Յոհան Պալիսա
From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Պալիսա (գերմ.՝ Johann Palisa, դեկտեմբերի 6, 1848(1848-12-06)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 7, 1848(1848-12-07)[4], Օպավա, Austrian Silesia, Ավստրիական կայսրություն[4][5] - մայիսի 2, 1925(1925-05-02)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[5]), ավստրիացի աստղագետ։
Յոհան Պալիսա Johann Palisa | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1848(1848-12-06)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 7, 1848(1848-12-07)[4] Օպավա, Austrian Silesia, Ավստրիական կայսրություն[4][5] |
Մահացել է | մայիսի 2, 1925(1925-05-02)[1][2][3][…] (76 տարեկան) Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[5] բնական մահով |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, համալսարանի դասախոս և սպա |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[6] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Florentine? |
Մայր | Katharina Pohl? |
![]() |
1866 թվականից 1870 թվականը ուսումնասիրել է մաթեմատիկան և աստղագիտությունը Վիեննայի համալսարանում, սակայն ավարտել է այն միայն 1884 թվականին։ Արդեն 1870 թվականին նա աշխատում էր համալսարանի աստղադիտարանում որպես օգնական, իսկ հաջորդ տարվանից Ժնևի աստղադիտարանում։ 1872 թվականին դարձել է Պուլայի Ավստրո-Հունգարական ծովային աստղադիտարանի տնօրեն (այժմ Պուլա քաղաք Խորվաթիայում)։ Աշխատելով այնտեղ՝ 1874 թվականի մարտի 18-ից նա հայտնաբերել է իր առաջին աստերոիդը (136) Ավստրիան։ 1880-1919 թվականներին աշխատել է նոր Վիեննայի աստղադիտարանում։ 1899, 1902, 1908 թվականներին հրապարակել է իր աստղային կատալոգները։
Պալիսան ընդամենը հայտնաբերել է 122 աստերոիդ 1874 թվականից 1923 թվականը ընկած ժամանակահատվածում։ Նրա պատվին են անվանվել (914) Պալիսենա աստերոիդը և խառնարան Լուսնի վրա։
(320) Կատարինա աստերոիդը, որը Պալիսան հայտնաբերել է 1891 թվականի հոկտեմբերի 11-ին անվանվել է հայտնաբերողի մոր պատվին[7]։ Իսկ (321) Ֆլորենտինա աստերոիդը՝ Պալիսայի դստեր պատվին[8]։