հայ թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Հրաչյա Սմբատի Բայրամյան (հունիսի 18, 1944, Բաղանիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, վրացագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1975), դոցենտ (1981), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։
Հրաչյա Բայրամյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1944 (80 տարեկան) Բաղանիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1969) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1975) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և պարսկերեն |
Ծնվել է Բաղանիս (այժմ Տավուշի մարզ) գյուղում։ 1969 թվականին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պարսկերեն լեզվի և գրականության բաժինը։ 1967-1968 թվականներին ուսանել է Թբիլիսիի պետական համալսարանի վրացական բանասիրական ֆակուլտետում։ 1969-1970 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի Շոթա Ռուսթավելու անվան հայ-վրացական գրական կապերի կաբինետում որպես ավագ լաբորանտ։ 1971-1974 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրայում։ 1975 թվականին «Վրաց գրականությունը հայ նախասովետական քննադատության մեջ (1846-1916)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան1975-2006 թթ.՝ ԵՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող և նույն կենտրոնի գիտխորհրդի քարտուղար։ 2007 թվականից ԵՊՀ վրացագիտության հայկական կենտրոնի տնօրենն է։
Պարգևատրվել է Վրաստանի Գրողների ստեղծագործական միության Իվանե Մաչաբելու անվան մրցանակով, Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական մշակույթի բարեկամ» մեդալով և «Պատվո դիպլոմ»-ով։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.