Ենայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Ենայի համալսարան, ամբողջական անվանումը՝ Ենայի Ֆրիդրիխ Շիլլեր Համալսարան, պետական համալսարան է Գերմանիայի Թյուրինգիա մարզի Ենա քաղաքում։
Ենայի համալսարան գերմ.՝ Friedrich-Schiller-Universität Jena | |
---|---|
Հապավում | FSU Jena |
Տեսակ | հասարակական համալսարան, լրիվ համալսարան և հավաքածու |
Միջազգային անվանում | Friedrich Schiller University of Jena |
Կարգախոս | LIGHT, LIFE, LIBERTY – connecting visions[1] |
Հիմնադրված է | 1558 |
Հիմնադրիր | John Frederick II of Saxony? |
Անվանված է | Ֆրիդրիխ Շիլլեր |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Վալտեր Ռոզենտալ |
Ընդհանուր անձնակազմ | 6979 մարդ (դեկտեմբերի 31, 2013) |
Անդամակցություն | Կոիմբրայի խումբ, Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], European Campus of City‑Universities?[7], ArXiv[8], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[9], Q20643512? և ELIXIR Germany? |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Ենա |
Հասցե | Fürstengraben 1, 07743 Jena, Germany |
Կայք | uni-jena.de |
Friedrich-Schiller-Universität Jena Վիքիպահեստում |
Համալսարանը բացվել է 1558 թ. Ենայի ակադեմիական գիմնազիայի հիման վրա։ Ենայի համալսարանի ծաղկման առաջին շրջանը վերաբերում է 17-րդ դարի 2-րդ կեսին։ 18-րդ դարի վերջին դարձել է գերմանական բուրժուազիայի դասական փիլիսոփայության և հեղափոխական գաղափարների կենտրոն։ 1973-1974 ուսումնական տարում համալսարանում կար 15 ֆակուլտետ, ավելի քան 5 հազար ուսանող, 500 դասախոս։ Գրադարանը՝ հիմնադրված 1558 թ., ուներ ավելի քան 2 միլիոն գիրք (1975 թ.)։
Ենայի համալսարանի հետ են կապված Յո․ Գյոթեի, Յո․ Ֆիխտեի, Ֆ․ Շիլլերի, Ֆ․ Շելինգի, Գ․ Հեգելի և այլոց անունները։ 1663 թ. այստեղ սովորել է Գ․ Լայբնիցը։ 1841 թ. Ենայի համալսարանում դոկտորական դիսերտացիա է պաշապանել Կ․ Մարքսը։ Ենայի համալսարանում են սովորել հայ մշակույթի ականավոր գործիչներ Մ․ Աբեղյանը, Հ․ Գյուլիքևխյանը, Գ․ Էդիլյանը, Ա․ Հովհաննիսյանը, Հ․ Մանանդյանը և ուրիշներ։