![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/MSU_Computer_Center.jpg/640px-MSU_Computer_Center.jpg&w=640&q=50)
Միչիգանի պետական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Միչիգանի պետական համալսարան (անգլ.՝ Michigan State University, MSU), պետական համալսարան ԱՄՆ - ում[17]։
Միչիգանի պետական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Հիմնադրված է | փետրվարի 12, 1855 |
Ընդհանուր անձնակազմ | 6100 մարդ |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[1][2], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[3], Dryad?[4], ArXiv[5], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[6][7], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[8], Կրթության ամերիկյան խորհուրդ[9], National Humanities Alliance?[10], Open Education Network?[11], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[12], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[13], Հետազոտական գրադարանների կենտրոն[14] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[15] |
Երկիր | ![]() |
Կայք | msu.edu(անգլ.) |
![]() ![]() Միչիգանի պետական համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Գտնվում է Իստ - Լանսինգեում, Միչիգան նահանգում[18]։ Հիմնադրվել է 1855 թվականին։ Դասերը սկսվել են 1857 թվականի մայիսին՝ երեք շենքերում։ Այդ պահին համալսարանն ուներ 5 դասախոս և 63 ուսանող։ 2010 թվականին համալսարանում աշխատում էին շուրջ 4900 դասախոս և սովորում էին 47131 ուսանող (36058 բակալավր, 11073 մագիստրոս և ասպիրանտ), այդ թվում 5351 արտասահմանցի ուսանող 130 երկրներից, որից 24-ը Ռուսաստանից։
Համալսարանում գործում է մոտ 200 ակադեմիական ծրագիր[19]։ Միջուկային ֆիզիկայի, ճարտարագիտության, քաղաքագիտության, բիզնեսի, լրագրության, կրթության և օսթեոպատիայի[20] ծրագրերը ԱՄՆ - ում համարվում են լավագույններից։
Համալսարանական քաղաքը (կամպուս) զբաղեցնում է 21 կմ² տարածք, որտեղ տեղակայված են 556 շենք` 100 ուսումնական, 131 գյուղատնտեսական, 166 բնակելի և 42 սպորտային։ Փողոցների երկարությունը կազմում է 42 կմ, իսկ մայթերինը` 160 կմ²։ Գարնանային և աշնանային սեմինարների ժամանակ համալսարանի տարածքում գործում են 7 ավտոբուսային երթուղիներ։ Համալսարանը ունի նաև իր առանձին ոստիկանությունը և բժշկական կենտրոնը։
2007 թվականին համալսարանը իր մասնաճյուղը բացեց Դուբայում։
Համալսարանը ունի տղամարդկանց 12 և կանանց 13 սպորտային թիմեր։ Բոլորը, բացի հոկեյի թիմից, կրում են «Սպարտացիներ» (անգլ.՝ Spartans) անունը։ Նրանցից առավել հայտնի են տղամարդկանց ամերիկյան ֆուտբոլի, հոկեյի և վազքի թիմերը։