Հարավաֆրիկյան Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Հարավաֆրիկյան Հանրապետություն, հաճախակի հանդիպող հապավման տեսքով՝ ՀԱՀ[6], ինքնիշխան սահմանադրախորհրդարանական հանրապետություն Աֆրիկայի հարավում, Հարավային Աֆրիկա աշխարհաշրջանի ամենահարավային պետությունն է[6]։ Հանդիսանում է հանգույց Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների միջև[7][8][9]։ Հյուսիսում սահմանակցում է Նամիբիային, Բոտսվանային, Զիմբաբվեին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Մոզամբիկին ու Սվազիլենդին[10]։ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում է գտնվում նաև Լեսոթոյի անկլավ թագավորությունը[11]։ Պայմանականորեն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը համարվում է այսպես կոչված հին մոլորակի և արևելյան կիսագնդի ամենահարավային պետությունը։ ՀԱՀ-ը՝ իր զբաղեցրած ավելի քան 1 միլիոն 200 հազար քառակուսի կմ տարածքով, 1-ինն է Հարավային Աֆրիկայում[12] և 24-րդը՝ ամբողջ աշխարհում։ Բնակչության թիվը կազմում է 56 միլիոն մարդ։ Այս ցուցանիշով Հարավաֆրիկյան Հանրապետությունն աշխարհի 24-րդ ամենաբնակեցված պետությունն է։ Հարավաֆրիկացիների 80 տոկոսը Ենթասահարական Աֆրիկայի սևամոթ բնակիչներ են[13]։ Նրանք խոսում են տարբեր աֆրիկյան լեզուներով[9], իսկ այդ լեզուներից ինն ունեն պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Ազգաբնակչության մյուս մասը զբաղեցնում են եվրոպացիները (սպիտակամորթ), ասիացիները (դեղնամորթներ) և բազմաշերտ ծագմամբ (գունավոր) հարավաֆրիկացիները։ Այսպիսով՝ այստեղ է կենտրոնացված «Սև մայրցամաքում» եվրոպացիների ամենամեծ համայնքը[9]։
- Այս հոդվածը ժամանակակից պետության մասին է։ Աշխարհագրական երկրամասի համար տե՛ս Հարավային Աֆրիկա հոդվածը։ Տե՛ս նաև Հարավային Աֆրիկա (այլ կիրառումներ)
Հարավաֆրիկյան Հանրապետություն Republiek van Suid-Afrika |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Միասնություն բազմազանության մեջ" |
||||
Ազգային օրհներգ՝ Nkosi Sikelel' iAfrika Աստված օրհնի Աֆրիկան (transliteration) Նկոսի Սիկելեի ի Աֆրիկա |
||||
|
||||
Մայրաքաղաք | Պրետորիա (գործադիր) Բլումֆոնտեյն (դատական) Քեյփթաուն (օրենսդիր) | |||
Ամենամեծ քաղաք | Յոհաննեսբուրգ[1] | |||
Պետական լեզուներ | աֆրիկաանս, անգլերեն և ևս 9 լեզու[2] | |||
Կառավարում | ունիտար խորհրդարանական սահմանադրական հանրապետություն | |||
- | նախագահ | Սիրիլ Ռամաֆոսա | ||
- | Փոխնախագահ | Դավիթ Մաբուզա | ||
- | Ազգային ժողովի նախագահ | Ամոս Մասոնդո | ||
- | Արդարադատության ղեկավար | Մոգոենգ Մոգոենգ | ||
Հիմնադրում | ||||
- | Անկախացումը Միացյալ Թագավորությունից | մայիսի 31, 1910 | ||
- | Հանրապետության հռչակում | մայիսի 31, 1961 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 1,221,037 կմ² (24-րդ) | ||
- | Ջրային (%) | չնչին | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 54,956,900[3] (25-րդ) | ||
- | 2011 մարդահամարը | 51,770,560 | ||
- | Խտություն | 42.4 /կմ² (169-րդ) /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $742.461 միլիարդ[4] (30-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $13,591 | ||
