Պոնյո ձկնիկը ժայռին
From Wikipedia, the free encyclopedia
Պոնյո Ձկնիկը ժայռին (ճապ.՝ 崖の上のポニョ Գաքե նո ուէ նո Պոնյո, գրական թարգմանությունը՝ «Պոնյոն ժայռի վրա»), 2008 թվականին թողարկված ճապոնական ֆենթեզի անիմացիոն ֆիլմ է, որը գրել և նկարահանել է Հայաո Միյաձակին։ Սա Միյաձակիի ստեղծագործական կյանքի 10-րդ ֆիլմն է, և ութերորդը՝ Ghibli ստուդիայում։ Ճապոնիայում պրեմիերան կայացել է 2008 թվականի հուլիսի 19-ին, Կանադայում՝ 2009 թվականի օգոստոսի 14-ին և Միացյալ Թագավորությունում՝ 2010 թվականի փետրվարի 12-ին։ Ֆիլմը արժանացել է մի շարք մրցանակների, որոնց թվում՝ Ճապոնիայի Տարվա Անիմացիայի Ակադեմիական Մրցանակին (ճապ.՝ アニメーション作品賞)։
Անիմեն պատմում է Պոնյո անունով ոսկե ձկնիկի մասին, որը, հանդիպելով հինգամյա Սոոսկեին՝ մարդ-տղայի, ինքն էլ է ուզում մարդ-աղջիկ դառնալ։