասելիքները՝ հաղթանակը նվիրելով ընտանիքին և սիրելիին[37]։ Խաղն ավարտվում է 2:0 հաշվով. առաջին գոլը 69-րդ րոպեին խփում է Մարիո Մանջուկիչը, իսկ երկրորդը՝ 73-րդ րոպեին՝ Դիբալան[38]։
Յուվենտուսում Դիբալայի նորամուտը օգոստոսի 23-ին «Ուդինեզեի» դեմ խաղում էր (Իտալիայի 2015-16 թվականի առաջնություն)[39]։ Օգոստոսի 30-ին «Ռոմա» ակումբի դեմ խաղում Դիբալան խփում է А սերիայի յուվենտուսյան իր առաջին գոլը[40], հաջորդ անգամ աչքի ընկնելով «Կիևոյի» դեմ խաղում[41][42]։
Դեկտեմբերի խաղերից մեկի ժամանակ, երբ Ալվարո Մորատան չի արդարացնում թիմի սպասելիքները, Դիբալան քաջալերանքի խոսքով է հանդես գալիս՝ ասելով, որ նա բարձրակարագ հարձակվող է, և երբ գտնվում է խաղադաշտում, ինքն ավելի խորքից է խաղում[43]։ Միաժամանակ խմբի թույլ մեկնարկի համար մարզիկը նշել էր, որ ակումբում լուրջ փոփոխություններ են եղել, բայց իրենք կաշխատեն արդարացնել մարզչի սպասելիքները[44]։
«Յուվենտուսի» կազմը 2015-2016 առաջնությունում |
Հերթական խաղից հետո «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել էր, որ առաջիկա տարիներին Դիբալայի մասին դեռ շատ են խոսելու. այդ պահի դրությամբ մի քանի ամսում լինելով Յուվենտուսի կազմում՝ 21-ամյա Դիբալան 9 խաղում դարձել էր 4 գոլի հեղինակ[45]։ Մինչ այդ՝ դեռ «Պալերմո» ակումբի կազմում Դիբալան հայտնել էր, որ իր երազանքն է Մեսսիի հետ խաղալը[46][47]՝ նշոլով, որ ուրախ կլինի Մեսսիին գոնե մի քիչ նմանվելու համար[48]։
2016 թվականը Պաուլո Դիբալան սկսում է հաղթական. հունվարի 6-ին տեղի ունեցած «Յուվենտուս»-«Վերոնա» խաղն ավարտվում է 3:0 հաշվով. գոլերից մեկը խփում է Դիբալան[49][50]։ Հունվարի 17-ին «Յուվենտուս»-«Ուդինեզե» խաղում Դիբալան դառնում է չորս գոլերից առաջինի ու երրորդի հեղինակը՝ խփելով 15-րդ և 26-րդ րոպեներին[51]։ Հունվարի 24-ին «Յուվենտուս»-«Ռոմա» խաղն ավարտվում է 1:0 հաշվով. գոլի հեղինակն է դառնում Պաուլո Դիբալան[52]։
2016 թվականի փետրվարի 23-ին Չեմպիոնների Լիգայի 1/18-րդ փուլի շրջանակներում անցկացված Մյունխենի «Բավարիայի» դեմ տնային խաղում 62-րդ րոպեին Դիբալան խաղի հաշիվը կրճատեց դարձնելով 2:1։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 արդյունքով[53]։ Մարտի 16-ին կայանալիք պատասխան խաղում մարզիկն արտահայտել է իր թիմի պատրաստակամությունը՝ այն հաղթական ավարտելու կապակցությամբ[54]։
Մարտի 11-ին Պաուլո Դիբալան 28-րդ անգամ մասնակցում է A սերիայի առաջնությանը՝ «Յուվենտուսի» կազմում և դառնում է իր 14-րդ գոլի հեղինակը. ակումբը սեփական դաշտում «Սասսուոլոյին» հաղթեց 1:0 հաշվով[55]։
Մարտին Դիբալան ստանում է մարմնական վնասվածք՝ ոտքի շրջանում, որի պատճառով բաց է թողնում մի քանի հանդիպում, այդ թվում՝ «Յուվենտուս»-«Բավարիա» խաղը։ Վերադարձից հետո անմիջապես երկրորդ հանդիպման ժամանակ («Յուվենտուս»-«Լացիո») ֆուտբոլիստը երկու անգամ գրավում է մրցակցի դարպասը. խաղն ավարտվում է 3:0 հաշվով[56]։
2015-16 թվականների Իտալիայի А սերիայի առաջնությունում, երկրի գավաթի խաղարկությունում ու այլ մրցաշրջաններում Պաուլո Դիբալան մասնակցում է 45 խաղի ու խփում է 23 գոլ. դա բավական բարձր արդյունք է, քանի որ 2012-2015 թվականներին, խաղալով «Պալերմոյի» կազմում, Դիբալան մասնակցել էր 93 խաղի ու խփել 21 գոլ։ Մրցաշրջանների ավարտից հետո՝ մայիսի 23-ին, Իսպանիայի «Բարսելոնան» «Յուվենտուսին» առաջարկում է Դիբալային գնել 90 միլիոն եվրոյով, սակայն Թուրինի ակումբը մերժում է[57]։
2017/18 մրցաշրջանից առաջ ստանում է 10-րդ համարը։<<Լացիո>>-ի դեմ խաղում՝ Իտալիայի Սուպերգավաթի համար, խփում է 2 գոլ, բայց դա չի օգնում իր թիմին հաղթելու։
2017 թվականի օգոստոսի 26-ին <<Ջենոա>>-ի դեմ խաղում ձևակերպում է իր առաջին հեթ-տրիկը:2017 թվականի սեպտեմբերի 17-ին <<Սասսուոլո>>-ի դեմ խաղում ձևակերպում իր րդ հեթ-տրիկը և 12 տարվա մեջ առաջին խաղացողը, որ գոլ է խփում A սերիայի առաջին 4 փուլերում անընդմեջ:2018 թվականի մարտի 7-ին հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում անգլիական <<Տոտտենհեմ>> ակումբի դեմ և խփում հաղթական գոլը՝ օգնելով դուրս գալ հաջորդ փուլ։
2011 թվականին Դիբալան առաջին անգամ հանդես է գալիս Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքանի կազմում՝ Պանամերիկյան ֆուտբոլային խաղերին մասնակցելու նպատակով։ 2012 թվականի հուլիսի 19-ին նա հրավեր է ստանում Արգենտինայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կողմից, սակայն մերժում այն։
