«Միլան» կամ Ֆուտբոլային միություն Միլան (իտալ.՝ Associazione Calcio Milan, AC Milan), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Իտալիայի Միլան քաղաքից։ Հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլան (այլ կիրառումներ)
Միլան | ||||
Ամբողջական անուն | Associazione Calcio Milan Միլան Ֆուտբոլային Միություն | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Rossoneri (կարմիր-սևեր) Diavolo (դևեր) | |||
Գույներ | Կարմիր-սև-ճերմակ | |||
Հիմնադրում | Դեկտեմբերի 13, 1899 | |||
Երկիր | Իտալիա | |||
Քաղաք | Միլան | |||
Մարզադաշտ | Սան Սիրո | |||
Տարողունակություն | 80,018 | |||
Նախագահ | Պաոլո Սկարոնի | |||
Մարզիչ | Ստեֆանո Պիոլի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A (Իտալիա) | |||
2021-22 | 1-րդ | |||
|
Ակումբը հիմնադրվել է 1899-ի դեկտեմբերի 13 թվականին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club"։
Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով[1] (մյուսը Բոկա Խունիորսն է՝ կրկին 18 գավաթ[2])։
Ակումբն իր խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։
Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Միլանը 2012 թվականին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում՝ 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով[3]։
Ակումբի մարզիչն է իտալացի Ջենարո Գատուզոն է, ով ստանձնել է այդ պաշտոնը 2017 թվականի Նոյեմբերից։
Պատմություն
1901 թվականին «Միլանը» նվաճել է իր առաջին պատմական գավաթը՝ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային։
1906 թվականին «Միլանը» երկրորդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն այս անգամ հաղթելով Յուվենտուսին։ Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը 1907 թվականին։ Այդ տարում Միլանը ստացավ իր նոր անունը «Football Club Milan»։
1926 թվականին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել Միլանում մարզադաշտ կառուցելու համար, որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին Միլանն ու Ինտերը։ Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը։
1908 թվականին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել։ Այդ որոշումը Միլանին մեծ վնաս հասցրեց և Միլանը հրաժարվեց մասնակցել առաջնությանը։ Դրանից հետո ավելի քան քառասուն տարի Միլանը չէր կարողանում հասնել հաջողության։ Այդ ընթացքում Միլանը փոխեց իր անունը ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio) և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associazione Calcio Milan)։
1949 թվականին Միլանում հայտնվեցին Նորդալը, Գրինը և Լիդհոլմը, որոնց անվանեցին "Գրե-Նո-Լի"։ Նրանց օգնությամբ Միլանը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն։
1955 թվականին Միլանը նվաճեց իր հինգերորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի Միլանը Չեմպիոնների գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց Ռեալին։
1958 թվականին Միլանը համալրեց Ալտաֆինին։ Ալտաֆինի, Լիդհոլմ, Սկիաֆինո եռյակի օգնությամբ Միլանը վերադարձրեց չեմպիոնական կոչումը։
1962 թվականին Միլանը հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Հաջորդ տարում Միլանն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով Բենֆիկային։
1968 թվականին Միլանն իններորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն, իսկ հաջորդ տարում Միլանը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով Այաքսին։ Խաղի հերոս դարձավ Պրատին՝ խփելով երեք գոլ։
1976-1977 մրցաշրջանում Միլանը հազիվ իր տեղը պահպանեց Սերիա A-ում։ Այդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979 թվականին Միլանը նվաճեց իր տասներորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի «Միլան» ակումբի նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և Միլանին ուղարկեցին Սերիա B, որտեղից Միլանը դուրս եկավ երկու տարի անց։
1986 թվականին Միլանը գնեց Սիլվիո Բերլուսկոնին և Միլանի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արրիգո Սակկին, իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը, Ռայկարդը և Վան Բաստենը։ Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բեռլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին, ում գլխավորությամբ Միլանը 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն, 3 անգամ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, սակայն միայն մեկ անգամ հաղթեց 1994 թվականին՝ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության մատնելով Բարսելոնային։
