From Wikipedia, the free encyclopedia
Միխո Մոսուլիշվիլի (վրաց.՝ მიხო მოსულიშვილი, ծնվել է՝ 10 դեկտեմբերի, 1962, Առաշենդա, Գուրջաանի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող, դրամատուրգ, էսսեիստ, թարգմանիչ։
Միխո Մոսուլիշվիլի მიხო მოსულიშვილი | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ მიხეილ მოსულიშვილი |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1962[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Արաշենդա, Գուրջաանի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, կենսագիր, երկրաբան, խմբագիր և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | վեպ, պատմվածք, պիես, Սցենար, Գերկարճ (ֆլեշ) արձակ և էսսե |
Գրական ուղղություններ | Մետամոդեռնիզմ և post-postmodernism? |
Ուշագրավ աշխատանքներ | A Big She-Bear?[2] |
Պարգևներ | |
Ազգականներ | Liguri Mosulishvili? |
Ներշնչվել է
| |
Կայք | mihobooks.wordpress.com |
Miho Mosulishvili Վիքիպահեստում |
Միխո Մոսուլիշվիլին ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 10-ին Առաշենդա գյուղում։ 1986 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի երկրաբանական-աշխարհագրական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-երկրաբանի մասնագիտություն (երկրաբանական նկարահանումներ, օգտակար հանածոների որոնում)։
1981—1984 թվականներին զուգահեռաբար սովորել է նաև կինոդրամատուրգիայի բաժնում (Էռլոմ Ախվլեդիանիի ու Դաթո Աղիաշվիլիի արվեստանոց)։
Աշխատել է որպես երկրաբան, լրագրող, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ։
Միխո Մոսուլիշվիլին հրատարակել է պատմվածքների, վեպերի ու պիեսների շուրջ քսան վրացերեն գրքեր։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նրա պիեսները Վրաստանում բեմադրվում են ինչպես թատրոնում, այնպես էլ ռադիոյով ու հեռուստատեսությամբ։
Միխո Մոսուլիշվիլին ապրում է Թբիլիսիում կնոջ ու դստեր հետ։
Միխո Մոսուլիշվիլին արժանացել է «Պատվո մեդալ» («Honor» Medal Արխիվացված 2007-10-22 Wayback Machine) Վրաստանի նախագահի 1998 թվականի մարտի 7-ի № 132 հրամանով («Ցիսկարի» գրական ամսագրի հիմնադրման 150-ամյակի առթիվ - «Սաքարթվելոյի Հանրապետություն» թերթ, 15 մարտի, 1998 թվական)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.