Հոկեյ
թիմային սպորտի ընտանիք / From Wikipedia, the free encyclopedia
Հոկեյ (անգլ.՝ Hockey, հավանաբար հին ֆրանսերեն hoquet — հովվի ցուպ՝ կեռով), օլիմպիական թիմային սպորտաձև մականներով և գնդակով կամ տափօղակով, որի նպատակն է անհատական վարման և փոխանցումների միջոցով առավել թվով գնդակներ անցկացնել հակառակորդի դարպասը։ Գոյություն ունի հոկեյի 3 հիմնական տեսակ. տափօղակով հոկեյ (միջազգային պաշտոնական տերմինաբանությամբ՝ հոկեյ սառույցի վրա), գնդակով հոկեյ և մականախաղ։ Խաղում են հատուկ դաշտերում (հրապարակներում)։