Սպա
From Wikipedia, the free encyclopedia
Սպա, հրամանատարական կազմի ներկայացուցիչ զինված ուժերում կամ այլ ուժային կառույցներում։ Սկզբում սպա են անվանել որոշակի պետական պաշտոններ վարողներին, 16-րդ դարից՝ զորահրամանատարներին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպա (այլ կիրառումներ)
Առաջին անգամ սպայական կոչումները առաջացել են 16-րդ դարի 70-ական թվականներին արևմտա-եվրոպական երկրներում։ Ավատատիրական ժամանակաշրջանում սպաները հավաքագրվում էին ազնվականությունից և կազմում էին յուրահատուկ փակ կաստաներ։