From Wikipedia, the free encyclopedia
Յակուտսկ (յակուտ.՝ Дьокуускай), քաղաք Ռուսաստանում, Սախա-Յակուտիայի Հանրապետության մայրաքաղաքը։ Յակուտիայի ամենամեծ և հին քաղաքն է, Սիբիրի ամենահին քաղաքներից մեկը։ Ռուսաստանի հյուսիս-արևելքի բնակչության թվաքանակով ամենամեծ քաղաքն է և վարչական, արդյունաբերական, մշակութային, ֆինանսական, գիտական կենտրոնը։ Բնակչության թվաքանակով հեռավորարևելյան շրջանի երրորդ քաղաքն է (Վլադիվոստոկից և Խաբարովսկից հետո)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Յակուտսկ | |||||
յակուտ.՝ Дьокуускай | |||||
| |||||
Ռուս-ասիական բանկի վերականգնված շինությունը | |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Յակուտիա | ||||
Համայնք | Yakutsk Urban Okrug?[1] | ||||
Ներքին բաժանում | 8 օկրուգ, քաղաքային օկրուգը ներառում է 7 քաղաքամերձ գյուղ | ||||
Ղեկավար | Այսեն Սերգեևիչ Նիկոլաև | ||||
Հիմնադրված է | 1632 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1643 թվականից | ||||
Մակերես | 122 կմ² | ||||
ԲԾՄ | 95 մ | ||||
Կլիմայի տեսակ | խիստ ցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն և յակուտերեն | ||||
Բնակչություն | ▲311 760 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||||
Ազգային կազմ | յակուտներ` 47 %, ռուսներ` 38 %, այլ` 15 % | ||||
Կրոնական կազմ | ուղղափառներ, կաթոլիկներ, մուսուլմաններ, այլ | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 4112 | ||||
Փոստային ինդեքս | 677ххх | ||||
Փոստային դասիչ | 677000–677999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 14 | ||||
Պաշտոնական կայք | якутск.рф | ||||
| |||||
Քաղաքի օրը նշվում է սեպտեմբերի 14-ին։
1632 թվականի սեպտեմբերի 25-ին ենիսեյան հարյուրապետ Պյոտր Բեկետովի ջոկատը, ուսումնասիրելով Լենա գետի ափը, աջ ափին` ներկայիս Յակուտսկի գտնվելու վայրից 70 կմ ներքև, հիմնադրեց Յակուտյան բերդաքաղաքը։ Հենց սկզբից բերդաքաղաքը բազմամարդ էր։ Նրա կայազորում ներառված էր 300 կազակ։ 1634 թվականին այն պաշարվեց յակուտների կողմից։ 1635 թվականին տեղացի կազակները իրավունք ստացան կոչվել յակուտյան կազակներ[3]։ 1638 թվականին բերդաքաղաքը դարձավ նորաստեղծ Յակուտական վոյեվոդության կենտրոնը։ 1642-1643 թվականներին բերդաքաղաքը տեղափոխվեց ներկայիս վայր` Թույմաադայի հովիտ։
Վերանվանվել է Յակուտսկ 1643 թվականին։ Լինելով ամբողջ Լենայի շրջանի ռազմական-վարչական և առևտրական կենտրոնը` Յակուտսկը ենթարկվում էր Սիբիրյան նահանգին, իսկ 1822 թվականից` Արևելասիբիրյան գեներալ-նահանգապետությանը։ 1822 թվականին Յակուտսկը դարձավ մարզային քաղաք, իսկ 1851 թվականին ստացավ ինքնուրույն երկրամասի կարգավիճակ` Յակուտսկ կենտրոնով։
