![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Carl_Correns.jpg/640px-Carl_Correns.jpg&w=640&q=50)
Կարլ Կորենս
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Կորենս[11] կամ Կարլ Էրիխ Կորենս[12] (գերմ.՝ Carl Correns[13][14] կամ գերմ.՝ Carl Erich Correns[15][16], կամ գերմ.՝ Кarl Correns[17], կամ գերմ.՝ Carl Erich Franz Joseph Correns, կամ գերմ.՝ Carl Franz Joseph Erich Correns, սեպտեմբերի 19, 1864(1864-09-19)[1], Մյունխեն, Բավարիա[2] - փետրվարի 14, 1933(1933-02-14)[3][4][5], Բեռլին, Նացիստական Գերմանիա[2]), գերմանացի բուսաբան, սնկաբան, պրոֆեսոր, բուսաբանության պրոֆեսոր, Բեռլինի համալսարանի պատվավոր մասնագետ, կենսաբանության մասնագետ, Գերմանիայում գենետիկայի պիոներ, մեկը Մենդելի օրենքներից բացահայտողներից։ Կենսագրություն![]() Կարլ Կորենսը ծնվել է Մյունխենում սեպտեմբերի 19-ին 1864 թ.: Նրա հայրը եղել է նկարիչ։ Կորցնելով երկու ծնողներին վաղ հասակում, Կորենսին մեծացրել է իր մորաքույրը։ Նախնական կրթություն ստացել է Շվեյցարիայի Սանկտ-Գալեն դպրոցում։ 1885 - 1888 թթ. նա բուսաբանություն սովորել է Գրացում, Բեռլինում և Լայպցիգում։ 1885 թվականին Կորենսը ընդունվել է Մյունխենի համալսարան։ Կարլ Վիլհելմ ֆոն Նեգելը դասավանդել է Կարլ Կորենսին բուսաբանություն. իմանալով, որ Կորենսը ծնողներ չի ունեցել, նա փորձել է օգնել նրան սովորել. Նեգելը եղել է այն մարդը, ով Կորենսին ներշնչել է հետաքրքրություն բույսերի ժառանգաբար ացնող հատկանիշների ուսումնասիրությանը, նա նաև ցուցաբերել օգնություն Կորենսին ատենախոսություն ըգրելու համար:1892 թ. Կառլ Կորենսը ամուսնացել է Էլիզաբեթի՝ Կարլ Վիլհելմ ֆոն Նեգելի թոռան զարմուհու հետ։ Կորենսի երկու որդիները նույնպես անվանի գիտնականներ են՝ հանքաբան Վիլհելմ Կարլ Կորենսը (1893-1980) և քիմիկոս Էրիխ Կորենսը (1896-1981)։ Մյունխենի համալսարանն ավարտելուց և ատենախոսության պաշտպանությունից հետո, Կարլ Կորենսը 1889 թ. ստացել է դոկտորի աստիճան և դասախոսել է Թյուբինգենի համալսարանում։ 1897 թ. նա եղել է Թյուբինգենի համալսարանի պրոֆեսոր։ 1899 թ. Կառլ Կորենսը դարձել է բուսաբանության պրոֆեսոր Թյուբինգենի համալսարանում։ 1902 թ. նա դարձել է բուսաբանության պրոֆեսոր Մյունստերի համալսարանում և Բուսաբանական ինստիտուտի ու Բուսաբանական այգու տնօրեն։ 1903—1907 թթ. Կարլ Կորենսը եղել է Լայպցիգի համալսարանի, իսկ 1909—1914 թթ. Մյունստերի համալսարանի պրոֆեսոր։ Նա եղել է նաև Բեռլինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Կարլ Կորենսը գերմանացի բնագետների միության "Լեոպոլդինայի" անդամ էր։ 1914—1933 թթ. Կորենսը Բեռլինի կենսաբանության ինստիտուտի տնօրենն է եղել։ 1920 թ-ին նա դարձել է կենսաբանության պրոֆեսոր։ Նա եղել է Թագավորական Պրուսական գիտությունների Ակադեմիայի 1915-1919 թ. և Պրուսական գիտությունների Ակադեմիայի անդամ Բեռլինում 1919-1933 թթ։ 1932 թ. Կորենսը պարգևատրվել է Լոնդոնի թագավորական միությունում՝ ստանալով Դարվինի մեդալ[18]։ Նույն թվականին նա ստացել է Հարնակի մեդալ[19]։ Կարլ Կորենսը մահացել է Բեռլինում, 1933 թ. փետրվարի 14-ին։ Նա թաղված է Դալեմայի անտառային գերեզմանատանը, որ գտնվում է Բեռլինի հարավ-արևմուտքում, Շտելգից-Ցելենդորֆի շրջանում։ Կարլ Կորենսի բազմաթիվ աշխատանքներ այդպես էլ մնացել են չհրատարակված և 1945 թ. Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ ոչնչացվել են։ Գիտական գործունեությունԿարլ Կորենսը մասնագիտացել է բարձրակարգ բույսերում, ջրիմուռներում, բույսերի սերմերում և սնկերում[20]։ Առաջին հետազոտության արդյունքները, որ վերաբերում էր բույսերի ժառանգմանը, Կորենսը հրապարակել է 1900 թվականին[21][22][23]։ Կորենսը բերեց պլազմային ժառանգման առաջին ապացույցները 1909 թ. աշխատությունում՝ Mirabilis jalapa հիման վրա[24]։ 1908 թվականին Կարլն առաջին անգամ նկարագրել է գենը, որը գտնում է գենոմում։ Գիտական աշխատանքներ
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
|