![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/5/55/%25D5%2584%25D5%25B8%25D5%25B6%25D5%25B8%25D5%25B6%25D5%25B8%25D6%2584%25D5%25A5_%25D5%25B0%25D5%25AB%25D5%25B4%25D5%25A5.jpg/640px-%25D5%2584%25D5%25B8%25D5%25B6%25D5%25B8%25D5%25B6%25D5%25B8%25D6%2584%25D5%25A5_%25D5%25B0%25D5%25AB%25D5%25B4%25D5%25A5.jpg&w=640&q=50)
Մոնոնոքե հիմե
From Wikipedia, the free encyclopedia
Մոնոնոքե արքայադուստրը (ճապ.՝ もののけ姫 Մոնոքե-հիմե), Հայաո Միյաձակիի 1997 թվականին թողարկված շրջադարձային անիմեն է։ Հեղինակը Գիբլի ընկերությունն է, պրոդյուսերը՝ Տոշիո Սուզուկին։
Մոնոնոքե հիմե ճապ.՝ もののけ姫 | |
---|---|
![]() | |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2], fantasy anime?, մարտաֆիլմ, անիմե ֆիլմ, դրամա, պատմություն հասունացման մասին[3][4] և հակապատերազմական ֆիլմ[5] |
Երկիր | ![]() |
Թվական | հուլիսի 12, 1997[6], ապրիլի 19, 2001[7] և դեկտեմբերի 19, 1997[6] |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Հայաո Միյաձակի[1][8][9][…] |
Պրոդյուսեր | Տոսիո Սուձուկի[9] |
Սցենարիստ(ներ) | Հայաո Միյաձակի[9] |
Օպերատոր | Ացուսի Օկուի[10] |
Երաժշտություն | Ձյո Հիսաիսի |
Մոնտաժ | Տակեսի Սեյամա[9] և Հայաո Միյաձակի[10] |
Տևողություն | 128 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}» |
«Մոնոնոքե արքայադուստրը» անիմեում գործողությունները զարգանում են հին Ճապոնիայի ուշ Մուրոմաչի ժամանակաշրջանում (մոտավորապես 1337-1573 թվականները)։ Առկա են նաև գերբնական ուժերի տարրեր։ Պատմությունը կենտրոնանում է Էմիշի կայսրության երիտասարդ զինվորի՝ Աշիտաքայի մասին, ով հանգամանքների բերումով ներգրավվում է անտառի պաշտպանների ու անտառն ավերող մարդկանց հակամարտության մեջ։ Մոնոնոքեն անուն չէ, այլ ճապոնական տերմին է, որն օգտագործվում է որպես «Հրեշի ոգի»։ Մոնոնոքե արքայադուստրը կարող է թարգմանվել որպես «Ոգիների արքայադուստր»։
Առաջին անգամ անիմեն Ճապոնիայում թողարկվել է 1997 թվականի հուլիսի 12-ին։ Սա Գիբլի ընկերության առաջին ֆիլմն էր, որ հայտնություն ստացավ Ճապոնիայի սահմաններից դուրս ու հեղինակներին համաշխարհային ճանաչում բերեց։