Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Այաքս» ֆուտբոլային ակումբ (հոլ.՝ Amsterdamsche Football Club Ajax), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ է Ամստերդամից, որը հանդես է գալիս հոլանդական Էրեդիվիզիյում։ Ակումբը հիմնադրվել է 1900 թ.-ի մարտի 18-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնում։
Այաքս | |||
Ամբողջական անուն | «Այաքս» Ֆուտբոլային Ակումբ (հոլ.՝ Amsterdamsche Football Club Ajax) | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | De Joden
Godenzonen | ||
Գույներ | Կարմիր-սպիտակ | ||
Հիմնադրում | 1900-3-18 ) | ||
Երկիր | Նիդերլանդներ | ||
Քաղաք | Ամստերդամ | ||
Մարզադաշտ | «Ամստերդամ Արենա» | ||
Տարողունակություն | 52,342[1] | ||
Տեր | Հեննի Հենրիչ | ||
Մարզիչ | Ֆռանկ դե Բոեռ | ||
Ավագ | Սիմ դե Յոնգ | ||
Վարկանիշ | 25-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում[2] | ||
Կայք | |||
Լիգա | Էրեդիվիզի | ||
2022/23 | 3. | ||
|
Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1917/18 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Այաքսը» հաղթել է մի քանի առաջնություններում 1930-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ այդքան էլ չունեցավ, մինչև 1995 թ.։ Այս տասնամյակներում Այաքսը հաղթել է Էրեդիվիզիի 1917/18, 1918/19, 1930/31, 1931/32, 1933/34, 1936/37, 1938/39, 1946/47, 1956/57, 1959/60, 1965/66, 1966/67, 1967/68, 1969/70, 1971/72, 1972/73, 1976/77, 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1984/85, 1989/90, 1993/94, 1994/95, 1995/96, 1997/98, 2001/02, 2003/04, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն է կրել «Միլան»-ից։ Սակայն դա չխանգարեց ակումբին 1971 թ.-ին հաղթել Չեմպիոնների Լիգան։
Այաքսը ամենատիտղոսակիր ակումբն է Հոլանդիայում։ 2013/14 մրցաշրջանում «Այաքսը» հաղթել է Հոլանդիայի առաջնությունը 33-րդ անգամ[3]։
Չնայած իրենց անվանը, ակումբը Ամստերդամի Այաքս թաղամասից չէ։ Ակումբի մարզադաշտն է «Ամստերդամ Արենան», որը կարող է տեղավորել մինչև 52,342 հանդիսական։
Այաքսի համազգեստի գույներն են՝ արքայական կարմիր վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1928 թ.ից։ Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է մարտիկ, դա ընդունվել է 1990-ականներին։ Ակումբի մարզադաշտն է՝ «Ամստերդամ Արենան» որը բացվել է 1996 թ.ին։
«Այաքսի» պատմությունը սկսվել է 1893 թվականից, երբ երեք ուսանողներ՝ Խան Դադեն, Կառել Ռեսերը և Ֆլորիս Ստեպելը, որոշեցին ստեղծել իրենց սեփական ֆուտբոլային ակումբը, ֆուտբոլային թիմի անունը կոչվեց «Միություն» (հոլ.՝ Union)[4]։ Այաքսի առաջին խաղը եղել է Ամստերդամի Նիվեր Ամստել համայնքում[4]։ Պատանի ֆուտբոլիստները ունեին անգամ կաշվից գնդակ, որի սեփականատերը եղել է Խան Դադեն։ Մի քանի ամիս անց հիմնադրած ակումբը փոխել է իր անունը, ստանալով «հոլ.՝ Footh-Ball Club Ajax» (թարգմանվում է «հայերեն՝ Այաքս Ոտքի-գնդակի Ակումբ») անունը, որը պարունակում է բացահայտ ուղղագրական սխալ[4]։ Փոխվել է նաև խաղերի անցկացման վայրը, այսուհետ խաղալով Վիլեմսպարկի մարգագետնում, որը Հարավային Ամստերդամում է։ Դաշտը վարձակալելու համար թիմը վեց ամսում վճարում էր 15 գուլդեն։
90-ական թվերին, Ամստերդամում և նրա արվարձաններում, սկսեց հայտնվել ավելի շատ ֆուտբոլային թիմեր, որը զբաղեցնում էր մի զգալի մասը թափուր հողերի, որովհետև քաղաքային իշխանությունները որոշել են պարտադրել ավելի խիստ պահանջներ ակումբներում[4], ավելին, այն վայրում, որտեղ խաղացել է «Այաքսը» նախատեսվում էր կառուցել տները։ Դրանից հետո, շատ ֆուտբոլիստներ գնացին մյուս թիմեր, և հետևաբար, 1896 թ.-ին «Այաքսը» դադարել է գոյություն ունենալ[4]։
