Ամերիկյան ֆուտբոլ
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան ֆուտբոլ (անգլ.՝ American football), թիմային, ոչ օլիմպիական սպորտաձև։ Խաղի համար օգտագործվում է ձվաձև գնդակ։ Խաղի նպատակն է նշված ձվաձև գնդակը հասցնել հակառակորդ թիմի վերջնագոտի (անգլ.` end zone) և այդ կերպ միավորներ վաստակել։ Գնդակը վերջնագոտի հասցնելու համար ֆուտբոլիստը կարող է ընտրություն կատարել հետևյալ տարբերակների միջև`
- Գնդակը հասցնելով հակառակորդի գոլային գծից ներս (թաչդաուն) (6 միավոր)
- Գոլային գծից ներս ստանալով փոխանցում ()
- Գնդակը ոտքով հարվածելով հակառակորդի գոլային սյուների միջև ()
- Հակառակորդ թիմի գնդակակիրին (ball carrier) հրելով և քաշելով իր իսկ վերջնագոտուց ներս (2 միավոր)
Ամերիկյան ֆուտբոլ | |
---|---|
Տեսակ | քրիդրիոն ֆուտբոլ |
Այլ անուններ | գրիդրոն |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Թիմ փոքր | 22 |
Սեռ | արական, իգական |
Կարգավիճակ | թիմային, գնդակով խաղ |
Հարմարանք | ձվաձև գնդակ |
Վայր | ամերիկյան ֆուտբոլի դաշտ |
Առաջին առաջնություն | նոյեմբերի 6, 1869 թ.` Ռադջերսի և Փրինսթոնի համալսարանների միջև |
Օլիմպիական խաղեր | չկա, ցուցադրվել է 1932 թ.-ի ամառային օլիմպիական խաղերում Չի ճանաչվել որպես օլիմպիական սպորտաձև |
Տարբերվում է | Ֆուտբոլ և ֆուտբոլի տարատեսակներ |
Պորտալ | Պորտալ:Ամերիկյան ֆուտբոլ |
American football Վիքիպահեստում |
Խաղն անցկացվում է 120 յարդ (110 մետր) երկարությամբ և 53 1/3 յարդ (49 մետր) լայնությամբ ուղղանկյուն կանաչապատ դաշտում։ Թիմերի այսպես կոչված «դարպասները» իրենցից ներկայացնում են 10 ֆուտ (3 մետր) բարձրությամբ երկու զուգահեռ հենասյուններ, որոնց միջև ընկած հեռավորությունը կազմում է 18,6 ֆուտ (5,7 մետր)։
Խաղի ժամանակը բաղկացած է 4 հատ 15 րոպեանոց քառորդներից։ Հավասար հաշվի դեպքում տրվում է լրացուցիչ ժամանակ՝ օվերթայմ, որի տևողությունը նույնպես 15 րոպե է։
Սպորտաձևը հատկապես տարածված է Միացյալ Նահանգներում։ Կանադայում գործում է կանադական ֆուտբոլը, որի կանոնները մի փոքր տարբերբերվում է ամերիկյանից։ ԱՄՆ-ում կան ամերիկյան ֆուտբոլի ավագ դպրոցի, համալսարանային և պրոֆեսիոնալ մակարդակներ, որոնց կանոնները շատ աննշան են միմյանցից տարբերվում[1]։ Ամենաառաջնակարգ լիգան այս սպորտաձևում համարվում է ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգան (National Football League, կրճատ՝ NFL)։
Ամերիկյան և կանադական ֆուտբոլների տարբերությունները կանոնների և մարզադաշտի չափերի միջև են[2]։ Երկու սպորտաձևերն էլ համարվում են ռեգբիի և սովորական ֆուտբոլի սկզբնական տարբերակները։