Յակուտսկի առավել ակտիվ զարգացումը կապված է Իվան Կրաֆտի նահանգապետության շրջանի հետ (1907—1913)։ Քաղաքում կառուցեցին էլեկտրակայան, հեռախոսային կայան, բացվեց թանգարան, հիմնվեց Ռուսական աշխարհագրական ընկերության մասնաճյուղ։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին քաղաքում էր գտնվում Ալսիբի օդային երթուղու կառավարումը, որով ԱՄՆ-ից ինքնաթիռներ էին տեղափոխում։
1922-1991 թվականներին Յակուտսկը Յակուտական ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետության մայրաքաղաքն էր։ 1991 թվականից Յակուտսկը Սախայի հանրապետության մայրաքաղաքն է։
Քաղաքը տեղակայված է Թույմաադայի հովտում` Լենա գետի ձախ ափին, միջին հոսանքում։ Գտնվում է հյուսիսային լայնության 62 աստիճանի զուգահեռականից փոքր-ինչ հյուսիս, ինչի արդյունքում ամռանը դիտարկվում է սպիտակ գիշերների տևական ժամանակահատված, իսկ ձմռանը (դեկտեմբերին) օրվա մեջ լուսավոր է լինում 3-4 ժամ։ Քաղաքի մակերեսը կազմում է 122 կիլոմետր քառակուսի։ Յակուտսկը Հավերժական սառցույթի շրջանում տեղակայված ամենամեծ քաղաքն է։
Յակուտսկը տեղակայված է հարթավայրային շրջանում։ Քաղաքի տարածքում կան շատ լճեր։ Ափերը ավազոտ են, ծանծաղուտներում աճում են եղեգներ։ Լենայի ձախ հիմնական ափը Թույմաադայի հովիտ է հասնում մեծ խորշով, որի բարձրությունը հասնում է շուրջ 100 մետրի։ Քաղաքի կողմից այդ զառիթափերը հիշեցնում են լեռնաշղթա։ Դրա մի հատվածն էլ կազմում է Չոչուր Մուրան լեռը։
Յակուտսկի կենտրոնական մասը Լենա գետի հունից առանձնանում է խոտածածկ ընդարձակ հարթավայրով, այսպես կոչված «Կանաչ մարգագետնով», որը հանդիսանում է Լենայի հովտամասը և ողողվում է դրա ջրերով։
Քաղաքի կլիման խիստ ցամաքային է, տեղումների ոչ մեծ քանակով։
Յակուտսկում ձմեռը խստաշունչ է, հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է -40 °C, երբեմն կարող է գրանցվել մինչև -60 °C (վերջին անգամ այդպիսի ջերմաստիճան գրանցվել է 1951 թվականի հունվարի 2-ին)։ Ձմեռը տևում է հոկտեմբերից մինչև ապրիլ ներառյալ, գարունը և աշունը շատ կարճատև են։ Ձնհալը դեկտեմբերից մարտն ընկած ժամանակաշրջանում բացառվում է։
Ամռանը բնորոշ է տեղումների ոչ մեծ քանակություն և հաճախ` շատ շոգ։ Ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +40 °C, ինչը հյուսիսային քաղաքի համար շատ բարձր ցուցանիշ է։ Յակուտսկի տարեկան ամպլիտուդը երկրագնդի վրա ամենախոշորներից է, գերազանցում է 100 °C (102,8 °C)։
Յակուտսկ, 1971–2000ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | −5.8 (21.6) |
−2.2 (28) |
8.3 (46.9) |
21.1 (70) |
31.1 (88) |
35.1 (95.2) |
38.4 (101.1) |
35.4 (95.7) |
27.0 (80.6) |
18.6 (65.5) |
3.9 (39) |
−3.9 (25) |
38.4 (101.1) |
Միջին բարձր °C (°F) | −35.1 (−31.2) |
−28.6 (−19.5) |
−12.3 (9.9) |
1.7 (35.1) |
13.2 (55.8) |
22.4 (72.3) |
25.5 (77.9) |
21.5 (70.7) |
11.5 (52.7) |
−3.6 (25.5) |
−23.1 (−9.6) |
−34.3 (−29.7) |
−3.4 (25.9) |
Միջին օրական °C (°F) | −38.6 (−37.5) |
−33.6 (−28.5) |
−20.1 (−4.2) |
−4.8 (23.4) |
7.5 (45.5) |
16.4 (61.5) |
19.5 (67.1) |
15.2 (59.4) |