ՀՆԱ (անվանական) | գնահատում | |||
- | Ընդհանուր | $326.541 միլիարդ (35-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $6,292 (88-րդ) | ||
Ջինի (2009[5]) | 63.1 (շատ բարձր) | |||
Արժույթ | Հարավաֆրիկյան ռենդ (ZAR) | |||
Ժամային գոտի | +2 | |||
Ազգային դոմեն | .za | |||
Հեռախոսային կոդ | +27 |
ՀԱՀ-ի բազմազգ հասարակությունը ենթադրում է մշակույթների, լեզուների և կրոնի բազմազանություն։ Այս փաստարկի վառ ապացույցն է այն հանգամանքը, որ իրավականորեն Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրությունը տասնմեկ տարբեր լեզուներ ճանաչում է որպես պետական լեզու։ Սա պաշտոնական լեզուների ամենաբարձր քանական ցուցանիշն է մեկ պետության սահմաններում[9]։ Տասնմեկ լեզուներից երկուսն ունեն եվրոպական ծագում․ աֆրիկաանսը զարգացել է հոլանդերենի ազդեցությամբ և ծառայում է որպես սպիտակամորթ և գունավոր հարավաֆրիկացիների մայրենի լեզու[9]։ Անգլերենը տարածվել է գաղութատիրության շրջանում, իսկ ներկայումս կիրառվում է առևտրաարդյունաբերական նկատառումներով։
Հարավային Աֆրիկայում հաստատված առաջին գաղութարարները՝ հոլանդացիները, արտաքսելով ու ոչնչացնելով տեղաբնիկերին ստեղծում են սեփական գաղութային տերությունը[6]։ Հոլանդացիներից հետո այստեղ իշխում են բուրերը, իսկ ավելի ուշ ի հայտ են գալիս անգլիացի նվաճողները։ Պատերազմում հաղթելով բուրերին՝ անգլիացիները ստեղծում են Հարավային Աֆրիկայի դոմինիոնը։
Երկրում պետական մակարդակով ուժեղանում է ռասիստական, այսպես կոչված ապարտհեյդի քաղաքականությունը[14], իսկ ամբողջ քաղաքական իշխանությունը և տնտեսական կառավարումը կենտրոնանում էր բնակչության չնչին փոքրամասնություն կազմող եվրոպացի սպիտակամորթների ձեռքում[10]։ Ուժեղանում էր ռասայական ու ազգային խտրականությունը, տեղացի սևամորթներին բռնի ուժով վերաբնակնում էին երկրի խորքային շրջաններում՝ այսպես կոչված «բանտուստանները»։
Երկարատև անկախության պայքարի արդյունքում 1961 թվականին երկիրը դուրս է գալիս Բրիտանական համագործակցության կազմից՝ ձեռք բերելով լիակատար անկախություն։ Նոր իշխանական համակարգի կերտման ճանապարհին երկրում վերջ է դրվում ապարտհեյդը և երկիրը բռնում է ժողովրդավարական զարգացման ուղի[10]։
ՀԱՀ-ը ունիտար կառուցվածքով խորհրդարանական հանրապետություն է[10]։ Գործադիր իշխանության գլուխ կանգնած է նախագահը, իսկ օրենսդիր իշխանությունը ղեկավարվում է վարչապետի և ազգային ժողովի կողմից։ Այս առանձնահատկություններից է նաև այն, որ վերջինս ունի երեք մայրաքաղաք՝ Պրետորիա, Բլումֆոնտեյն և Քեյփթաուն։ Խոշորագույն քաղաքը Յոհաննեսբուրգն է՝ 3 միլիոն 800 հազար բնակչությամբ։ ՀԱՀ-ն Աֆրիկայի ամենազարգացած արդյունաբերաագրարային պետությունն է։ Նրան բաժին է ընկնում Աֆրիկա մայրցամաքում արտադրվող ՀՆԱ-ի 29 և արդյունաբերական արտադրանքի 40%-ը։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն առաջին պետությունն է, որ ձեռք է բերել միջուկային զենք (որոշ ժամանակ անց ինքնակամ հրաժարվել է դրանից)։ Աֆրիկայի միակ պետությունն է, որ անդամակցում է մեծ քսանյակին։