Նացիստական Գերմանիա
From Wikipedia, the free encyclopedia
Նացիստական Գերմանիա անվանել են Գերմանիան 1933 թվականից մինչև 1945 թվականը, երբ Ադոլֆ Հիտլերը և նրա գլխավորած Նացիստական կուսակցությունը վերահսկում էին երկիրը դիկտատուրայի միջոցով։ Հիտլերի օրոք Գերմանիան վերածքվեց ամբողջատիրական պետության, որը վերահսկում էր կյանքի բոլոր ասպեկտները; Պետության պաշտոնական անվանումն էր Deutsches Reich (Գերմանական Ռայխ) մինչև 1943 թվականը և Großdeutsches Reich (Մեծ գերմանական Ռայխ) 1943-ից 1945 թվականները։ Նացիստական Գերմանիային նաև անվանում էին Երրորդ ռայխ (Drittes Reich), նշանակում էր «Երրորդ թագավորություն» կամ «Երրորդ կայսրություն», առաջին երկուսն էին Սրբազան Հռոմեական կայսրությունը (800–1806) և Գերմանական կայսրությունը (1871–1918): Նացիստական ռեժիմը ավարտվեց, երբ 1945 թվականի մայիսին Դաշնակիցները հաղթանակ տարան` ավարտելով Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Բեռլին[1] | ||||
Լեզու | գերմաներեն | ||||
Ազգություն | գերմանացիներ | ||||
Հիմն | Deutschland über alles | ||||
Արժույթ | գերմանակամ մարկ | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Տոտալիտարիստական հանրապետություն | ||||
Պետության գլուխ | ֆյուրեր | ||||
Օրենսդրություն | Ռայխստագ | ||||
Պատմություն | |||||
- Նացիստների իշխանության գալը Գերմանիայում | 1933, հունվարի 30[2] | ||||
- Անշլյուս` Ավստրիայի բռնակցումը Գերմանիային | 1938, մարտի 12[3] | ||||
- Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ | 1939, սեպտեմբերի 1 | ||||
- Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի մահը | 1945, ապրիլի 30 | ||||
- Գերմանիայի կապիտուլյացիա | 1945, մայիսի 8[4] |
Հիտլերը նշանակվեց Գերմանիայի կանցլեր Վայմարյան հանրապետության նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի կողմից 1933 թվականի հունվարին։ Նացիստները դրանից հետո սկսեցին վերացնել բոլոր քաղաքական հակառակորդներին և վերցնել իշխանությունը։ Հինդենբուրգը մահացավ 1934 թվականի օգոստոսի 2-ին և Հիտելրը դարձավ Գերմանիայի դիկտատորը` իր ձեռքը առնելով ամբողջ իշխանությունը։ Տեղի ունեցավ պետական հանրաքվե 1934 թվականի օգոստոսի 19-ին և Հիտլերը հաստատվեց Գերմանիայի միանձնյա Ֆյուրեր (առաջնորդ)։ Ամբողջ իշանությունը կենտրոնացավ Հիտլերի անձի շուրջ և նրա խոսքը բարձրագույն օրենք էր։ Կառավարությունը կորդինացված չէր, սակայն ընդհանուր գործառույթները միտված էին Հիտլերի շուրջ։ Մեծ ճգնաժամի կեսերից նացիստները վերադարձրեցին տնտեսական կայսւոյթունը և վերջ դրեցին զանգվածային գործազրկությանը` զարգացնելով ծանր ռազմական արդյունաբերությունը և խառը տնտեսությունը։ Տնտեսական վերելքը բերեց ռեժիմի ժողովրդականության բարձրացմանը։
Ռասիզմը, հատկապես հակասեմականություն ռեժիմի հիմնական շրժիչն էր։ Գերմանական ժողովուրդները նացիստների կողմից բնորոշվում էին որպես տիրակալների ռասա, որը Արիական ռասայի ամենամաքուր ճյուղն էր։ Հրեաների և գնչուների դեմ ճնշումները սկսվեցին իշխանության գալու վաղ տարիներից։ Առաջին համակենտրոնացման ճամբարները հիմնադրվեցին 1933 թվականի մարից։ Հրեաները և այլ հակառակորները բանտարկվեցին, իսկ լիբերալիստները, սոցիալիստները և կոմունիստները սպանվեցին, բանտարկվեցին կամ արտաքսվեցին։ Քրիստոնեական եկեղեցիները և քաղաքացիները, որոնք ընդդիմանում էին Նացիզմին ճնշվեցին, շատերը բանտարկվեցին։ Կրթությունը կենտրոնացավ ռասայական կենսաբանության, բնակչության քաղաքականության և ռազմական ծառայության վրա։ Կանանց կարիերայի և կրթական իրավունքները կրճատվեցին։
Նացիստական ռեժիմը սկսեց առավելություն ձեռք բերել հարևաններին նկատմամբ ռազմական պայմանագրերի միջոցով պատերազմից մի քանի տարի առաջ։ Նացիստական Գերմանիան առաջ քաշեց ագրեսիվ տարածքային պահանջներ` սպառնալով պատերազմով։ Այն բռնակցեց Ավստրիան և Չեխոսլովակիան 1938 և 1939 թվականներին։ Գերմանիան ստորագրեց չհարձակման պայմանագիր ԽՍՀՄի հետ և 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան` սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1941 թվականի սկզբի դրությամբ Գերմանիան վերահսկում էր Եվրոպայի մեծ մասին։ Գրավյալ տարածքներում Գերմանիան նշանակում էր գերմանական կառավարություն։ Գերմանիան օգտագործում էր գրավյալ տարածքների բնական և մնարդկային ռեսուրսները։ Հոլոքոստի ժամանա ոչնչացվեցին միլիոնավոր հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք բանտարկվեցին, սպանվեցին Նացիստական համակենտրոնացման ճամբարներում կամ գնդակահարվեցին։
Չնայած 1941 թվականին Գերմանական ռազմագործողությունը ընդդեմ ԽՍՀՄ-ի սկզբնական ձուլում հաջող էր, ԽՍՀՄ-ի հակագրոհի և ԱՄՆ-ի կողմից մուտքի շնորհիվ Արևլյան ճակատում նախաձեռնությունն անցավ ԽՍՀՄ-ի ձեռքը և 1944 թվականի վերջում ԽՍՀՄ-ը արդեն հետ էր գրավել բոլոր իր տարածքները։