Հոլանդացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Հոլանդացիներ կամ նիդերլանդացիներ (հոլ.՝ Nederlanders), ազգ, Նիդերլանդների հիմնական բնակչությունը (13 մլն.)։ Մոտ 5 միլիոն հոլանդացիներ բնակվում են ԱՄՆ-ում, 1 մլն՝ Կանադայում, Վեստ Ինդիայում, Ինդոնեզիայում և այլ երկրներում։
Հոլանդացիներ Nederlanders (nl) | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
25-ից 28 միլիոն |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
հոլանդերեն | |||
Հավատք(ներ) | |||
բողոքականություն, կաթոլիկություն, ագնոստիցիզմ, աթեիզմ[16][17] |
Խոսում են հոլանդերեն։ Հավատացյալների մեծ մասը բողոքականներ են (կալվինականներ և այլն), կան կաթոլիկներ, բապտիստներ և այլն։
XIV— XV դարերում ձևավորված հոլանդական ազգության միջուկը կազմել են գերմանական ցեղերը (ֆրիզներ, բատավներ, սաքսեր և ֆրանկներ), որոնք միասերվել են կելտերի հետ։ XVI դարում Նիդերլանդական բուրժուական հեղափոխությունը և ազգային-ազատագրական պայքարն Իսպանիայի դեմ նպաստեցին հոլանդացիների ազգային համախմբմանը։
Հոլանդացիների մեծ մասն աշխատում է արդյունաբերության մեջ, համեմատաբար փոքր մասը կազմում է գյուղական բնակչությունը (զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծաղկաբուծությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ)։ Լեզվով, ծագմամբ և մշակույթով հոլանդացիները շատ մոտ են երկրի հարավում բնակվող ֆլամանդացիներին։