1996 թվականին Միլանը տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց։ Այնուհետև Բերլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը։ Սակայն նա չկարողացավ անել այն, ինչ նրանից սպասում էին։ Արդյուքում Միլանը կրկին գլխավորեց Սակկին, բայց ապարդյուն։ Միլանը Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը։ Սակկիին փոխարինեց Կապելլոն, ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել, որի արդյունքում Միլանը գլխավորեց Ձակկերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն։
Միլանում սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան, երբ 2001 թվականին Միլանը գլխավորեց Կառլո Անչելոտտին։ Նրա գլխավորությամբ Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, երկու անգամ Իտալիայի սուպերգավաթը, երկու անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, նվաճեց Եվրոպայի երկու սուպերգավաթ, դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն։
Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո Միլանը սկսեց զիջել իր դիրքերը։ 2009 թվականին Անչելոտտիին փոխարինեց Լեոնարդոն, ում գլխավորությամբ Միլանի գործերն ավելի վատացան և 2010 թվականի հունիսի 25-ին Միլանը գլխավորեց Ալլեգրին և Միլանը 2010-2011 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։ Սակայն դրանից հետո Միլանը տարեցտարի սկսեց ավելի ցածր դիրքեր զբաղեցնել մրցաշարային աղյուսակում (2011-2012 մրցաշրջանում՝ 2-րդ տեղ, 2012-2013 մրցաշրջանում՝ 3-րդ տեղ, 2013-2014 մրցաշրջանում` մրցաշարի առաջին կեսից հետո, 11-րդ տեղ), ինչը դժգոհությունների ալիք բարձրացրեց Ալլեգրիի նկատմամբ թե՛ Միլանի երկրպագուների, թե՛ ղեկավարության կողմից։ 2014 թվականի հունվարի 12 թվականին, մրցաշարի հետնապահ Սասսուոլոյից կրած 4-3 հաշվով պարտությունից հետո, ակումբի ղեկավարությունը հեռացրեց Ալլեգրիին Միլանի մարզչի պաշտոնից[4]։ 2014 թվականի հունվարի 16-ին Միլանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց ակումբի նոր մարզչի անունը. Կլարենս Զեեդորֆ, ով ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց անմիջապես հետո ստանձնեց Միլանի մարզիչի պաշտոնը[5]։
Զեեդորֆի գլխավորությամբ թիմը 2013-2014 մրցաշրջանն ավարտեց ընդամենը 8-րդ տեղում՝ զրկվելով եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ 2014 թվականի հունիսի 9-ին՝ մրցաշրջանի ավարտից հետո, Զեեդորֆը պաշտոնանկ արվեց։ Նրան փոխարինեց ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպպո Ինձագին[6]։ Սակայն Ինձագիի հետ ակումբը չկարողացավ հասնել հաջողությունների․ առաջնությունում գրավեց ընդամենը 10-րդ տեղը և նորից զրկվեց եվրոպական մրցաշարերից։ 2015 թվականի հունիսի 16 թվականին նրան փոխարինեց սերբ մարզիչ Սինիշա Միխայլովիչը[7]։Սակայն Սինիշան նույնպես չկարողացավ արդարացնել Միլանի երկրպագուների և ղեկավարության սպասելիքները։ 2016 թվականի ապրիլի 12-ին 47-ամյա մասնագետն հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, և նոր մարզիչ նշանակվեց Քրիստիան Բրոկկին, ով նույն տարում նույնպես հեռացվեց։ Բրոկկիին փոխարինեց Վինչենցո Մոնտելլան։
2017 թվականին Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում Միլանը սեփական հարկի տակ 6:0 հաշվով պարտության է մատնում մակեդոնական Շկենդիային։ Վերջին անգամ եվրագավաթներում 6 գոլ էր խփել 1993 թվականին Կոպենհագենի հետ մրցավեճում (6:0)։ Բացի այդ, դա եվրագավաթներում իտալական ակումբի երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր։ Ռեկորդը գրանցվել է 1962-63 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, երբ 8:0 հաշվով ջախջախվել է Ունիոնին։ Ուշագրավ է, որ եվրագավաթներում Միլանն առաջին խաղակեսում 3 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայի 2004-2005 մրցաշրջանի Լիվերպուլի դեմ տխրահռչակ եզչրափակչում։
Չեմպիոնների լիգա
1962-63 մրցաշրջան՝ Ալտաֆինիի բաղձալի դուբլ
Միլանն իր առաջին Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը նվաճել է հեռավոր 1962-63 թվականների մրցաշրջանում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Պորտուգալական Բենֆիկայի նկատմամբ։ Այդ տարիներին Միլանում տոն էին տալիս այնպիսի լեգենդներ, ինչպիսինն են օրինակ՝ Ժոզե Ալտաֆինին, Ջիանի Ռիվերան, Չեզարե Մալդինին։
Հավելում. Միլանը առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որը նվաճել է Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը։
