Ստանիսլավ Լոբոտկա

From Wikipedia, the free encyclopedia

Ստանիսլավ Լոբոտկա

Ստանիսլավ Լոբոտկա (սլովակ.՝ Stanislav Lobotka, նոյեմբերի 25, 1994(1994-11-25)[1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա), սլովակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սլովակիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Արագ փաստեր Ստանիսլավ ԼոբոտկաStanislav Lobotka, Անձնական տվյալներ ...
Ստանիսլավ Լոբոտկա
Stanislav Lobotka
Thumb
Լոբոտկան Սելտա Վիգոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 25, 1994(1994-11-25)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մեսինա, Սիցիլիա, Իտալիա
Հասակ 170 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նապոլի
Համար 68
Պատանեկան կարիերա
Սպարտա Տրենչին
Տրենչին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2015 Տրենչին 76 (3)
2013-2014   Յոնգ Այաքս 30 (3)
2015-2017 Նորշելան 52 (0)
2017-2020 Սելտա Վիգո 86 (0)
2020-ներկա Նապոլի 0 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Սլովակիա Մ18 3 (1)
2012-2013 Սլովակիա Մ19 6 (1)
2013-2017 Սլովակիա Մ21 27 (2)
2016-ներկա Սլովակիա 22 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020
Փակել

Ակումբային կարիերա

Տրենչին

Լոբոտկան Տրենչինի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը Սլովակիայի սուպերլիգայում նշեց 2012 թվականի մարտի 4-ին՝ Դուկլա Բանսկա-Բիստրիցայի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 17-ին՝ Սպարտակ Տրնավայի դեմ խաղում[4]։ 2013 թվականի հունիսի 30-ին Լոբոտկան 1 տարվա վարձավճարով միացավ Այաքսին[5][6]։ Այստեղ նա հանդես էր գալիս հիմնականում ակումբի երկրորդ թիմի կազմում։ Յոնգ Այաքսի կազմում սլովակը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Լոբոտկան անցկացրեց 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի երկրորդ փուլի Վոյվոդինայի դեմ խաղում[7]։ 2015 թվականի մայիսի 1-ին նա խաղադաշտ դուրս եկավ Սլովակիայի գավաթի եզրափակչում՝ Սենիցայի դեմ խաղում[8]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը։ Տրենչինի առաջին թիմի կազմում Լոբոտկան անցկացրեց 86 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նորշելան

2015 թվականի օգոստոսի 25-ին Լոբոտկան տեղափոխվեց Նորշելան[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 30-ին՝ Բրոնդբյուի դեմ խաղում[10]։ Իր առաջին մրցաշրջանում Լոբոտկան անցկացրեց 26 հանդիպում[11]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Նորշելանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[12]։ 2016 թվականի օգոստոսի 26-ին սլովակը գոլային փոխանցում տվեց Լյունգբյուի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[13]։ 2016-17 մրցաշրջանում Լոբոտկան անցկացրեց 36 հանդիպում բոլոր մրցաշարերում[14]՝ դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ և կրկին ճանաչվելով Նորշելանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[15]։

Սելտա Վիգո

2017 թվականի հուլիսի 15-ին Լոբոտկան 5 տարվա պայմանագիր կնքեց Սելտա Վիգոյի հետ[16][17]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինման մտնելով Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[18]։ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին սլովակը գոլային փոխանցում տվեց Սոֆիան Բուֆալին Ժիրոնայի դեմ խաղում, սակայն Սելտան պարտվեց 3-2 հաշվով[19]։ Ակումբի կազմում Լոբոտկան անցկացրեց 90 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի

2020 թվականի հունվարի 15-ին Լոբոտկան 4.5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[23], և ևս 4 միլիոն բոնուսների դեպքում[24][25][26]։

Միջազգային կարիերա

Լոբոտկան ներկայացրել է Սլովակիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Սլովակիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ փոխարինման մտնելով Ավստրիայի դեմ ընկերական խաղում[27]։ 2017 թվականին Լոբոտկան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[28]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում, սակայն Սլովակիան դուրս մնաց խմբային փուլից[29]։

Սլովակիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումը Լոբոտկան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Սլովենիայի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում խփեց սեպտեմբերի 4-ին՝ Անգլիայի դեմ խաղում[31]։ Նոյեմբերի 14-ին Լոբոտկան գոլի հեղինակ դարձավ Նորվեգիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[32]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[33]

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրենչին 2010–11 2. Լիգա 2 0 0 0 0 0 2 0
2011–12 Սլովակիայի Սուպերլիգա 5 0 0 0 0 0 5 0
2012–13 31 2 0 0 0 0 31 2
2014–15 32 1 4 0 4 0 40 1
2015–16 6 0 0 0 2 0 8 0
Ընդհանուր 76 3 4 0 6 0 0 0 86 3
Յոնգ Այաքս (վարձավճար) 2013–14 Էրստե Դիվիզի 30 3 0 0 0 0 30 3
Նորշելան 2015–16 Դանիայի Սուպերլիգա 26 0 0 0 0 0 26 0
2016–17 26 0 1 0 0 0 9 0 36 0
Ընդհանուր 52 0 1 0 0 0 9 0 62 0
Սելտա Վիգո 2017–18 Լա Լիգա 38 0 3 0 41 0
2018–19 31 0 1 0 32 0
2019–20 17 0 0 0 17 0
Ընդհանուր 86 0 4 0 0 0 0 0 90 0
Նապոլի 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 244 6 9 0 6 0 9 0 268 6
Փակել

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[33]

Մանրամասն տեղեկատվություն Սլովակիա, Տարի ...
Սլովակիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 6 2
2018 7 0
2019 8 1
Ընդհանուր 22 3
Փակել

Միջազգային գոլեր

Մանրամասն տեղեկատվություն #, Ամսաթիվ ...
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 4, 2017 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա Անգլիա Անգլիա 1–0 1–2 ԱԱ 2018 Որակավորում
2. Նոյեմբերի 14, 2017 Անտոն Մալատինսկի մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա Նորվեգիա Նորվեգիա 1–0 1–0 Ընկերական խաղ
3. Հունիսի 11, 2019 Բաքսել Արենա, Բաքու, Ադրբեջան Ադրբեջան Ադրբեջան 1–0 5–1 Եվրո 2020 Որակավորում
Փակել

Նվաճումներ

Ակումբային

Տրենչին

  • Սլովակիայի առաջնություն. 2014–15[34]
  • Սլովակիայի գավաթ. 2014–15[35]

Անհատական

  • Նորշելանի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016[12], 2017[15]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.