![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Enclave_exclave_diagram.svg/langhy-640px-Enclave_exclave_diagram.svg.png&w=640&q=50)
Անկլավ և էքսկլավ
տարածքների աշխարհագրական նկարագրություններ / From Wikipedia, the free encyclopedia
Անկլավ (ֆր.՝ enclave առաջացել է լատին․՝ inclavare - կողպել բառից), օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք[1], անկլավը սահմանակցում է միայն մեկ պետության հետ, այն կարելի է համեմատել կղզու հետ։ Անկլավը կարող է լինել ինչպես այլ պետության տարածք (գյուղ, մարզ, ինքնավար հանրապետություն), այնպես էլ անկախ պետություն (օրինակ, Լեսոթոն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կամ Սան Մարինոն՝ Իտալիայում[2]։
- A:
- ունի 5 էքսկլավ (A1, A2, A3, A4, and A5)՝ անհնար է A- ի հիմնական տարածքից անցնել այս մասերից որևէ մեկը, սակայն՝
- A1-ը և A2-ը անկլավներ չեն. նրանցից ոչ մեկը շրջապատված չէ միայն մեկ «օտար» տարածքով։
- A3-ը անկլավ է, քանի որ շրժապատված է միայն B-ի տարածքով
- A4-ը և A5-ը «հակաանկլավներ» կամ «երկրորդ կարգի անկլավներ» են։ A-ին պատկանող տարածքներ, որոնք խրվել են անկլավ E-ի մեջ;
- ներառում է մեկ անկլավ (E). «օտար» տարածք ամբողջովին շրջապատված է A-ի տարածքով․
- ունի 5 էքսկլավ (A1, A2, A3, A4, and A5)՝ անհնար է A- ի հիմնական տարածքից անցնել այս մասերից որևէ մեկը, սակայն՝
- B:
- ներառում է 2 անկլավ (A3 և D).
- C:
- շարունակակական տարածք
- D:
- «անկլավացված տարածք» է, տարածքային առումով շարունակական է, բայց դրա տարածքը ամբողջովին շրջապատված է մեկ «օտար» տարածքով (B):
- E:
- «անկլավացված տարածք» է՝ գտնվում է A-ի ներսում
- ներառում է 2 անկլավ (A4 and A5), որոնք A-ի հակաանկլավներ են
- ունի 1 'հակաականկլավ' '(E1), որը հակա-հակա անկլավ է ( 3-րդ կարգ) A-ի տեսանկյունից և պարունակում է A5-ի մեջ։
Եթե անկլավը անկախ չէ և պատկանում է մեկ այլ պետության, ապա այն համարվում է վերջինիս էքսկլավը[3] («երկրի սահմաններից դուրս գտնվող տարածք»)[4]։ Օրինակ, Արծվաշենը հայկական էքսկլավ էր, որը ամբողջովին շրջապատված է Ադրբեջանի սահմաններով։ Ադրբեջանի համար նույն Արծվաշենը անկլավ էր։
Երկու տերմինների միջև կա այն տարբերությունը, որ էքսկլավը կարող է սահմանակցել ոչ միայն մեկ, այլ մի քանի պետությունների։ Այդպիսի օրինակ է Նախիջևանը, որը Ադրբեջանին էքսկլավ է և սահմանակցում է երեք պետությունների՝ Հայաստանին, Իրանին և Թուրքիային։