Կախարդուհու առաքման ծառայությունը
From Wikipedia, the free encyclopedia
Քիքիի առաքման ծառայությունը (ճապ.՝ 魔女の宅急便 Մաջոնո Թաքքյուբին, թարգմանվել է որպես «Կախարդուհու առաքման ծառայությունը»), 1989 թվականին ստեղծված անիմե է, որի սցենարի հեղինակը, պրոդյուսերն ու ռեժիսորը Հայաո Միյաձակիին է։ Անիմեն հիմնված է մանկագիր Էյքո Քադոնոյի համանուն նովելի վրա։ Անիմեն պատմում է երիտասադ կախարդուհու՝ Քիքիի պատմությունը, ով մի ամբողջ տարի պիտի քաղաքում ինքնուրույն ապրի ու իր կախարդանքը օգտագործի գումար վաստակելու համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կախարդուհու առաքման ծառայությունը 魔女の宅急便 | |
---|---|
![]() | |
Ժանր | ֆենտեզի, հեքիաթ, արկածային, ֆիլմ–ճանապարհորդություն |
Երկիր | ![]() |
Թվական | 1989 թվական, հուլիսի 22 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Հայաո Միյաձակի |
Պրոդյուսեր | Հայաո Միյաձակի |
Սցենարիստ(ներ) | Հայաո Միյաձակի |
Օպերատոր | Ձյուրո Սուգիմուրա |
Երաժշտություն | Ջո Հիսաիշի |
Մոնտաժ | Տակեսի Սեյամա[1] |
Ընկերություն | Գիբլի ստուդիա |
Տևողություն | 102 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի թողարկում «Կախարդուհու առաքման ծառայությունը» (բնօրինակ անվանում — 魔女の宅急便) |
Ըստ Միյաձակիի, ֆիլմն անդրադառնում է պատանիների անկախության ու վստահության խնդրին։
Ֆիլմը լույս է տեսել 1989 թվականի հուլիսի 22–ին ու շահել է Animage Anime Grand Prix մրցանակը։ Դա առաջին ֆիլմն էր, որ Գիբլի ընկերությունը թողարկել է Ուոլտ Դիսնեյ ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ Ուոլտ Դիսնեյ ընկերությունը 1997 թվականին թողարկեց անիմեի անգլերեն կրկնօրինակումը, որին հասարակությունը ծանոթացավ Միացյալ Նահանգներում Սիեթլի Միջազգային Կինո Փառատոնի շրջանակներում, 1998 թվականին մայիսի 23–ին, իսկ ազատ վարձութում հայտնվեց ԱՄՆ–ում ու Կանադայում 1998 թվականի սեպտեմբերի 1-ին։