6.1 (43) |
−7.8 (18) |
−27 (−17) |
−37.6 (−35.7) |
−8.8 (16.2) |
Միջին ցածր °C (°F) | −41.5 (−42.7) |
−38.2 (−36.8) |
−27.4 (−17.3) |
−11.8 (10.8) |
1.0 (33.8) |
9.3 (48.7) |
12.7 (54.9) |
8.9 (48) |
1.2 (34.2) |
−12.2 (10) |
−31 (−24) |
−40.4 (−40.7) |
−14.1 (6.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −63 (−81) |
−64.4 (−83.9) |
−54.9 (−66.8) |
−41 (−42) |
−18.1 (−0.6) |
−5.4 (22.3) |
−1.5 (29.3) |
−7.8 (18) |
−14.2 (6.4) |
−40.9 (−41.6) |
−54.5 (−66.1) |
−59.8 (−75.6) |
−64.4 (−83.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 9 (0.35) |
8 (0.31) |
7 (0.28) |
8 (0.31) |
20 (0.79) |
35 (1.38) |
39 (1.54) |
37 (1.46) |
31 (1.22) |
18 (0.71) |
16 (0.63) |
10 (0.39) |
238 (9.37) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 2.1 | 2.0 | 1.9 | 2.9 | 3.8 | 7.3 | 6.5 | 6.0 | 5.3 | 6.1 | 5.7 | 4.1 | 53.7 |
% խոնավություն | 76 | 76 | 70 | 60 | 54 | 57 | 62 | 67 | 72 | 78 | 78 | 76 | 68.8 |
Միջին ամսական արևային ժամ | 18.6 | 98.0 | 232.5 | 273.0 | 303.8 | 333.0 | 347.2 | 272.8 | 174.0 | 105.4 | 60.0 | 9.3 | 2227,6 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net[4] | |||||||||||||
Աղբյուր #2: [5] |
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1856[6] | 1897[7] | 1913[6] | 1926[8] | 1933[9] | 1939[10] | 1956[11] |
2800 | ↗6535 | ↗10 300 | ↗10 558 | ↗23 000 | ↗52 882 | ↗63 000 |
1959[12] | 1962[6] | 1963[13] | 1964[14] | 1965[15] | 1966[16] | 1967[6] |
↗74 330 | ↗79 000 | ↗82 000 | ↗86 000 | ↗89 000 | ↗92 000 | ↗95 000 |
1968[17] | 1970[18] | 1971[19] | 1972[19] | 1973[6] | 1974[20] | 1975[21] |
↗98 000 | ↗107 617 | ↗114 000 | ↗120 000 | ↗126 000 | ↗133 000 | ↗137 000 |
1976[22] | 1979[23] | 1982[24] | 1983[25] | 1984[26] | 1985[27] | 1986[28] |
→137 000 | ↗152 368 | ↗165 000 | ↗170 000 | ↗175 000 | ↗180 000 | ↗184 000 |
1987[29] | 1989[30] | 1990[31] | 1991[22] | 1992[22] | 1993[22] | 1994[22] |
↗188 000 | ↘186 626 | ↗192 000 | ↗193 000 | ↗198 000 | ↘196 000 | ↘194 000 |
1995[32] | 1996[32] | 1997[33] | 1998[32] | 1999[34] | 2000[35] | 2001[32] |
↘193 000 | ↘192 000 | ↗194 000 | ↗196 000 | ↘195 500 | ↘195 400 | ↗197 800 |
2002[36] | 2003[6] | 2004[37] | 2005[6] | 2006[38] | 2007[39] | 2008[40] |
↗210 642 | ↘210 600 | ↗216 800 | ↗235 610 | ↗239 200 | ↗245 600 | ↗255 800 |
2009[41] | 2010[42] | 2011[43] | 2012[44] | 2013[45] | 2014[46] | 2015[47] |
↗264 069 | ↗269 601 | ↘269 500 | ↗278 406 | ↗286 456 | ↗294 138 | ↗299 169 |
2016[48] | 2017[49] | 2018[50] | 2019[51] | |||
↗303 836 | ↗307 911 | ↗311 760 | ↗318 768 |
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1856[6] | 1897[7] | 1913[6] | 1926[8] | 1933[9] | 1939[10] | 1956[11] |