1968-69 մրցաշրջան՝ Պրատիական գոլահարություն…
Հաջորդ գավաթին Միլանցիները ստիպված էին սպասել 6 տարի։ 1968-69 մրցաշրջանում Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը՝ 4-1 հաշվով ջաղջախելով հոլանդական Այաքսին։ Այդ տարիներին Միլանն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, իսկ թիմի ուղեղը համարվում էր Պիերինո Պրատին, ով քարը քարի վրա չթողեց Այաքսից, դառնալով հեթրիկի հեղինակ։
Չնայած այն բանին, որ Այաքսը այդ տարիներին շատ հզոր կազմ ուներ, լեգենդար Յոհան Կրույիֆի գլխավորությամբ, սակայն Միլանցիները այդ երեկո դաշտ էին դուրս եկել «Առյուծի» հոգեբանությամբ։ Արդեն 7րդ րոպեին Պրատին բացեց խաղի հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում՝ 40րդ րոպեին նույն Պրատին կրկնապատկեց հաշիվը դառնալով դուբլի հեղինակ։ Հոլանդացիները չնկճվեցին և 60րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը կրճատեց կենտրոնական պաշտպան Վասովիչը՝ 2-1…
7 րոպե էլ չէր անցել Վասովիչի գոլից, և Միլանի իտալացի հարձակվող Սորմանին ձախ ոտքի հուշքու հարվածով նորից ետ բերեց 2 գնդակի առավելությունը՝ 3-1…
Իսկ ահա հանդիպման ավարտից 15 րոպե առաջ՝ 75րդ րոպեին Պրատին գլխի հարվածով հաշիվը դարձրեց արդեն 4-1, դառնալով այդ խաղում հեթրիկի հեղինակ և Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը Չեմպիոնների Լիգայում…
1988-89 մրցաշրջան կամ՝ Բաստեն, Գուլիտ, Ռայկարդ
Թերևս ութսունականների վերջերի և ինըսունականների սկզբների Միլանը միշտ կմնան պատմության մեջ, որպես հոլանդական տրիո անվանմամբ։ Բանն այն է, որ այդ տարիներին Միլանում հավաքվել էին ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների ամենահզոր եռյակը՝ Վան Բասեն, Ռուդ Գուլիտ, Ֆռենկ Ռայկարդ։ Այս ֆուտբոլիստները չէին ճանաչում հեղինակություն, այս ֆուտբոլիստները կերտեցին մի բան, որի մասին խոսում են մինչ օրս…
Դրա վառ ապացույցն էր 1988-89 մրցաշրջանը։
Այդ տարի Միլանի 3 ֆուտբոլիստ պայքարում էին իրար մեջ Ոսկե Գնդակի համար՝ Բարեսին, Ռայկարդը և Վան Բաստենը։ (Հաղթեց Վան Բաստենը)
Միլանն այդ տարվա կիսաեզրափակչում 5-0 հաշվով ջաղջախեց Մադրիդի Ռեալին, որը ամենախայտառակ պարտությունն էր Մադրիդի Ռեալի պատմության մեջ։
1989 թվականի Մայիսի 24ին Բարսելոնայի Քամփ Նոու մարզադաշտում Միլանն (Խանութում կոշիկի վաճառող) Արիգո Սակիի գլխավորությամբ ուղղակի շան ծեծ տվեց Ռումինական Ստյաոային՝ 4-0…
Այդ խաղում հիշատակվեցին Ռուդ Գուլիտի և Վան Բաստենի դուբլերը, որոնց շնորհիվ Միլանը արդեն 3րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը։
1989-90 մրցաշրջան՝ Հերթը Ռայկարդինն է
Մյուս մրցաշրջանում Միլանը պահպանեց չեմպիոնական տիտղոսը և դարձավ վերջին ակումբը, որը անընդմեջ գավաթ է նվաճում Եվրոպայի Չեմպիոնների Գավաթում։
Այս մրցաշրջանում Հոլանդական եռյակը նորից իր բարձրության վրա էր։
Մինչև այդ Միլանցիները կիսաեզրափակում մրցաշարից դուրս էին թողել Բավարիային. առաջին խաղը կայացել էր Սան-Սիրոյում և Միլանը հաղթել էր 1-0 հաշվով։ Երկրորդ խաղը անցավ գերլարված պայքարում. Մյունխենցիները 59-րդ րոպեից Շտրունցի օգնությամբ գոլ խփեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ ահա 101-րդ րոպեին փոխարինման դուր ելած Բորգոնովոն հաշիվը դարձնում է 1-1, ճիշտ է 4 րոպե անց Բավարիայի ֆուտբոլիստներին հաջողվում է գոլ խփել և հաղթել Միլանին, սակայն մրցակցի դաշտում գոլ խփելու շնորհիվ Միլանցիները դուրս են գալիս եզրափակիչ… (Այդ տարի Միլանն առաջին ակումբն էր մրցաշարի պատմության մեջ, որը լրացուցիչ ժամանակում գոլ է խփում և հաղթում է մրցակցին)
Եզրափակիչը նոույնպես անցնում է գերլարված և համառ պայքարում, սակայն այդ երեկո Միլանցիները հաղթում են Բենֆիկային, 1-0 հաշվով։ Ֆռենկ Ռայկարդի գոլի շնորհիվ Միլանը 4րդ անգամ է նվաճում Չեմպիոնների գավաթը։
Մարզադաշտ
Միլանը իր տնային խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։
Սկզբում ունեցել է 20 հազար ընդունակություն և կարող էր տեղավորել մինչև 35 հազար հանդիսատես։ 1955 թվականին մարզադաշտը ենթարկվել է հերթական վերակառուցման, որի արդյունքում տեղավորելիությունը աճել է մինչև 82000 հանդիսատես։ Նույն թվականին Միլան քաղաքի մեկ այլ ակումբ՝ Ինտերը, տեղափոխվել է Սան Սիրո։
1979 թվականին Սան-Սիրո մարզադաշտն անվանվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ջուզեպպե Մեացցայի անունով, և դրանից հետո սկսել կոչվել «Ջուզեպպե Մեացցայի անվան Սան-Սիրո մարզադաշտ»։
Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[8]։
