![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Johann_Wolfgang_D%25C3%25B6bereiner.jpeg/640px-Johann_Wolfgang_D%25C3%25B6bereiner.jpeg&w=640&q=50)
Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ
From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Վոլֆանգ Դյոբերայներ (գերմ.՝ Johann Wolfgang Döbereiner) (դեկտեմբերի 13, 1780(1780-12-13), Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[1] - մարտի 24, 1849(1849-03-24)[2][3][4][…], Ենա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական միություն[1]), գերմանացի քիմիկոս։ Ենայի համալսարանի պրոֆեսոր (1810 թվական)։
Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ Johann Wolfgang Döbereiner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1780(1780-12-13) Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[1] |
Մահացել է | մարտի 24, 1849(1849-03-24)[2][3][4][…] (68 տարեկան) Ենա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական միություն[1] |
Բնակության վայր(եր) | Սաքսեն-Վեյմար-Էյզենախ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, քիմիկոս և դեղագործ |
Հաստատություն(ներ) | Պեկինի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Եղել է գիտական ղեկավար | Ֆրիդրիխ Շիլլեր |
Հայտնի աշակերտներ | Heinrich Hlasiwetz? |
![]() |
Զբաղվել է պլատինային մետաղների ուսումնասիրությամբ։ 1821-1823 թվականներին պարզել է, որ պլատինի փոշին խթանում է որոշ քիմիական ռեակցիաներ (օդում էթիլսպիրտի գոլորշիների օքսիդացումը, քացախաթթվի, ջրածնի և թթվածնի խառնուրդի պայթյունը)։ 1832 թվականին ցույց է տվել, որ մանրացված պլատինի առկայությամբ ծծմբային գազը օքսիդանում է ծծմբական անհիդրիդի։ 1835 թվականին Ի․ Բերցելիուսն այդ երևույթներն անվանեց կատալիզ։ Դյոբերայները նկատել է, որ ատոմական զանգվածների աճման կարգով դասավորված երեք քիմիապես նման տարրերի խմբերում՝ տրիադներում (Ca-Sr-Ba, Zi-Na-К, S-Se-Те, U-Br-Y), միջին անդամի ատոմական զանգվածը մոտավորապես հավասար է ծայրանդամների ատոմական զանգվածների կիսագումարին։ Սա տարրերը ըստ ատոմական զանգվածների դասակարգելու առաջին փորձն էր։