Արաս Օզբիլիզ (Արաքս Զբիլիզյան) (մարտի 9, 1990[1][2], Բաքըրքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա և Ստամբուլ, Թուրքիա), հայազգի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկի» հարձակողական ոճի կիսապաշտպան[3]։
Արաս Օզբիլիզ(Զբիլիզյան) հոլ.՝ Aras Özbiliz | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ազգությունը | հայ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Նիդերլանդներ Հայաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1990 (34 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա | |||||||||||||||||
Հասակ | 175 սմ | |||||||||||||||||
Քաշ | 72 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան (հարձակվող) | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Փյունիկ | |||||||||||||||||
Համար | 16 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կենսագրություն
Արասը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Իրեն անվանակոչել են Արաքս գետի անունով։ Տոհմը Տիգրանակերտից էր[4]։ Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ՝ Օզբիլիզ։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվում է Նիդերլանդներ։ 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Երբ նա դառնում է 8 տարեկան, սկսում է հանդես գալ Ամստերդամի «Այաքս»-ում[5]։ Հանդես գալու սկզբում ստանում է երկու լուրջ վնասվածք ՝ ոտքի խաչաձև կապանների վնասվածք և ուսի վնասվածք[6]։
Ակումբային գործունեություն
«Այաքս»
2009 թվականի փետրվարին «Այաքս»-ը Օզբիլիզի հետ 2.5 տարվա պայմանագիր է ստորագրում[7]։ Նույն թվականի հունիսի 9-ին, հարձակվողական կիսապաշտպանը ճանաչվեց ամենատաղանդավորը երիտասարդների կազմում[8]։ Լավ խաղի շնորհիվ Արասը երիտասարդ կազմից տեղափոխվեց հիմնական կազմ և Այաքսի կազմում խաղաց 2010/11 մրցաշրջանը[9]։ 2010 թվականի նոյեմբերին Արասը երկու անգամ հայտավորվում է, մեկը Հոլանդիայի առաջնությունում ՊՍՎ-ի հետ խաղին[10], մյուսը Չեմպիոնների լիգայի Մադրիդի «Ռեալի» հետ խաղին։
Սպասված դեբյուտը կայացավ նոյեմբերի 28-ին «ՎՎՎ-Վենլո»-ի հետ խաղում։ 20-ամյա կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում ֆինլանդացի կիսապաշտպան Տեմու Տայնիոյին։ Օզբիլիզը սրեց խաղը և արագություն ավելացրեց «Այաքս»-ի խաղում։ Թիմը հաղթեց 0։ 2 հաշվով, իսկ ինքը՝ Օզբիլիզը բարձր գնահատական ստացավ Մարտինա Յոլի կողմից։ Եվ ահա մյուս խաղում առաջնության խաղաց սկզբնական կազմում։ Մի քանի օր առաջ Չեմպիոնների լիգայում իտալական «Միլան»-ի հետ հանդիպումից Արասը գրիպով հիվանդացավ և չմասնակցեց խաղին։ Այդ ժամանակ արդեն Մարտին Յոլը դուրս էր եկել գլխավոր մարզչի պաշտոնից և այդ պաշտոնը զբաղեցրել էր Ֆրանկ դե Բուրը։ Հաջորդ խաղում՝ դեկտեմբերի 12-ին վերադարձավ Արասը։ Այդ խաղում Այաքսը մրցում էր «Վիտես»-ի հետ։ Դեկտեմբերի 22-ին Ֆրանկ դե Բուրը 18 ֆուտբոլիստների ներկայացրեց, ովքեր պետք է խաղային Հոլանդիայի գավաթում «ԱԶ Ալկմար»-ի հետ, որոնց մեջ էր Արաս Օզբիլիզը։ Սակայն խաղի ժամանակ միայն 89-րդ րոպեին մտավ խաղադաշտ՝ փոխարինելով Միրայլեմ Սուլեյմանին։ 2011 թվականի հունվարին Արասը թիմի հետ մեկնեց Թուրքիա հավաքի, որտեղ թիմը երկու ընկերական խաղ անցկացրեց՝ գերմանական «Համբուրգ»-ի և թուրքական «Գալաթասարայ»-ի հետ։ Երկու խաղում էլ Օզբիլիզը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում։ Ապրիլի 14-ին նա երկարացրեց իր պայմանագիրը «Այաքս»-ի հետ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։
«Կուբան»