Համազգեստներ
Վիճակագրություն
Դիվիզիոն | Մրցաշրջանների քանակը | Դեբյուտ | Վերջին մրցաշրջան |
---|---|---|---|
A | 115 | 1900-1901 | 2016-2017 |
B | 2 | 1980-1981 | 1982-1983 |
Ռեկորդներ
Հայտնի ֆուտբոլիստներ
Ոսկե Գնդակ
Միլանի պատմության ոսկե գնդակի դափնեկիրներ։
- Ջաննի Ռիվերա — 1969
- Կաղապար:Country data SUR Ռուդ Գուլիտ — 1987
- Մարկո Վան-Բաստեն — 1988, 1989, 1992
- Ջորջ Վեա — 1995
- Անդրեյ Շևչենկո — 2004
- Կակա — 2007
Ֆիֆայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ
«Միլանի» լեգնեդները որոնք դարձել են Ֆիֆայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ:
- Մարկո Վան-Բաստեն — 1992
- Ջորջ Վեա — 1995
- Կակա — 2007
Աշխարհի առաջնություն
Միլանի ֆուտբոլիստներ ովքեր հաղթել են աշխարհի առաջնությունում:
- Պետրո Արկարի — 1934
- Ֆրանկո Բարեզի — 1982
- Ֆուլվիո Կոլովատի — 1982
- Մարսել Դեսայի — 1998
- Ռոկե Ժունիոր — 2002
- Ջենարո Գատուզո — 2006
- Ալբերտո Ջիլարդինո — 2006
- Ալեսանդրո Նեստա — 2006
- Ֆիլիպո Ինձագի — 2006
- Անդրեա Պիրլո — 2006
100 և ավելի խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցանկ
2018 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ
Անուն | Ազգություն | Դիրք | Տարիներ | Խաղ | Գոլ | Հղում |
---|---|---|---|---|---|---|
Ալեսսանդրո Սկարիոնի | Իտալիա | ԿՊ | 1909–1915, 1916–1921 | 118 | 2 | [9] |
Չեզարի Լովատի | Իտալիա | ԿՊ | 1911–1915, 1916–1922 | 101 | 6 | [10] |
Ֆրանչեսկո Սոլդերա | Իտալիա | ԿՊ | 1914–1924 | 108 | 9 | [11] |
Պյետրո Բրոնզինի | Իտալիա | ԿՊ | 1919–1926 | 139 | 5 | [12] |
Ջուզեպպե Սանտագոստինո | Իտալիա | ՀՐ | 1921–1932 | 236 | 106 | [13] |
Ալֆրեդո Դե Ֆրանչեսկինի | Իտալիա | ԿՊ | 1922–1929 | 104 | 0 | [14] |
Ալեսսանդրո Սկենոնի | Իտալիա | ՊՇ | 1924–1933 | 211 | 0 | [15] |
Լուչջի Պերվերզի | Իտալիա | ՊՇ | 1925–1926 1927–1940 | 341 | 0 | [16] |
Ֆրանչեսկո Պոմի | Իտալիա | ՊՇ | 1926–1933 | 224 | 1 | [17] |
Ջուզեպպե Մարկի | Իտալիա | ԿՊ | 1926–1933 | 134 | 2 | [18] |
Ջուզեպպե Տոռիանի | Իտալիա | ՀՐ | 1927–1935 | 206 | 34 | [19] |
Դարիո Կոմպիանի | Իտալիա | ԴՊ | 1927–1935 | 220 | 0 | [20] |
Պյետրո Արկարի | Իտալիա | ՀՐ | 1930–1936 | 186 | 70 | [21] |
Ջուզեպպե Բոնիցցոնի | Իտալիա | ՊՇ | 1931–1940 | 266 | 2 | [22] |
Ջովաննի Մորետտի | Իտալիա | ՀՐ | 1931–1939 | 223 | 68 | [23] |
Անտոնիո Բորտոլետտի | Իտալիա | ԿՊ | 1933–1940 | 225 | 1 | [24] |
Կարլո Ռիգոտտի | Իտալիա | ԿՊ | 1933–1937 | 124 | 0 | [25] |
Մարիո Զորզան | Իտալիա | ԴՊ | 1935–1941 | 176 | 0 | [26] |
Ալդո Բոֆֆի | Իտալիա | ՀՐ | 1936–1943 | 187 | 131 | [27] |
Ջուզեպպե Անտոնինի | Իտալիա | ԿՊ | 1937–1944, 1945–1949 | 275 | 23 | [28] |
Էնրիկո Բոնիֆորտի | Իտալիա | ՊՇ | 1939–1943 | 109 | 5 | [29] |
Ջաննի Տոպպան | Իտալիա | ԿՊ | 1940–1948 | 150 | 1 | [30] |
Ջովաննի Ռոզետտի | Իտալիա | ԴՊ | 1941–1951 | 146 | 0 | [31] |
Անդրեա Բոնոմի | Իտալիա | ԿՊ | 1942–1952 | 233 | 3 | [32] |
Օմերո Տոնյոն | Իտալիա | ԿՊ | 1945–1956 | 342 | 2 | [33] |
Էտտորե Պուրիչելլի | Իտալիա | ՀՐ | 1945–1949 | 116 | 57 | [34] |
Կառլո Աննովացցի | Իտալիա | ԿՊ | 1945–1953 | 287 | 55 | [35] |
Ռիկկարդո Կարապելլեզե | Իտալիա | ՀՐ | 1946–1949 | 106 | 52 | [36] |
Մարիո Ֆոգլիա | Իտալիա | ՊՇ | 1946–1951 | 127 | 0 | [37] |
Ռենցո Բուրինի | Իտալիա | ՀՐ | 1948–1953 | 194 | 88 | [38] |
Գուննար Նորդալ | Շվեդիա | ՀՐ | 1949–1956 | 268 | 221 | [39] |
Գուննար Գրեն | Շվեդիա | ԿՊ | 1949–1953 | 137 | 38 | [40] |
Նիլս Լիդհոլմ | Շվեդիա | ԿՊ | 1949–1961 | 394 | 89 | [41] |
Լորենցո Բուֆֆոն | Իտալիա | ԴՊ | 1950–1959 | 300 | 0 | [42] |
Արտուրո Սիլվեստրի | Իտալիա | ՊՇ | 1950–1955 | 163 | 7 | [43] |
Ամլետո Ֆրինյանի | Իտալիա | ՀՐ | 1951–1956 | 142 | 29 | [44] |
Ֆրանչեսկո Զագատտի | Իտալիա | ՊՇ | 1952–1962 | 252 | 2 | [45] |
Էրոս Բերալդո | Իտալիա | ԿՊ | 1952–1959 | 133 | 4 | [46] |
Ալֆիո Ֆոնտանա | Իտալիա | ՊՇ | 1953–1955, 1956–1960 | 170 | 7 | [47] |
Մարիո Բերգամասկի | Իտալիա | ԿՊ | 1953–1958 | 151 | 4 | [48] |
Չեզարե Մալդինի | Իտալիա | ՊՇ | 1954–1966 | 412 | 3 | [49] |
Խուան Ալբերտո Սկիաֆֆինո | Ուրուգվայ / Իտալիա | ԿՊ | 1954–1960 | 171 | 60 | [50] |
Կառլո Գալլի | Իտալիա | ՀՐ | 1956–1961 | 128 | 57 | [51] |
Ջովաննի Տրապատտոնի | Իտալիա | ԿՊ | 1958–1971 | 351 | 6 | [52] |
Մարիո Տրեբբի | Իտալիա | ՊՇ | 1958–1966 | 167 | 1 | [53] |
