Ղասեմ Սոլեյմանի
From Wikipedia, the free encyclopedia
Ղասեմ Սոլեյմանի (պարս.՝ قاسم سلیمانی, մարտի 11, 1957(1957-03-11)[1][2], Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան - հունվարի 3, 2020(2020-01-03)[3][4][2], Baghdad International Airport, Իրաք[3][5]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ մայոր, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, Իրանի սահմաններից դուրս ռազմական գաղտնի գործողությունների մասնակից[7]։ «Ղոդս» հատուկ ստորաբաժանումը Սոլեյմանիի ղեկավարությամբ ռազմական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի և Լիբանանի Համաս և Հեզբոլլահ իսլամական կուսակցություններին, ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելուց հետո կարևոր դեր է խաղացել այդ երկրում քաղաքական իրավիճակի կազմավորման գործում։ 2012 թվականից սկսած Սոլեյմանին օգնել է Բաշշար ալ-Ասադի կառավարությանն ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ ու տարածքներ ապստամբ գրոհայիններից։ 2014-2015 թվականներին աջակցել է Իրաքի կառավարությանը՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում[8][9]։
Ղասեմ Սոլեյմանի | |
---|---|
պարս.՝ قاسم سلیمانی | |
մարտի 11, 1957(1957-03-11)[1][2] - հունվարի 3, 2020(2020-01-03)[3][4][2] (62 տարեկան) | |
Ծննդավայր | Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան |
Մահվան վայր | Baghdad International Airport, Իրաք[3][5] |
Գերեզման | Kerman Martyrs Cemetery |
Քաղաքացիություն | Պահլավական Իրան և Իրան |
Զորատեսակ | Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Զորամաս | Քուդս ուժեր |
Մարտեր/ պատերազմներ | Իրանա-իրաքյան պատերազմ, 1979 Kurdish rebellion in Iran?, KDPI revolution?, Իրաքի քաղաքացիական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ լիբանանյան պատերազմ, Հարավ-լիբանանյան հակամարտություն, Աֆղանական պատերազմ և Իրան-Իսրայել պրոքսի հակամարտություն |
Պարգևներ |