2012 թվականի մայիսի 4-ին Կրասնոդարի «Կուբան»-ը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Արաս Օզբիլիզի հետ։ Սակայն տրանսֆերի մասին լուրը պաշտանապես հայտարարվեց միայն օգոստոսի 8-ին, երբ Արասը 4 տարվա պայմանագիր կնքեց։ Դեբյուտը կայացավ 2012 թվականի օգոստոսի 20-ին Վլադիկավկազի «Ալանիա»-ի հետ խաղում։ Դավիդ Ցորաևի փոխարեն Արասը խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին։ 2012 թվականի սեպտեմբերի երկուսին Մոսկվայի «Դինամո»-ի հետ հանդիպման ժամանակ Արասը առաջին գոլը խփեց «Կուբան»-ի կազմում։ 2012/2013 մրցաշրջանի առաջին մասում Օզբիլիզը խփեց ևս վեց գնդակ։
«Սպարտակ» Մոսկվա
Կուբանում հաջող մրցաշրջանից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրվեց Արասով։ 2013 թվականի հուլիսի 26-ին Արասը հինգ տարվա պայմանագիր կնքեց Սպարտակի հետ։ 2013 թվականի օգոստոսի 29-ին Արասը Սպարտակի կազմում խփեց իր առաջին գնդակը Եվրոպայի լիգայի «Սանկտ-Գալլեն»-ի հետ հանդիպման ժամանակ։ Տեղափոխվելով՝ Սպարտակ Արասը դուրս եկավ նոր խաղամակարդակի վրա։ Թվում էր թե Յուրա Մովսիսյանի հետ Արասը Սպարտակում սարեր շուռ կտա։ Որոշ ժամանակ անց՝ Արասի ծառայություններով սկսեց հետաքրքրվել անգլիական Մանչեսթեր Յունայթեդը, սակայն Արաս Օզբիլիզի մոտ սկսեց վնասվածքների համաճարակ, որն էլ խանգարեց ֆուտբոլիստին։ 2016թ․ հունվար ամսին Արաս Օզբիլիզը վարձավճարով տեղափոխվեց Ռայո Վալեկանո։
«Ռայո Վալեկանո»
2016 թ․ հունվար ամսին Արաս Օզբիլիզը վարձավճարով տեղափոխվեց Ռայո Վալեկանո, դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը երբևէ հանդես է եկել Լա Լիգայում։ Արասը հայտարարեց, որ կանի ամենինչ որպեսզի թիմը մնա պրիմերայում, սակայն Արասը այստեղ ոչնչով չկարողացավ օգնել Ռայոին։ Արաս Օզբիլիզը Ռայո Վալեկանոյի կազմում մասնակցեց 3 խաղի, և դարձավ մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 2016 թվականի ամռանը՝ Արասը տեղափոխվեց Բեշիկթաշ։
Գործունեությունը հավաքականում
2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիզը հրավեր է ստանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին։ Ֆուտբոլիստի խոսքերով, ինքը երբեք չէր եղել Հայաստանում, բայց հույս ունի ամրապնդվել Հայաստանի երիտասարդ հավաքականում։ Երևան է ժամանում մայիսի 30-ին երեկոյան և միանգամից սկսում է մարզվել Երևանի Փյունիկում, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտիկից ծանոթանա Օզբիլիզի հետ։ Մարզումներին ներկա էր նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլերինգ Սերիցլեվը։ Մարզչի վրա Օզբիլիզը մեծ տպավորություն է թողնում, սակայն ֆուտբոլիստը չէր կարող հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում, քանի որ խնդիրներ ուներ փաստաթղթերի հետ։ 2011 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Օզբիլիզը պետք է ընտրի Նիդերլանդների հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի միջից։ Սակայն Արասը ցանկություն հայտնեց հանդես գալ Նիդեռլանդներում, սակայն որոշ ժամանակ անց ընտրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Օզբիլիզը կարողացավ խաղալ Սերժ Սարգսյանի հրահանգով[փա՞ստ]: Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։
Մրցելույթների վիճակագրություն
Ակումբ | Սեզոն | Նիդերլանդների Առաջնություն | Նիդերլանդների գավաթ | Եվրոպական գավաթներ[11] | Այլ[12] | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Այաքս | 2010/11 | 14 | 1 | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 20 | 1 |
2011/12 | 12 | 1 | 2 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 16 | 2 | |
Արդյունքում Այաքս | 26 | 2 | 5 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 36 | 3 |
Նվաճումներ
- Նիդերլանդների առաջնություն (2)։ 2010/11, 2011/12
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.