Ժոզե Ալտաֆինի | Բրազիլիա / Իտալիա | ՀՐ | 1958–1965 | 246 | 161 | [54] |
Ջորջիո Գեցցի | Իտալիա | ԴՊ | 1959–1965 | 144 | 0 | [55] |
Ամբրոջիո Պելագալլի | Իտալիա | ԿՊ | 1960, 1961–1966 | 154 | 1 | [56] |
Մարիո Դավիդ | Իտալիա | ՊՇ | 1960–1965 | 140 | 8 | [57] |
Ջաննի Ռիվերա | Իտալիա | ԿՊ | 1960–1979 | 658 | 164 | [58] |
Ջովաննի Լոդետտի | Իտալիա | ԿՊ | 1962–1970 | 288 | 26 | [59] |
Բրունո Մորա | Իտալիա | ՀՐ | 1962–1969 | 148 | 33 | [60] |
Դարիո Բարլուցցի | Իտալիա | ԴՊ | 1962–1967 | 102 | 0 | [61] |
Ջուլիանո Ֆորտունատո | Իտալիա | ՀՐ | 1962–1967 | 104 | 22 | [62] |
Ամարիլդո | Բրազիլիա | ՀՐ | 1963–1967 | 131 | 38 | [63] |
Նելլո Սանտին | Իտալիա | ՊՇ | 1963–1969 | 104 | 0 | [64] |
Կառլ-Հայնց Շնելլինգեր | ԳՖՀ | ՊՇ | 1965–1974 | 334 | 3 | [65] |
Անջելո Սորմանի | Իտալիա | ՀՐ | 1965–1970 | 180 | 65 | [66] |
Ռոբերտո Ռոզատո | Իտալիա | ՊՇ | 1966–1973 | 269 | 8 | [67] |
Պիերինո Պրատի | Իտալիա | ՀՐ | 1966, 1967–1973 | 209 | 102 | [68] |
Անջելո Անկվիլլետտի | Իտալիա | ՊՇ | 1966–1977 | 418 | 2 | [69] |
Ֆաբիո Կուդիչինի | Իտալիա | ԴՊ | 1967–1972 | 183 | 0 | [70] |
Ռոմեո Բենետտի | Իտալիա | ԿՊ | 1970–1976 | 251 | 49 | [71] |
Ջորջիո Բիասիոլո | Իտալիա | ԿՊ | 1970–1977 | 215 | 17 | [72] |
Ջուլլիո Զիգոլի | Իտալիա | ՊՇ | 1970–1974, 1975–1976 | 110 | 1 | [73] |
Ալբերտո Բիգոն | Իտալիա | ԿՊ | 1971–1980 | 329 | 90 | [74] |
Ջուզեպպե Սաբադինի | Իտալիա | ՊՇ | 1971–1978 | 244 | 17 | [75] |
Ալդո Մալդերա | Իտալիա | ՊՇ | 1972, 1973–1982 | 310 | 39 | [76] |
Լուչիանո Չիարուգի | Իտալիա | ՀՐ | 1972–1976 | 155 | 60 | [77] |
Մաուրիցցիո Տուրոնե | Իտալիա | ՊՇ | 1972–1978 | 191 | 2 | [78] |
Վալտեր Դե Վեչչի | Իտալիա | ԿՊ | 1974, 1978–1981 | 112 | 11 | [79] |
Էնրիկո Ալբերտոզի | Իտալիա | ԴՊ | 1974–1980 | 233 | 0 | [80] |
Ալդո Բետ | Իտալիա | ՊՇ | 1974–1981 | 204 | 2 | [81] |
Էգիդիո Կալլոնի | Իտալիա | ՀՐ | 1974–1978 | 143 | 54 | [82] |
Ֆուլվիո Կոլլովատի | Իտալիա | ՊՇ | 1976–1982 | 198 | 8 | [83] |
Ջորջիո Մորինի | Իտալիա | ԿՊ | 1976–1980 | 107 | 7 | [84] |
Ռուբեն Բուրիանի | Իտալիա | ԿՊ | 1977–1982 | 180 | 14 | [85] |
Ռոբերտո Անտոնելլի | Իտալիա | ՀՐ | 1977–1982 | 143 | 32 | [86] |
Ֆրանկո Բարեզի | Իտալիա | ՊՇ | 1978–1997 | 719 | 33 | [87] |
Վալտեր Նովելլինո | Իտալիա | ԿՊ | 1978–1982 | 151 | 14 | [88] |
Ֆրանչեսկո Ռոմանո | Իտալիա | ԿՊ | 1979–1983 | 108 | 4 | [89] |
Սերժիո Բատտիստինի | Իտալիա | ԿՊ | 1979–1985 | 201 | 37 | [90] |
Օտտորինո Պիոտտի | Իտալիա | ԴՊ | 1980–1984 | 132 | 0 | [91] |
Մաուրո Տասսոտտի | Իտալիա | ՊՇ | 1980–1997 | 583 | 10 | [92] |
Անդրեա Իկարդի | Իտալիա | ԿՊ | 1981–1986 | 162 | 6 | [93] |
Ալբերիգո Էվանի | Իտալիա | ԿՊ | 1981–1993 | 393 | 19 | [94] |
Վինիցիո Վերցա | Իտալիա | ԿՊ | 1982–1985 | 106 | 17 | [95] |
Ֆիլիպո Գալլի | Իտալիա | ՊՇ | 1983–1996 | 325 | 4 | [96] |
Ագոստինո Դի Բարտոլոմեյ | Իտալիա | ԿՊ | 1984–1987 | 122 | 14 | [97] |
Պյետրո Պաոլո Վիրդիս | Իտալիա | ՀՐ | 1984–1989 | 186 | 76 | [98] |
Ռեյ Վիլկինս | Անգլիա | ԿՊ | 1984–1987 | 105 | 3 | [99] |
Պաոլո Մալդինի | Իտալիա | ՊՇ | 1985–2009 | 902 | 33 | [100] |
Ալեսսանդրո Կոստակուրտա | Իտալիա | ՊՇ | 1986, 1987–2007 | 663 | 3 | [101] |
Ռոբերտո Դոնադոնի | Իտալիա | ԿՊ | 1986–1996, 1997–1999 | 390 | 23 | [102] |
Ջովաննի Գալլի | Իտալիա | ԴՊ | 1986–1990 | 147 | 0 | [103] |
Դանիելե Մասսարո | Իտալիա | ՀՐ | 1986–1988, 1989–1995 | 306 | 70 | [104] |
Կառլո Անչելոտտի | Իտալիա | ԿՊ | 1987–1992 | 160 | 11 | [105] |
Անջելո Կոլոմբո | Իտալիա | ԿՊ | 1987–1990 | 115 | 7 | [106] |
Ռուդ Գուլլիտ | Նիդերլանդներ / Սուրինամ | ԿՊ | 1987–1993, 1994 | 171 | 56 | [107] |
Մարկո վան Բաստեն | Նիդերլանդներ | ՀՐ | 1987–1993 | 201 | 124 | [108] |
Ֆրենկ Ռայկարդ | Նիդերլանդներ / Սուրինամ | ԿՊ | 1988–1993 | 201 | 26 | [109] |
Դեմետրիո Ալբերտինի | Իտալիա | ԿՊ | 1989–1990, 1991–2002 | 406 | 28 | [110] |
Մարկո Սիմոնե | Իտալիա | ՀՐ | 1989–1997, 2001–2002 | 260 | 75 | [111] |
Սեբաստիանո Ռոսսի | Իտալիա | ԴՊ | 1990–2002 | 330 | 0 | [112] |
Ստեֆանո Էրանիո | Իտալիա | ԿՊ | 1992–1997 | 140 | 12 | [113] |
Դեյան Սավիչևիչ | Հարավսլավիա | ԿՊ | 1992–1998 | 144 | 34 | [114] |
Զվոնիմիր Բոբան | Հարավսլավիա / Խորվաթիա | ԿՊ | 1992–2001 | 251 | 30 | [115] |
Քրիստիան Պանուչի | Իտալիա | ՊՇ | 1993–1997 | 134 | 12 | [116] |