2800 | ↗6535 | ↗10 300 | ↗10 558 | ↗23 000 | ↗52 882 | ↗63 000 |
1959[12] | 1962[6] | 1963[13] | 1964[14] | 1965[15] | 1966[16] | 1967[6] |
↗74 330 | ↗79 000 | ↗82 000 | ↗86 000 | ↗89 000 | ↗92 000 | ↗95 000 |
1968[17] | 1970[18] | 1971[19] | 1972[19] | 1973[6] | 1974[20] | 1975[21] |
↗98 000 | ↗107 617 | ↗114 000 | ↗120 000 | ↗126 000 | ↗133 000 | ↗137 000 |
1976[22] | 1979[23] | 1982[24] | 1983[25] | 1984[26] | 1985[27] | 1986[28] |
→137 000 | ↗152 368 | ↗165 000 | ↗170 000 | ↗175 000 | ↗180 000 | ↗184 000 |
1987[29] | 1989[30] | 1990[31] | 1991[22] | 1992[22] | 1993[22] | 1994[22] |
↗188 000 | ↘186 626 | ↗192 000 | ↗193 000 | ↗198 000 | ↘196 000 | ↘194 000 |
1995[32] | 1996[32] | 1997[33] | 1998[32] | 1999[34] | 2000[35] | 2001[32] |
↘193 000 | ↘192 000 | ↗194 000 | ↗196 000 | ↘195 500 | ↘195 400 | ↗197 800 |
2002[36] | 2003[6] | 2004[37] | 2005[6] | 2006[38] | 2007[39] | 2008[40] |
↗210 642 | ↘210 600 | ↗216 800 | ↗235 610 | ↗239 200 | ↗245 600 | ↗255 800 |
2009[41] | 2010[42] | 2011[43] | 2012[44] | 2013[45] | 2014[46] | 2015[47] |
↗264 069 | ↗269 601 | ↘269 500 | ↗278 406 | ↗286 456 | ↗294 138 | ↗299 169 |
2016[48] | 2017[49] | 2018[50] | 2019[51] | |||
↗303 836 | ↗307 911 | ↗311 760 | ↗318 768 |
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության քանակով քաղաքը գտնվում էր 67-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքների շարքում[52][53]:
1726 թվականին, երբ Յակուտսկով անցնում էր կամչատական առաջին էքսպեդիցիան, այնտեղ հաշվվում էր, ինչպես իր մատյանում նշել է լեյտենանտ Ալեքսեյ Չիրիկովը, ռուսական 300 բակ, իսկ քաղաքի մերձակայքում կար 30 000 յակուտ։
Վերջին մարդահամարի արդյունքներով Յակուտսկի բնակչության թիվը երկու ցուցակագրումների (2002 և 2010) արդյունքում ավելացել է 20,1 տոկոսով[54]։
1990-ական թվականների սկզբից նկատվում է հանրապետության շրջաններից դեպի Յակուտսկ ակտիվ միգրացիա։ 1990-ականների սկզբից մինչև 2000-ականների սկիզբը տեղի էր ունենում ռուսախոս բնակչության հոսք. ներկայումս բնակչության ռուսախոս բաժինը մնում է գրեթե անփոփոխ[55]։ 2000-ականներից սկսած` նկատվում է միգրացիա Միջին Ասիայից, Կովկասից և Չինաստանից։
Յակուտսկի բնակչության թիվը աճում է` ի հաշիվ բնական աճի և միգրացիայի։ Ծագում է խնդիր` բնակչությանն ապահովել անհրաժեշտ ապրուստով, մանկապարտեզներով, դպրոցներով և հիվանդանոցներով։
Յակուտսկը բազմազգ քաղաք է։ Մեծամասնություն են համարվում յակուտները (141 հազար) և ռուսները (113 հազար)։ Քաղաքում ապրում են նաև բուրյաթներ, ուկրաինացիներ, բաշկիրներ, թաթարներ, չեչեններ, ինգուշներ, օսեր, ղրղզներ, լեհեր, լիտվացիներ, դաղստանցիներ, էվենկներ, ուզբեկներ, տաջիկներ, հայեր, մոլդովացիներ, հաներ, կորեացիներ։
