Ամբողջատիրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամբողջատիրություն կամ տոտալիտարիզմ (ծագում է լատին․՝ totalis, ամբողջ, լատին․՝ totalitas - լիակատար բառերից), ավտորիտար իշխանության ձև. բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած (տոտոալ) վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը[1]։