Մարսել Դեսայի | Ֆրանսիա / Գանա | ԿՊ | 1993–1998 | 186 | 7 | [117] |
Ջորջ Վեա | Լիբերիա / Ֆրանսիա | ՀՐ | 1995–1999 | 147 | 58 | [118] |
Մասսիմո Ամբրոզինի | Իտալիա | ԿՊ | 1995–1997, 1998–2013 | 489 | 36 | [119] |
Լեոնարդո | Բրազիլիա | ՀՐ | 1997–2001, 2002–2003 | 124 | 30 | [120] |
Օլիվեր Բիրհոֆֆ | Գերմանիա | ՀՐ | 1998–2001 | 119 | 44 | [121] |
Թոմաս Հելվեգ | Դանիա | ՊՇ | 1998–2003 | 147 | 2 | [122] |
Քրիստիան Աբբիատի | Իտալիա | ԴՊ | 1999–2005, 2008– | 361 | 0 | [123] |
Անդրեյ Շևչենկո | Ուկրաինա | ՀՐ | 1999–2006, 2008–2009 | 322 | 175 | [124] |
Սերժինիո | Բրազիլիա | ՊՇ | 1999–2008 | 281 | 24 | [125] |
Ջեննարո Գատտուզո | Իտալիա | ԿՊ | 1999–2012 | 468 | 11 | [126] |
Դիդա | Բրազիլիա | ԴՊ | 2000–2001, 2002–2010 | 302 | 0 | [127] |
Կախա Կալաձե | Վրաստան | ՊՇ | 2001–2009 | 284 | 13 | [128] |
Քրիստիան Բրոկկի | Իտալիա | ԿՊ | 2001–2005, 2006–2008 | 161 | 6 | [129] |
Ֆիլիպպո Ինձագի | Իտալիա | ՀՐ | 2001–2012 | 300 | 126 | [130] |
Ռուի Կոշտա | Պորտուգալիա | ԿՊ | 2001–2006 | 192 | 11 | [131] |
Անդրեա Պիռլո | Իտալիա | ԿՊ | 2001–2011 | 401 | 41 | [132] |
Դարիո Շիմիչ | Խորվաթիա | ՊՇ | 2002–2008 | 129 | 1 | [133] |
Յոն Դահլ Թոմասսոն | Դանիա | ՀՐ | 2002–2005 | 115 | 36 | [134] |
Ալեսսանդրո Նեստա | Իտալիա | ՊՇ | 2002–2012 | 326 | 10 | [135] |
Կլարենս Զեեդորֆ | Նիդերլանդներ / Սուրինամ | ԿՊ | 2002–2012 | 432 | 62 | [136] |
Կաֆու | Բրազիլիա | ՊՇ | 2003–2008 | 166 | 4 | [137] |
Կակա | Բրազիլիա | ԿՊ | 2003–2009, 2013–2014 | 307 | 104 | [138] |
Ինյացիո Աբատե | Իտալիա | ՊՇ | 2003–2004, 2009– | 177 | 1 | [139] |
Ալբերտո Ջիլարդինո | Իտալիա | ՀՐ | 2005–2008 | 132 | 44 | [140] |
Մարեկ Յանկուլովսկի | Չեխիա | ՊՇ | 2005–2011 | 158 | 5 | [141] |
Դանիելե Բոներա | Իտալիա | ՊՇ | 2006– | 185 | 0 | [142] |
Ալեշանդրե Պատո | Բրազիլիա | ՀՐ | 2008–2012 | 150 | 63 | [143] |
Մաթյո Ֆլամինի | Ֆրանսիա | ԿՊ | 2008–2013 | 122 | 8 | [144] |
Ջանլուկա Ձամբրոտտա | Իտալիա | ՊՇ | 2008–2012 | 107 | 2 | [145] |
Լուկա Անտոնինի | Իտալիա | ՊՇ | 2008–2013 | 111 | 1 | [146] |
Տիագո Սիլվա | Բրազիլիա | ՊՇ | 2009–2012 | 119 | 6 | [147] |
Քևին-Փրինս Բոատենգ | Գանա | ԿՊ | 2010–2013 | 100 | 17 | [148] |
Ռոբինիո | Բրազիլիա | ՀՐ | 2010–2014 | 144 | 32 | [149] |
Ուրբի Էմանուելսոն | Նիդերլանդներ / Սուրինամ | ԿՊ | 2011–2013, 2013–2014 | 106 | 5 | [150] |
Մարզիչների ցանկ
Միլան ֆուտբոլային ակումբի մարզիչների ամբողջական ցանկն է։ Ներառված են նաև մարզիչների ժամանակավոր պաշտոնակատարները։
Ամենահաջողակ մարզիչը Ներեո Ռոկկոն է, ում հետ ակումբը դարձել է հետևյալ մրցությունների հաղթող. երկու անգամ՝ Սերիա A, երեք անգամ՝ Իտալիայի գավաթ, երկուական անգամ՝ Եվրոպայի գավաթ և Գավաթակիրների գավաթ, մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթ։
Ոսկեգույն սյունակներում ներկայացված են այն մարզիչները, ովքեր Միլանի հետ հաղթել են նշված տիտղոսները։ Հաշվի են առնված միայն պաշտոնական խաղերը։
Տարի | Մարզիչ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Հ% | Նվաճումներ | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1899-1906 | Հերբերտ Կիլպին | 19 | 9 | 4 | 6 | 33 | 31 | 47.37 | 2 Առաջնություն | խաղացող մարզիչ |
1906-1907 | Դանիելե Անջելոնի | 6 | 4 | 2 | 0 | 17 | 3 | 66.67 | 1 Առաջնություն | |
1907-1911 | Ջաննինո Կամպերիո | 34 | 17 | 3 | 14 | 71 | 60 | 50.00 | ||
1911-1915 | Տեխնիկական հանձնաժողով | 75 | 51 | 14 | 10 | 229 | 61 | 68.00 | ||
1915-1916 | Գուիդո Մոդա | 12 | 9 | 1 | 2 | 22 | 9 | 75.00 | պաշտոնակատար | |
1916-1918 | Ալդո Կևենինի | 25 | 21 | 1 | 3 | 80 | 23 | 84.00 | պաշտոնակատար-խաղացող | |
1918-1919 | Տեխնիկական հանձնաժողով | 10 | 6 | 2 | 2 | 28 | 17 | 60.00 | ||
1919-1921 | Գուիդո Մոդա | 42 | 22 | 5 | 15 | 99 | 58 | 52.38 | ||
1921 - 1922 | Չեզարե Լովատի | 22 | 7 | 4 | 11 | 29 | 36 | 31.82 | պաշտոնակատար-խաղացող | |
1922 | Ֆրանչեսկո Սոլդերա | 5 | 1 | 2 | 2 | 5 | 14 | 20.00 | պաշտոնակատար-խաղացող | |
1922 - 1924 | Ֆերդի Օպպենհայմ | 39 | 14 | 13 | 12 | 65 | 58 | 35.90 | ||
1924 - 1926 | Վիտտորիո Պոցցո | 33 | 13 | 1 | 19 | 60 | 75 | 39.39 | ||
1926 | Գուիդո Մոդա | 13 | 7 | 2 | 4 | 28 | 15 | 53.85 | պաշտոնակատար | |
1926 - 1928 | Հերբերտ Բերջեսս | 64 | 30 | 14 | 20 | 119 | 100 | 46.88 | ||
1928 - 1931 | Էնգելբերտ Քյոնիգ | 100 | 41 | 25 | 34 | 180 | 138 | 41.00 | ||
