Հայաո Միյաձակի
Ճապոնացի կինոռեժիսոր և անիմատոր / From Wikipedia, the free encyclopedia
Հայաո Միյաձակի (ճապ.՝ 宮崎 駿 Miyazaki Hayao) հունվարի 5, 1941(1941-01-05)[1][2][3][…], Բունքյո, Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնական ֆիլմերի ռեժիսոր է, անիմատոր, մանգակա, պրոդյուսեր ու սցենարիստ։ Վեց տասնամյակ տևող կարիերայի ընթացքում, Միյաձակին և Գիբլի ստուդիայի համաստեղծող Իսաո Տաքահատան միջազգային ճանաչում են ստացել որպես անիմե ֆիլմերի ստեղծողներ։ Միյաձակիի ֆիլմերի հաջողությունը ամերիկյան անիմատոր Ուոլթ Դիսնեյի, բրիտանական անիմատոր Նիք Փարքի ու ամերիկյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ համագործակցության հանգեցրեց։
Ծնվելով Բունքյոում, Ճապոնիայում, Միյաձակին իր անիմատորի կարիերան սկսել է 1961 թվականին, Toei Animation-ին միանալով։ Շուտով Միյաձակին սկսում է համատեղել աշխատանքն այնտեղ ու Gulliver's Travels Beyond the Moon-ում, որտեղ նրա սեփական գաղափարները իրականություն կդառնան։ Միյաձակին շարունակում էր աշխատել, մինչև 1979 թվականին ստեղծվեց նրա առաջին ֆիլմը «Լյուպեն 3։ Քալիոստորո դղյակը»։ Հաջորդ անիմացիան՝ «Նավշիքան հողմերի հովտից», մեծ հաջողություն ունեցավ, ինչին հաջորդեց Գիբլի ստուդիայի ստեղծումը։
Մինչ ճապոնացի քննադատներն ու հասարակ հանդիսատեսը վայելում էր Միյաձակիի ֆիլմերը, հեղինակն մնացած երկրներում հայտնի չէր։ Իրավիճակը փոխվեց, երբ Miramax Films-ը չիրացրեց «Մոնոնքե Հիմեն»։ «Մոնոնքե Հիմեն» Ճապոնիայում ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն էր մինչ Տիտանիկի երկիր մուտք գործելը։
Միյաձակին վերադարձավ «Սենը և Չիհիրոյի խորհրդավոր անհետացումը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմով, որն անցավ Տիտանիկին Ճապոնիայում, ստացավ Japanese Academy Awards-ը որպես տարվա լավագույն ֆիլմ, նաև առաջին անիմացիոն ֆիլմն էր, որ շահեց American Academy Award-ը։
Միյաձակիի ֆիլմերը հաճախ պատմում են մարդկանց ու բնության կամ տեխնոլոգիաների փոխհարաբերությունների մասին։ Նրա ֆիլմերի պրոտագոնիստները սովորաբար ուժեղ ու անկախ աղջիկներ են։
Որպես իր անիմացիոն ֆիլմերի լրացում, Միյաձակին նաև համաշխարհային ճանաչում ստացած մանգա ստեղծեց։