2004 թվականի նոյեմբերի 3-ին Սախայի Հանրապետության պետական ժողովի որոշման հիման վրա Մարխի և Կանգալասի ավանները ներառվեցին Յակուտսկի քաղաքային սահմանագծում[56][57]։
Յակուտսկի քաղաքային կազմի մեջ մտնում են Մագան, Տաբագա, Հին Տապագա, Խատասի, Տուլագինո, Կապիտոնովկա, Կիլդյամցի, Սիրդախ, Պրիգորոդնոե, Վլադիմիրովկա գյուղերը։
Սախայի հանրապետության` 2004 թվականի նոյեմբերի 30-ի օրենքով վճռվել է, որ Ժատայը հանդիսանում է ինքնուրույն և միակ մունիցիպալ կառույցը, որը չի մտնում Յակուտսկ քաղաքի քաղաքային օկրուգի կազմի մեջ[58]։
Լինելով շրջանի վարչական և մշակութային կենտրոնը՝ Յակուտսկը չունի շատ զարգացած արդյունաբերություն։ Հիմնական բնագավառները ապահովում են քաղաքի կենսագործունեությունը։ Կեսից ավելին (53,3 %) բաժին է ընկնում ջերմաէներգետիկ համալիրի արտադրանքին, 17,7 % - ը՝ սննդային արդյունաբերությանը, 11,1 % - ը՝ ալմաստի երեսակմանը, 4,3 % - ը՝ շինարարական նյութերի արդյունաբերությանը, 3,2 % - ը՝ մետաղամշակմանը[59]։ Առավել մեծ ձեռնարկություններն են.
Յակուտսկը Յակուտիայի առևտրի և բիզնեսի մեծագույն կենտրոնն է։ Ձեռնարկատիրությունը կազմում է քաղաքի տնտեսության հիմքը։ Աշխատունակ քաղաքացիների գրեթե 60 % - ը, ինչպես նաև հանրապետության շրջաններից և այլ երկրներից ներգաղթածների մեծ մասը զբաղված է առևտրի և ծառայությունների ոլորտում։ Քաղաքում կա մի քանի շուկա (Ստրոիտելնի[60], Սայսարի, Կրիտի, Ստրոիտելնի, Ավտորինոկ), առևտրի կենտրոններ, խանութներ և կրպակներ։ Կոմերցիոն ծառայությունների ոլորտում ներկայացված են ավտոսրահներ, սրճարաններ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մասնավոր պոլիկլինիկաներ, լվացքատներ, անշարժ գույքի գործակալություններ, շինարարական և տրանսպորտային ընկերություններ։
Քաղաքում գործում է գետային նավահանգիստ։ Երկաթուղային տրանսպորտի բացակայության պայմաններում բեռնափոխադրման մեծ մասն իրականացվում է հենց նավահանգստի միջոցով։ Բացի այդ, ջրային մարդատար տրանսպորտը քաղաքը կապում է Լենայի ավազանի այլ բնակավայրերի հետ։ 2008 թվականին տնտեսական և տեխնիկական պատճառներով դադարեցվեցին կանոնավոր ռեյսերը դեպի Խանդիգա։
Ավտոմոբիլային տրանսպորտով հասնել Յակուտսկ դժվար է. А360 «Լենա» դաշնային մայրուղին հասնում է մինչև Նիժնի Բեստյախ ավան, որը տեղակայված է Լենայի աջ ափին՝ Յակուտսկի դիմաց։ Յակուտսկի հետ կապն ամռանն իրականացվում է բեռնամարդատար լաստերի, ձմռանը (դեկտեմբեր - ապրիլ)՝ գետի սառույցի միջոցով, սառցահոսանքի և սառցակալման շրջանում տեղափոխումը հնարավոր է միայն օդային ուղիներով։
Մինչև վերջերս ճանապարհները հիմնականում ունեին մանրախճային մակերես, սակայն վերջին շրջանում իրականացվում են մայրուղու վերականգնման և ասֆալտապատման մասսայական աշխատանքներ[61]։ 2007 թվականին «Վիլյույ» ավտոճանապարհն ընդգրկվեց դաշնային ճանապարհների ցանկում, թեև փաստացի այդպիսի ճանապարհ գոյություն չունի[62]։
Քաղաքում գործում է երկու օդանավակայան.