1931 - 1933 | Յոժեֆ Բանաշ | 68 | 26 | 19 | 23 | 114 | 102 | 38.24 | ||
1933 - 1934 | Յոժեֆ Վիոլա | 34 | 12 | 9 | 13 | 50 | 49 | 35.29 | ||
1934 - 1936 | Ադոլֆո Բալոնչերի | 74 | 24 | 23 | 27 | 94 | 92 | 32.43 | ||
1936 - 1937 | Ուիլլիամ Գարբաթ | 26 | 13 | 8 | 5 | 43 | 26 | 50.00 | ||
1937 - 1938 | Հերման Ֆելսներ Յոժեֆ Բանաշ |
42 | 17 | 15 | 10 | 58 | 40 | 40.48 | ||
1938 - 1939 | Յոժեֆ Բանաշ | 17 | 6 | 4 | 7 | 26 | 21 | 35.29 | ||
1939 - 1940 | Յոժեֆ Վիոլա Յոժեֆ Բանաշ |
37 | 15 | 9 | 13 | 56 | 45 | 40.54 | ||
1939 - 1940 | Յոժեֆ Բանաշ | 9 | 3 | 3 | 3 | 12 | 13 | 33.33 | ||
1940 - 1941 | Անտոնիո Բուզինի Գուիդո Արա |
32 | 13 | 10 | 9 | 60 | 37 | 40.63 | ||
1941 - 1943 | Մարիո Մանյոցցի | 69 | 26 | 17 | 26 | 118 | 116 | 37.68 | ||
1943 - 1945 | Ջուզեպպե Սանտագոստինո | 34 | 11 | 9 | 14 | 47 | 52 | 32.35 | ||
1945 - 1946 | Անտոնիո Բուզինի Ադոլֆո Բալոնչերի |
42 | 20 | 9 | 13 | 66 | 54 | 47.62 | ||
1946 - 1947 | Անտոնիո Բուզինի Ջուզեպպե Բիգոնյո |
38 | 19 | 12 | 7 | 75 | 52 | 50.00 | ||
1947 - 1948 | Ջուզեպպե Բիգոնյո | 40 | 21 | 7 | 12 | 76 | 48 | 52.50 | ||
1948 - 1949 | Անտոնիո Բուզինի Ջուզեպպե Բիգոնյո |
38 | 21 | 8 | 9 | 83 | 52 | 55.26 | ||
1949 - 1952 | Անտոնիո Բուզինի Լայոշ Ցեյզլեր |
116 | 75 | 24 | 17 | 321 | 126 | 64.66 | 1 Սերիա A 1 Լատինական գավաթ |
|
1952 - 1953 | Անտոնիո Բուզինի Մարիո Սպերոնե |
34 | 17 | 9 | 8 | 64 | 34 | 50.00 | ||
1953 | Անտոնիո Բուզինի Գուննար Գրեն |
2 | 1 | 0 | 1 | 4 | 6 | 50.00 | Գրենը՝ որպես մարզչի պաշտոնակատար-խաղացող | |
1953 | Անտոնիո Բուզինի Արրիգո Մորսելլի |
9 | 4 | 3 | 2 | 18 | 11 | 44.44 | ||
1953 - 1955 | Բելա Գուտտման | 44 | 25 | 11 | 8 | 93 | 49 | 56.82 | ||
1955 - 1956 | Էտտորե Պուրիչելլի | 59 | 29 | 16 | 14 | 137 | 82 | 49.15 | 1 Սերիա A 1 Լատինական գավաթ |
|
1956 - 1958 | Ջուզեպպե Վիանի | 80 | 37 | 21 | 22 | 159 | 111 | 46.25 | 1 Սերիա A | |
1958 - 1960 | Ջուզեպպե Վիանի Լուիջի Բոնիցցոնի |
87 | 47 | 25 | 15 | 191 | 100 | 54.02 | 1 Սերիա A | |
1960 - 1961 | Ջուզեպպե Վիանի Պաոլո Տոդեսկինի |
36 | 19 | 19 | 8 | 71 | 44 | 52.78 | ||
1961 - 1963 | Ջուզեպպե Վիանի Ներեո Ռոկկո |
94 | 54 | 21 | 19 | 200 | 90 | 57.45 | 1 Սերիա A 1 Եվրոպական գավաթ |
|
1963 - 1964 | Ջուզեպպե Վիանի Լուիս Կարնիգլիա |
30 | 18 | 8 | 6 | 55 | 33 | 53.33 | ||
1964 - 1965 | Ջուզեպպե Վիանի Նիլս Լիդհոլմ |
49 | 30 | 11 | 8 | 72 | 37 | 61.22 | 1 Սերիա A | |
1965 - 1966 | Նիլս Լիդհոլմ | 33 | 15 | 10 | 8 | 44 | 33 | 45.45 | հեռացել է հիվանդության պատճառով | |
1966 | Ջովաննի Կատոցցո | 11 | 2 | 4 | 5 | 10 | 12 | 18.18 | պաշտոնակատար | |
1966 - 1967 | Արտուրո Սիլվեստրի | 42 | 17 | 16 | 9 | 53 | 39 | 40.48 | 1 Իտալիայի գավաթ | |
1967 - 1972 | Ներեո Ռոկկո | 229 | 117 | 79 | 33 | 343 | 160 | 51.09 | 1 Սերիա A 1 Իտալիայի գավաթ 1 Գավաթակիրների գավաթ 1 Եվրոպական գավաթ 1 Միջմայրցամաքային գավաթ |
|
1972 - 1973 | Ներեո Ռոկկո Չեզարե Մալդինի |
46 | 30 | 11 | 5 | 89 | 39 | 65.22 | 1 Իտալիայի գավաթ 1 Գավաթակիրների գավաթ |
|
1973 - 1974 | Ներեո Ռոկկո | 12 | 5 | 5 | 2 | 18 | 13 | 41.67 | ||
1973 - 1974 | Ներեո Ռոկկո Չեզարե Մալդինի |
14 | 8 | 0 | 6 | 15 | 17 | 57.14 | ||
1974 | Չեզարե Մալդինի | 11 | 4 | 2 | 5 | 18 | 20 | 36.36 | ||
1974 | Ջովաննի Տրապատտոնի | 10 | 2 | 4 | 4 | 5 | 7 | 20.00 | ||
1974 - 1975 | Գուստավո Ջանիոնի | 47 | 22 | 17 | 8 | 62 | 32 | 46.81 | ||
1975 - 1976 | Ներեո Ռոկկո Ջովաննի Տրապատտոնի |
37 | 19 | 9 | 9 | 53 | 33 | 51.35 | ||
1976 | Ներեո Ռոկկո Պաոլո Բարիսոն |
5 | 1 | 2 | 2 | 7 | 8 | 20.00 | ||
1976 - 1977 | Ջուզեպպե Մարկիորո | 25 | 7 | 12 | 6 | 30 | 29 | 28.00 | ||
1977 | Ներեո Ռոկկո | 22 | 10 | 8 | 4 | 36 | 19 | 45.45 | 1 Իտալիայի գավաթ | |
1977 - 1979 | Նիլս Լիդհոլմ | 78 | 37 | 28 | 13 | 113 | 66 | 47.44 | 1 Սերիա A | |
1979 - 1981 | Մասսիմո Ջակոմինի | 79 | 36 | 26 | 17 | 94 | 60 | 45.57 | ||
1981 | Իտալո Գալբիատի | 1 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0.00 | 1 Սերիա B | պաշտոնակատար |
1981 - 1982 | Լուիջի Ռադիչե | 23 | 6 | 8 | 9 | 18 | 20 | 26.09 | ||
1982 | Իտալո Գալբիատի Ֆրանչեսկո Ցագատտի |
17 | 7 | 4 | 6 | 21 | 19 | 41.18 | 1 Միտրոպայի գավաթ | պաշտոնակատարներ |
1982 - 1984 | Իլարիո Կաստանյեր | 78 | 36 | 32 | 10 | 138 | 86 | 46.15 | 1 Սերիա B | |