1900 թվականի մարտի 14-ին Ֆլորիս Ստեմպելը քսաներեք տարվա նամակ էր ուղարկել ընկերոջը, որի մեջ պարունակում էր Կալվերստրատ 2 փողոցում «Օսթ-Ինդիա» սրճարանում հանդիպելու հրավերը[5]։
Յոհան Կրոյֆը 1973 թ.ին լքեց Այաքսը տեղափոխվելով Բարսելոնա։ Իսկ 1981 թ.ին, նա վերադարձավ Այաքս, 1980-ականներին խաղում էր նաև Մարկո վան Բաստենը և Ֆրենկ Ռայկարդը։
Այաքսը հիմնվել է 1900 թվականի մարտի 18-ին։ Առաջին տարիներին ակումբը ունեցել է մի քանի փոքր հաջողություններ։ Հետագայում հինգ անգամ դարձել է ազգային առաջնության հաղթող (1931, 1932, 1934, 1937, 1939 թթ․)։
Այաքսը 1966 և 1967 թթ. ընթացքում առաջնությունը թիմը սահմանեց ռեկորդ խփելով 122 գնդակ, իսկ թիմի լավագույն հարձակվող Յոհան Կրոյֆը խփեց 33 գնդակ։ 1968 թ.ին եվրոպայի գավաթի խաղարկություն եզրափակիչում Այաքսը խաղաց Միլանի դեմ։ Հոլանդիաի արաջնության 1969-70 մրցաշրջանում Այաքսը խաղաց 34 հանդիպում և հաղթեց 27 հանդիպմանը թիմը խփեց 100 գնդակ։ 1971 թվականին Եվրոպայի գավաթի եզրափակիչում Այաքսը հաղթեց Պարադինայկոսին 2-0 հաշվով գոլերը հեղինակեցին Դիկ վան Դիճկը և Արիե Հաննը։ 1995 թ.ին Եվրոպայի գավաթին Այաքսը հաղթում է Միլանին այդ խաղում միակ գոլը խփեց Պատրիկ Կլյուվերտը, իսկ 1996 թ.ի Չեմպիոնների լիգայում եզրափակիչում Այաքսը պարտվում է Յուվենտուսին 11 մ. ներով։
Այաքսի իրական մարզադաշտը տրիբունայով պատրաստված է եղել փայտից 1911 թ.ին նա անվանվեց «Խետ Խաուն»։ Հետագայում ակումբը խաղաց 1928 թ.ի ամառային Օլիմպիական խաղերի համար կառուցված մարզադաշտում, որը պետք էր լիներ Ամսդերդամում։ Այդ մարզադաշտը նախագծվել է ճարտարապետ՝ Յան Վիլսոի կողմից, անունն էլ ստացվեց՝ «Օլիմպիական մարզադաշտ»։
Հենկ Գրուտը 1960–1961 մրցաշրջանում սահմանել է ռեկորդ Այաքսի կազմում՝ խփելով 64 գնդակ։ Իսկ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Պիտ վան Ռենենն է 273 գոլով։ Ակումբի ներկայիս ամենամեծ քանակությամբ խաղեր անցկացրած խաղացողը դա Շակ Սվարտն է՝ 463 խաղով, նա նաև 176 գոլով 3-րդ տեղում է թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։
|
|
Սկսած ակումբի հիմնադրումից, Այաքսը ունեցել է երեք լոգո։ 1900 թ.
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Դիրք | Խաղացող | Նախկին ակումբ |
---|---|---|
ԿՊ | Լերին Դյուրատ | Հերակլես |
ԿՊ | Ստանիսլավ Լոբոտկա* | Տրենչին |
ՀԱ | Բոյան Կրկիչ* | Բարսելոնա |
ՊՏ | Մայք վան դեր Հորն | Ուտրեխտ |
ՀԱ | Մարվին Հյոներ | Արմինիա |
ՀԱ | Սէմ Հանդրիիկս | Դե Գրաֆսխապ |
ԿՊ | Էյոնգ Էնո** | Ֆուլհեմ |
ՊՏ | Սվեն Նիվպորտ** | Ալմերո Սիթի |
ՀԱ | Գեոֆրի Քաստրիլլիոն** | Հերակլես |
* Վարձավճարով։
** Վարձավճարից։
*** Ազատ գործակալ։
Դիրք | Խաղացող | Նոր ակումբ |
---|---|---|
ԿՊ | Յուրի Դե Կամպս* | Հերենվեն |
ՊՏ | Թոբի Ալդերվեյռելդ | Ատլետիկո Մադրիդ |
ԿՊ | Կրիստիան Էրիկսեն | Տոտտենհեմ Հոտսպուր |
ԿՊ | Ջոդի Լուկոկի* | Կաբյուր |
ԿՊ | Դերկ Բուռռիգթեր | Սելտիկ |
ԿՊ | Ռիկարդո Քիպ*** | Ալմերո Սիթի |
ՀԱ | Ջինո վան Կեսսել* | Տրենչին |
ՊՏ | Դիկո Կոպպերս | Թվենտե |
ՊՏ | Հենրի Թոիվոմյակի | ազատ գործակալ |
ՀԱ | Ռայան Բաբել*** | Քասը մփաշա |
ԿՊ | Ռոլի Բոնեվացիա | Ռոդա |
ՀԱ | Իսահակ Կունկա** | Բարսելոնա |
ՊՏ | Միտչելլ Դեյքս* | Հերենվեն |
ՊՏ | Քսանդրո Սհենկ | Գոյ Էհեդ Իգլս |
ՀԱ | Միրալեմ Սուլեյմանի*** | Բենֆիկա |
* Վարձավճարով։
** Վարձավճարից։
*** Ազատ գործակալ։
Դիրք | Քաղաքացիությունը | Խաղացողները | Թվականները |
---|---|---|---|
ՀՐ | Հայաստան | Էդգար Մանուչարյան | 2005–2010 |
ԿՊ | Նիդերլանդներ, Հայաստան | Արաս Օզբիլիս | 2010–2012 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.