Քաղաքային և քաղաքամերձ մարդատար տրանսպորտը ներկայացված է ավտոբուսների միջոցով։ Էլեկտրատրանսպորտ չկա։ Մոտ 2005 թվականին Յակուտսկում տեղի ունեցավ մունիցիպալ տրանսպորտի լիարժեք փոխարինում կոմերցիոնով[63]։
Գոյություն ունի նաև միջքաղաքային ավտոբուսային փոխադրում Յակուտսկի ավտոկայանից, որը մայրաքաղաքը կապում է համեմատաբար մոտ վայրերին։ Քաղաքից ավտոբուսային ռեյսեր կան նաև մինչև Ալդան։
Քաղաքում առկա է սառցե պալատ, արհեստական խոտածածկույթով մարզադաշտեր, սպորտի պալատ, սպորտային համալիրներ և սպորտային այլ շինություններ։
Ռուսական արենայում քաղաքը ներկայացնում է «Զարյա» (ռուս.՝ «Заря») մինի ֆուտբոլային ակումբը։ 2008 թվականին թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը մինի ֆուտբոլի Ռուսաստանի Բարձրագույն լիգայում։
Տարբեր տարիներին քաղաքը ներկայացրել են «Դինամո» (ռուս.՝ «Динамо») ֆուտբոլային ակումբը, «Սախա» (ռուս.՝ «Саха») բասկետբոլի ակումբը, «Յակուտյանոչկա» (ռուս.՝ «Якутяночка») վոլեյբոլի կանանց ակումբը, «Սախիանկաս» (ռուս.՝ «Сахаинкас») մինի ֆուտբոլի ակումբը։
2011 թվականից «Յակուտիա» (ռուս.՝ «Якутия») ֆուտբոլային ակումբը նորից բարձրացավ պրոֆեսոնալ մակարդակի և համարվում է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի մասնակից։
Յակուտսկը համարվում է «Դետի Ազիի» (ռուս.՝ «Дети Азии») միջազգային սպորտային խաղերի անցկացման վայրը։ Դրանք անցկացվել են 1996, 2000, 2004, 2008 և 2012 թվականներին։
2014 թվականին քաղաքում անցկացվեց մաս-ռեստլինգի աշխարհի առաջին առաջնությունը[64]։
2005 թվականից քաղաքում ակտիվորեն զարգանում է հեծանվային շարժումը։ Պարբերաբար անցկացվում են մրցույթներ։
Յակուտսկում կրոնական կազմակերպությունները բավականին շատ են, կա աղոթատների մի ամբողջ շարք։
Քաղաքում գործում է Ռուս Ուղղափառ եկեղեցու հինգ ծխական համայնք[65]։ Կա նաև հնածեսության համայնք։
Յակուտսկում կան կաթոլիկներ, ընդ որում, բավականին վաղուց՝ դեռևս 20-րդ դարի սկզբից։ Կան նաև իսլամ դավանողներ։ 2005 թվականի սեպտեմբերի 23-ին քաղաքում բացվեց մզկիթ[66]։ Քաղաքում բնակվում են նաև բուդդիզմի և այլ կրոնների ներկայացուցիչներ[67]։
2006 թվականից Յակուտսկը համարվում է «Միացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ» (ռուս.՝ ОГМВ) միջազգային կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) (ռուս.)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.