1984 | Իտալո Գալբիատի | 8 | 3 | 2 | 3 | 8 | 10 | 37.50 | պաշտոնակատար | |
1984 - 1987 | Նիլս Լիդհոլմ | 120 | 46 | 41 | 33 | 212 | 100 | 38.33 | ||
1987 | Ֆաբիո Կապելլո | 7 | 3 | 3 | 1 | 7 | 3 | 42.86 | պաշտոնակատար | |
1987 - 1991 | Արրիգո Սակկի | 196 | 106 | 62 | 28 | 301 | 121 | 54.08 | 1 Սերիա A 1 Իտալիայի սուպերգավաթ 2 Եվրոպական գավաթ 2 Եվրոպայի սուպերգավաթ 2 Միջմայրցամաքային գավաթ |
|
1991 - 1996 | Ֆաբիո Կապելլո | 249 | 142 | 77 | 30 | 410 | 169 | 57.03 | 4 Սերիա A 3 Իտալիայի սուպերգավաթ 1 Չեմպիոնների Լիգա 1 Եվրոպայի սուպերգավաթ |
|
1996 - 1997 | Օսկար Տաբարես Ջորջիո Մորինի |
22 | 8 | 7 | 7 | 36 | 27 | 36.36 | ||
1996 - 1997 | Արրիգո Սակկի | 24 | 7 | 7 | 10 | 27 | 33 | 29.17 | ||
1997 - 1998 | Ֆաբիո Կապելլո | 44 | 16 | 14 | 14 | 53 | 52 | 36.36 | ||
1998 - 2001 | Ալբերտո Ձակկերոնի | 125 | 54 | 44 | 27 | 212 | 155 | 43.20 | 1 Սերիա A | |
2001 | Չեզարե Մալդինի Մաուրո Տասսոտտի |
12 | 5 | 4 | 3 | 22 | 11 | 41.67 | ||
2001 | Ֆաթիհ Թերիմ Անտոնիո Դի Ջեննարո |
13 | 8 | 3 | 2 | 27 | 12 | 61.54 | ||
2001 - 2009 | Կառլո Անչելոտտի | 420 | 238 | 101 | 81 | 708 | 377 | 56.67 | 1 Սերիա A 1 Իտալիայի գավաթ 1 Իտալիայի սուպերգավաթ 2 Չեմպիոնների Լիգա 2 ՈՒԵՖԱ Սուպերգավաթ 1 Աշխարհի ակումբային առաջնություն |
|
2009 - 2010 | Լեոնարդո | 48 | 23 | 13 | 12 | 72 | 55 | 47.92 | ||
2010 - 2014 | Մասսիմիլիանո Ալլեգրի | 178 | 91 | 49 | 38 | 303 | 177 | 51.12 | 1 Սերիա A 1 Իտալիայի սուպերգավաթ |
|
2014 | Մաուրո Տասսոտտի | 1 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 100.00 | պաշտոնակատար | |
2014 | Կլարենս Զեեդորֆ | 22 | 11 | 2 | 9 | 28 | 26 | 50.00 | ||
2014 – 2015 | Ֆիլիպպո Ինձագի | 40 | 14 | 13 | 13 | 58 | 52 | 35.00 | ||
2015 – 2016 | Սինիշա Միխայլովիչ | 38 | 19 | 10 | 9 | 57 | 37 | 50.00 | ||
2016 | Քրիստիան Բրոկկի | 7 | 2 | 2 | 3 | 7 | 9 | 28.57 | ||
2016-2017 | Վինչենցո Մոնտելլա | 46 | 24 | 10 | 12 | 74 | 48 | 52.17 | 1 Իտալիայի սուպերգավաթ | |
2018-ներկա | Ջենարո Գատուզո |
Մարզչական շտաբ
Պաշտոն | Անուն |
---|---|
Գլխավոր մարզիչ | Ջենարո Գատուզո |
Մարզչի օգնական | Լուիջի Ռիչի |
Դարպասապահների մարզիչ | Ալֆրեդո Մագնի |
Տեխնիկական օգնականներ | |
Նիկոլա Կասիա | |
Ջուզեպպե Իրերա | |
Ատլետիկայի մարզիչ | Էմանուելե Մառա |
Վիդեո վերլուծաբաններ | |
Սիմոնե Մոնտենարո | |
Ռիկարդո Մաննո | |
Բժշկական տնօրեն | Ստեֆանո Մացոնի |
Թիմի բժիշկ | Մարկո Ֆրեսկի |
Ներկա կազմ
2017 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ:
Միլանի մեկնարկային կազմը 2017-18 մրցաշրջանում։ |
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Ամրագրված համարներ
- 3: Պաոլո Մալդինի, պաշտպան, 1984—2009. այս համարը կարող են վերցնել միայն նրա որդիները.
- 6: Ֆրանկո Բարեզի, պաշտպան 1977—1997. այս համարը կարող են վերցնել միայն նրա որդիները.
Նվաճումներ
Ազգային
- Սերիա Ա (Իտալիա)
- Չեմպիոն (19)։ 1901, 1906, 1907, 1950–51, 1954–55, 1956–57, 1958–59, 1961–62, 1967–68, 1978–79, 1987–88, 1991–92, 1992–93, 1993–94, 1995–96, 1998–99, 2003–04, 2010–11, 2021-2022
- Փոխ-չեմպիոն (14)։ 1902, 1910–11, 1911–12, 1947–48, 1949–50, 1951–52, 1955–56, 1960–61, 1964–65, 1968–69, 1970–71, 1971–72, 1972–73, 1989–90, 1990–91, 2004–05, 2011–12
- Սերիա Բ (Իտալիա)
- Չեմպիոն (2)։ 1980–81, 1982–83
- Ֆուտբոլի Իտալիայի գավաթ
- Գավաթակիր (5)։ 1966–67, 1971–72, 1972–73, 1976–77, 2002–03
- Եզրափակչի մասնակից (7)։ 1941–42, 1967–68, 1970–71, 1974–75, 1984–85, 1989–90, 1997–98
- Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ
- Սուպերգավաթակիր (7)։ 1988, 1992, 1993, 1994, 2004, 2011, 2016
- Եզրափակչի մասնակից (4)։ 1996, 1999, 2003, 2016
Եվրոպական
- Եվրոպայի Չեմպիոնների Գավաթ / ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
- ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ
- Գավաթակիր (2)։ 1967–68, 1972–73
- Եզրափակչի մասնակից (1)։ 1973–74
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ
- Գավաթակիր (5)։ 1989, 1990, 1994, 2003, 2007
- Եզրափակչի մասնակից (2)։ 1973, 1993
Միջազգային
- Միջմայրցամաքային գավաթ
- Գավաթակիր (3)։ 1969, 1989, 1990
- Եզրափակչի մասնակից (4)։ 1963, 1993, 1994, 2003
- Աշխարհի ակումբային առաջնություն
- Չեմպիոն (1)։ 2007
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.