2014 թվականի նոյեմբերի 27-ին Դիբալան հայտարարել էր, որ եթե Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իրեն հրավիրի ազգային հավաքական, ապա ինքը կմտածի այդ ուղղությամբ[58]։ Դեկտեմբերի 6-ին, երբ Կոնտեն Դիբալային հրավիրում է խաղալ Իտալիայի հավաքականում, նա մերժում է՝ գերակայություն տալով Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականին[59]։ Որոշ ժամանակ անց նրան հրավիրում են Արգենտինայի հավաքական[60], երբ Դիբալան խաղում էր «Պալերմոյի» կազմում։
Արգենտինայի հավաքականի կազմում Դիբալայի նորամուտը 2015 թվականի հոկտեմբերի 14-ին էր, երբ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման խաղերի շրջանակներում տեղի է ունենում Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղը։ Մարզիկը երկրորդ խաղակեսում փոխարինում է Կառլոս Տևեսին[61]։ Fourfourtwo-ի՝ Դիբալային Տևեսի հետ համեմատելուն ի պատասխան՝ Պաուլոն պատասխանել էր, որ Տևեսը մեծագույն ֆուտբոլիստ է, ով շատ բարձունքների է հասել ֆուտբոլում, բայց համեմատելուն շտապել պետք չէ, պետք է սպասել մրցաշրջանի ավարտին[62]։
2018 թվականին մասնակցում է Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնությանը:Այդ առաջնությանը նա խաղացել է Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում։
Պաուլո Դիբալան բնութագրվում է որպես արագ, կրեատիվ մարզիկ, ով ունի տեխնիկական մեծ հնարավորություններ ու պոտենցիալ[6][63][64][65][66]։ Դիբալան հայտնի է դրիբլինգի իր հնարավորություններով և կարճ տարածություններում ճշգրիտ կողմնորոշմամբ[66], ինչպես նաև գնդակին տիրելու և դարպասը գնդակից պաշտպանելու կարողությամբ[67]։ Մարզիկի՝ իր ունակությունների ու գնդակի ղեկավարման շնորհիվ կարողանում է մեծաքանակ հարձակումների ու գոլերի հեղինակ դառնալ[67], ինչպես նաև իրականացնել լավ անկյունային հարվածներ։ Որակվում է որպես աշխատասեր ֆուտբոլիստ, ով կարողանում է մեծ ներդրում ունենալ թիմային աշխատանքում[67]։
Հարվածի ճշգրտության ունակությունը չի սահմանափակվում ճկունությամբ. կտրուկ հարվածներ է կարողանում խփել նաև գլխով[66][67]։ Որպես լավ հարձակվող՝ նա կարող է խաղալ մարզադաշտի ցանկացած հատվածում՝ նաև հանդես գալով որպես կիսապաշտպան, խաղալ դաշտի աջ մասում՝ հարվածելով ավելի ուժեղ՝ ձախ ոտքով[66]։
2015 թվականի դեկտեմբերի 4-ին «Fourfourtwo»-ն հրապարակել էր 24 ֆուտբոլիստների ցանկ, ովքեր դուրս մնացին 2015 թվականի աշխարհի լավագույն 100-ից։ Դրանում հայ կիսապաշտպան, «Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի մարզիկ Հենրիխ Մխիթարյանը 2-րդ, իսկ Պաուլո Դիբալան 7-րդ հորիզոնականում էր[68]։
Թիմային
2016 թվականի մայիսի 21-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ինստիտուտո | Պրիմերո B Նասիոնալ | 2011-12 | 38 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 17 |
ընդամենը | 38 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 17 | ||
Պալերմո | В սերիա / А սերիա | 2012-13 | 27 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 3 |
2013-14 | 28 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 5 | ||
2014-15 | 34 | 13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 13 | ||
ընդամենը | 89 | 21 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 93 | 21 | ||
Յուվենտուս | А սերիա | 2015-16 | 31 | 16 | 3 | 2 | 7 | 1 | 1 | 1 | 42 | 20 |
ընդամենը | 34 | 19 | 4 | 2 | 7 | 1 | 1 | 1 | 46 | 23 | ||
Ամբողջ կարիերա | 161 | 57 | 8 | 2 | 7 | 1 | 1 | 1 | 177 | 61 |
2015 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ
Ամսաթիվ | Վայր | Տանտեր | Արդյունք | Հյուր | Առաջնություն | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|
13/10/2015 | Ասունսյոն | Պարագվայ | 0:0 | Արգենտինա | Աշխարհի առաջնություն 2018 | 75' |
13/11/2015 | Բուենոս Այրես | Արգենտինա | 1:1 | Բրազիլիա | Աշխարհի առաջնություն 2018 | 81' |
17/11/2015 | Բարանկիլիա | Կոլումբիա | 0:1 | Արգենտինա | Աշխարհի առաջնություն 2018 | 70' 90+2' |
Ընդհանուր | 3 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.